https://arm.sputniknews.ru/20250207/vladimir-putiny-pargevatrel-e-tikunqi-veteran-evdvokia-esajanin-85572729.html
Վլադիմիր Պուտինը պարգևատրել է թիկունքի վետերան Եվդոկիա Եսայանին
Վլադիմիր Պուտինը պարգևատրել է թիկունքի վետերան Եվդոկիա Եսայանին
Sputnik Արմենիա
Պարգևը 100 տարեկան կնոջը հանձնել են Կրասնոդարի քաղաքապետն ու քաղաքային դումայի նախագահը: 07.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-07T17:54+0400
2025-02-07T17:54+0400
2025-02-07T17:55+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
մեդալ
հայրենական մեծ պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/07/85570335_0:8:776:445_1920x0_80_0_0_3cb3233bcef8f11a7c67d86687633d0c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Թիկունքի վետերան Եվդոկիա Եսայանը Ռուսաստանի նախագահի կողմից պարգևատրվել է Հաղթանակի 80-ամյակի առթիվ մեդալով։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը։100-ամյա կնոջը պարգևը հանձնել են Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովը և Կրասնոդարի քաղաքային դումայի նախագահ Վերա Գալուշկոն: Եվդոկիա Եսայանը Կրասնոդարի առաջին վետերան է, որին Ռուսաստանի նախագահի կողմից «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80 տարին» մեդալ է շնորհվում։Ակնկալում ենք ՀՀ մասնակցությունը Հայրենականում հաղթանակի տոնակատարությանը. ԿոպիրկինԵվդոկիա Եսայանը ծնվել է Ուրալում, 15 տարեկանից աշխատել թիկունքում` Չելյաբինսկի տրակտորային գործարանում։ Այնտեղ է աշխատել ամբողջ պատերազմի ընթացքում` տանկեր է հավաքել ռազմաճակատի համար։1947 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Կրասնոդար։ Աշխատել է «Հոկտեմբեր» գործարանում ավելի քան 40 տարի, որից 13-ը` ձուլարանում։ Պարգևատրվել է «Թիկունքի աշխատավոր» մեդալով և Հաղթանակի օրվա հոբելյանական մեդալներով:Գագիկ Ծառուկյանը կաջակցի Հայրենական մեծ պատերազմի հերոսների փառաբանմանն ուղղված ծրագրերին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/07/85570335_97:0:750:490_1920x0_80_0_0_d79e9ad057376c3f3a7fdc712b9cbb93.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, մեդալ, հայրենական մեծ պատերազմ
ռուսաստան, վլադիմիր պուտին, մեդալ, հայրենական մեծ պատերազմ
Վլադիմիր Պուտինը պարգևատրել է թիկունքի վետերան Եվդոկիա Եսայանին
17:54 07.02.2025 (Թարմացված է: 17:55 07.02.2025) Պարգևը 100 տարեկան կնոջը հանձնել են Կրասնոդարի քաղաքապետն ու քաղաքային դումայի նախագահը:
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Թիկունքի վետերան Եվդոկիա Եսայանը Ռուսաստանի նախագահի կողմից պարգևատրվել է Հաղթանակի 80-ամյակի առթիվ մեդալով։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը։
100-ամյա կնոջը պարգևը հանձնել են Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովը և Կրասնոդարի քաղաքային դումայի նախագահ Վերա Գալուշկոն: Եվդոկիա Եսայանը Կրասնոդարի առաջին վետերան է, որին Ռուսաստանի նախագահի կողմից «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80 տարին» մեդալ է շնորհվում։
Եվդոկիա Եսայանը ծնվել է Ուրալում, 15 տարեկանից աշխատել թիկունքում` Չելյաբինսկի տրակտորային գործարանում։ Այնտեղ է աշխատել ամբողջ պատերազմի ընթացքում` տանկեր է հավաքել ռազմաճակատի համար։
1947 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Կրասնոդար։ Աշխատել է «Հոկտեմբեր» գործարանում ավելի քան 40 տարի, որից 13-ը` ձուլարանում։ Պարգևատրվել է «Թիկունքի աշխատավոր» մեդալով և Հաղթանակի օրվա հոբելյանական մեդալներով: