https://arm.sputniknews.ru/20250209/trampn-asel-e-vor-shpvel-e-putini-het-zlm-85601945.html
Թրամփն ասել է, որ շփվել է Պուտինի հետ. ԶԼՄ
Թրամփն ասել է, որ շփվել է Պուտինի հետ. ԶԼՄ
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահը կրկին ասել է, որ ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու կոնկրետ ծրագիր ունի։ 09.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-09T08:55+0400
2025-02-09T08:55+0400
2025-02-09T09:00+0400
ամն
ռուսաստան
դոնալդ թրամփ
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/2257/26/22572615_0:0:1600:901_1920x0_80_0_0_d95dd93d0c97387941d524d787ebe726.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսով զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ամերիկյան «New York Post»–ին։«Թրամփը խոսել է Պուտինի հետ, որպեսզի փորձի պայմանավորվել ուկրաինական պատերազմը դադարեցնելու շուրջ»,– գրում է լրատվամիջոցը։Միաժամանակ ԱՄՆ նախագահը հրաժարվել է պատասխանել հարցին, թե քանի անգամ է շփվել Ռուսաստանի նախագահի հետ:«Ավելի լավ է` լռեմ»,– ասել է նա։Թրամփը հերթական անգամ ընդգծել է, որ ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու կոնկրետ ծրագիր ունի, բայց մանրամասներ չի ներկայացրել:ԱՄՆ նախագահն ավելի վաղ հույս էր հայտնել, որ Պուտինի հետ բանակցությունները կարող են կայանալ ավելի վաղ, քան առաջիկա կես տարում: Դրանից առաջ էլ նա խոստացել էր, որ կկարողանա Ուկրաինայի հակամարտության կարգավորման հասնել բանակցությունների միջոցով։ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ մեկ օրում կկարողանա կարգավորել Ուկրաինայի հակամարտությունը։ ՌԴ-ում կարծում են, որ դա չափազանց բարդ խնդիր է նման պարզ լուծում ունենալուն համար։ Թրամփն իր բանագնացին հանձնարարել է 100 օրում կարգավորել ուկրաինական հակամարտությունը. WSJՆշենք, որ ըստ NBC հեռուստաալիքի` Սպիտակ տանը պառակտում է առաջացել այդ հակամարտության կարգավորման շուրջ: Թրամփի` Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիտ Քելլոգը ևազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը ցանկանում են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, մյուսներն էլ կողմ են, որ Ուկրաինային տրվող օգնությունը կրճատվի։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2257/26/22572615_136:0:1559:1067_1920x0_80_0_0_c0664e39e0e2e261e9c6629c4d164f20.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ռուսաստան, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին
ամն, ռուսաստան, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին
Թրամփն ասել է, որ շփվել է Պուտինի հետ. ԶԼՄ
08:55 09.02.2025 (Թարմացված է: 09:00 09.02.2025) ԱՄՆ նախագահը կրկին ասել է, որ ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու կոնկրետ ծրագիր ունի։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսով զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով ամերիկյան «New York Post»–ին։
«Թրամփը խոսել է Պուտինի հետ, որպեսզի փորձի պայմանավորվել ուկրաինական պատերազմը դադարեցնելու շուրջ»,– գրում է լրատվամիջոցը։
Միաժամանակ ԱՄՆ նախագահը հրաժարվել է պատասխանել հարցին, թե քանի անգամ է շփվել Ռուսաստանի նախագահի հետ:
«Ավելի լավ է` լռեմ»,– ասել է նա։
Թրամփը հերթական անգամ ընդգծել է, որ ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու կոնկրետ ծրագիր ունի, բայց մանրամասներ չի ներկայացրել:
ԱՄՆ նախագահն ավելի վաղ հույս էր հայտնել, որ Պուտինի հետ բանակցությունները կարող են կայանալ ավելի վաղ, քան առաջիկա կես տարում: Դրանից առաջ էլ նա խոստացել էր, որ կկարողանա Ուկրաինայի հակամարտության կարգավորման հասնել բանակցությունների միջոցով։ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ մեկ օրում կկարողանա կարգավորել Ուկրաինայի հակամարտությունը։ ՌԴ-ում կարծում են, որ դա չափազանց բարդ խնդիր է նման պարզ լուծում ունենալուն համար։
Նշենք, որ ըստ NBC հեռուստաալիքի` Սպիտակ տանը պառակտում է առաջացել այդ հակամարտության կարգավորման շուրջ: Թրամփի` Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիտ Քելլոգը ևազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը ցանկանում են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, մյուսներն էլ կողմ են, որ Ուկրաինային տրվող օգնությունը կրճատվի։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։