https://arm.sputniknews.ru/20250207/nakhvord-tari-hh-e-ajcelel-aveli-qan-22-mln-zbvosashrjik-bajc-2023-i-hamemat-tivy-nvazel-e-85557331.html
Նախորդ տարի ՀՀ է այցելել ավելի քան 2.2 մլն զբոսաշրջիկ, բայց 2023-ի համեմատ թիվը նվազել է
Նախորդ տարի ՀՀ է այցելել ավելի քան 2.2 մլն զբոսաշրջիկ, բայց 2023-ի համեմատ թիվը նվազել է
Sputnik Արմենիա
Վերջին 5 տարում զբոսաշրջության ոլորտում գրանցվել է 16 տոկոս աճ։ Ամենաշատ զբոսաշրջիկներ ՀՀ են այցելել Ռուսաստանից։ 07.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-07T10:35+0400
2025-02-07T10:35+0400
2025-02-07T11:54+0400
զբոսաշրջություն
զբոսաշրջիկ
հայաստան
լուսինե գևորգյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/06/72002212_0:43:1600:943_1920x0_80_0_0_8dea076416eac827994ecc0b3b967ea2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն այցելել է 2 208 179 զբոսաշրջիկ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը` ամփոփելով պաշտոնավարման 100 օրը։«2024 թվականի ընթացքում ՀՀ է այցելել 2 208 179 զբոսաշրջիկ, ինչը 2023-ի համեմատ նվազել է 4.6 տոկոսով, 2023–ին ՀՀ է այցելել է` 2 316 000 մարդ։ Եթե համեմատենք տնտեսապես ամենաակտիվ և ամենահաջողված 2019 թվականի հետ, ապա այդ տարի ընդամենը 1.8 մլն զբոսաշրջիկ ենք ունեցել»,– նշեց Գևորգյանը։Նրա խոսքով` վերջին 5 տարում զբոսաշրջության ոլորտում գրանցվել է 16 տոկոս աճ։Ըստ կոմիտեի նախագահի` սա շատ կարևոր ցուցանիշ է, որը պատրաստվում են բարելավել և առաջիկա 5 տարում նախատեսում են հասնել նրան, որ տարեկան առնվազն 3 մլն զբոսաշրջիկ այցելի Հայաստան։ Գևորգյանը հավելեց, որ Հայաստանի համար թիրախային շուկաներ այս պահին մնում են Արաբական Միացյալ Էմիրությունները և Պարսից ծոցի մյուս երկրները:Անդրադառնալով ավիափոխադրումներին` նա շեշտեց, որ այս պահին քննարկման փուլում են տասնյակ նոր ուղղություններ (խոսքն ուղիղ չվերթերի մասին է) դեպի եվրոպական, ասիական և արաբական երկրներ։Կոմիտեի տվյալներով` ինքնուրույն ՀՀ ժամանող զբոսաշրջիկն ուղևորության համար միջինը ծախսում է 700 դոլար, իսկ տուրօպերատորների միջոցով ժամանողները` միջինը 2 000 դոլար:Լուսինե Գևորգյանը նաև վիճակագրական տվյալներ հայտնեց, թե որ երկրներից են ամենաշատը ՀՀ այցելել։«Ռուսաստանից Հայաստան է եկել 937 823 զբոսաշրջիկ, որն ընդհանուր թվի մեջ կազմում է 43 տոկոս։ Հաջորդը Վրաստանն է, այստեղից Հայաստան է այցելել 279 368 զբոսաշրջիկ (սա ընդհանուր թվի մեջ կազմում է 13 տոկոս), Իրանից` 178 785–ը (սա ընդհանուր թվի մեջ կազմում է 8.4 տոկոս)։ Աճ ունենք նաև Չինաստանից եկած զբոսաշրջիկների պարագայում»,– ասաց կոմիտեի նախագահը։Ավելի վաղ կոմիտեն հրապարակել էր վիճակագրական տվյալներ, համաձայն որոնց Հայաստան ժամանողների թվով առաջատարը մնում է Ռուսաստանը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Վրաստանն ու Իրանը, իսկ ԱՄՆ-ն ու Հնդկաստանը եզրափակել են հնգյակը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/06/72002212_0:0:1425:1068_1920x0_80_0_0_ea36dda7626ea94e9d61a13288a082da.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, հայաստան, լուսինե գևորգյան
զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, հայաստան, լուսինե գևորգյան
Նախորդ տարի ՀՀ է այցելել ավելի քան 2.2 մլն զբոսաշրջիկ, բայց 2023-ի համեմատ թիվը նվազել է
10:35 07.02.2025 (Թարմացված է: 11:54 07.02.2025) Վերջին 5 տարում զբոսաշրջության ոլորտում գրանցվել է 16 տոկոս աճ։ Ամենաշատ զբոսաշրջիկներ ՀՀ են այցելել Ռուսաստանից։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն այցելել է 2 208 179 զբոսաշրջիկ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը` ամփոփելով պաշտոնավարման 100 օրը։
«2024 թվականի ընթացքում ՀՀ է այցելել 2 208 179 զբոսաշրջիկ, ինչը 2023-ի համեմատ նվազել է 4.6 տոկոսով, 2023–ին ՀՀ է այցելել է` 2 316 000 մարդ։ Եթե համեմատենք տնտեսապես ամենաակտիվ և ամենահաջողված 2019 թվականի հետ, ապա այդ տարի ընդամենը 1.8 մլն զբոսաշրջիկ ենք ունեցել»,– նշեց Գևորգյանը։
Նրա խոսքով` վերջին 5 տարում զբոսաշրջության ոլորտում գրանցվել է 16 տոկոս աճ։
Ըստ կոմիտեի նախագահի` սա շատ կարևոր ցուցանիշ է, որը պատրաստվում են բարելավել և առաջիկա 5 տարում նախատեսում են հասնել նրան, որ տարեկան առնվազն 3 մլն զբոսաշրջիկ այցելի Հայաստան։ Գևորգյանը հավելեց, որ Հայաստանի համար թիրախային շուկաներ այս պահին մնում են Արաբական Միացյալ Էմիրությունները և Պարսից ծոցի մյուս երկրները:
Անդրադառնալով ավիափոխադրումներին` նա շեշտեց, որ այս պահին քննարկման փուլում են տասնյակ նոր ուղղություններ (խոսքն ուղիղ չվերթերի մասին է) դեպի եվրոպական, ասիական և արաբական երկրներ։
Հարցին, թե միջինում Հայաստանում որքան գումար է ծախսում մեկ զբոսաշրջիկը, Գևորգյանը պատասխանեց` համագործակցում են միջազգային վճարային քարտերից մեկի հետ, որը հստակ և առանց խախտելու անձի տվյալների գաղտնիությունը, վիճակագրություն է տրամադրում։ 2025 թվականին հստակ կլինեն տվյալներ 1 օր և ավելի ՀՀ–ում ապրած օտարերկրացու ծախսած միջին գումարի մասով։
Կոմիտեի տվյալներով` ինքնուրույն ՀՀ ժամանող զբոսաշրջիկն ուղևորության համար միջինը ծախսում է 700 դոլար, իսկ տուրօպերատորների միջոցով ժամանողները` միջինը 2 000 դոլար:
Լուսինե Գևորգյանը նաև վիճակագրական տվյալներ հայտնեց, թե որ երկրներից են ամենաշատը ՀՀ այցելել։
«Ռուսաստանից Հայաստան է եկել 937 823 զբոսաշրջիկ, որն ընդհանուր թվի մեջ կազմում է 43 տոկոս։ Հաջորդը Վրաստանն է, այստեղից Հայաստան է այցելել 279 368 զբոսաշրջիկ (սա ընդհանուր թվի մեջ կազմում է 13 տոկոս), Իրանից` 178 785–ը (սա ընդհանուր թվի մեջ կազմում է 8.4 տոկոս)։ Աճ ունենք նաև Չինաստանից եկած զբոսաշրջիկների պարագայում»,– ասաց կոմիտեի նախագահը։
Ավելի վաղ կոմիտեն
հրապարակել էր վիճակագրական տվյալներ, համաձայն որոնց Հայաստան ժամանողների թվով առաջատարը մնում է Ռուսաստանը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Վրաստանն ու Իրանը, իսկ ԱՄՆ-ն ու Հնդկաստանը եզրափակել են հնգյակը: