00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
17:44
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի է` ովքեր են Երևանի քաղաքապետարանից ձերբակալվածները․ ԶԼՄ

© Sputnik / Табылды Кадырбеков / Անցնել մեդիապահոցՁեռնաշղթա
Ձեռնաշղթա - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2025
Ձեռնաշղթա
Բաժանորդագրվել
Լրատվամիջոցը հրապարակել է ձերբակալվածներից 4-ի անունները։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Այսօր ձերբակալված անձանց թվում կան Երևանի քաղաքապետարանի գործող և նախկին պաշտոնյաներ։ Տեղեկությունը հայտնում է ArmLur.am–ը։
Քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել, սակայն չէր նշել, թե քանի հոգի և ինչ մեղադրանքով։
«Կա 7 ձերբակալված»,– գրում է լրատվամիջոցը` նշելով 4-ի անունները։
Ըստ ԶԼՄ–ի` ձերբակալվածներից մեկը Երևանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանն է, երկրորդը` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, որը նախկինում եղել է Կենտրոնի համատիրության նախկին նախագահը։ Նա աշխատել է նաև նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ղեկավարման ընթացքում, և, ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, բացահայտումը, որի հիման վրա ձերբակալվել է Ղիմոյանը, կապված է այդ տարիների աշխատանքային գործունության հետ։
Երրորդ ձերբակալվածը նույն վարչության պետի տեղակալ Արամ Այվազյանն է։
Չորրորդ ձերբակալվածը Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանն է, որը նախկինում եղել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի պետը։
Լրահոս
0