https://arm.sputniknews.ru/20250114/kremln-ardzaganqel-e-hhamn-haraberutjunneri-zargacmany-84758171.html
Կրեմլն արձագանքել է ՀՀ–ԱՄՆ հարաբերությունների զարգացմանը
Կրեմլն արձագանքել է ՀՀ–ԱՄՆ հարաբերությունների զարգացմանը
Sputnik Արմենիա
Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ իր հարաբերություններն ունի և մտադիր է զարգացնել դրանք։ 14.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-14T13:56+0400
2025-01-14T13:56+0400
2025-01-14T13:58+0400
հայաստան
ամն
ռուսաստան
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1b/75077769_0:211:2778:1774_1920x0_80_0_0_6c755328018ece4372a477fc27680c34.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է, Ռուսաստանն էլ մտադիր է իր կապերը կառուցել Հայաստանի հետ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով այն մասին, թե ինչպես է Կրեմլը գնահատում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի առաջիկա ստորագրումը։ՀՀ ԱԳՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կստորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։Պեսկովն ընդգծել է` կարևոր են նաև ինտեգրացիոն գործընթացների, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի շրջանակում փոխգործակցության ասպեկտները։«Այդ ամենը միասին համագործակցություն է, որը զգալի դիվիդենտներ է ապահովում Հայաստանի և նրա ժողովրդի համար»,- ասել է Պեսկովը։Միևնույն ժամանակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նկատել է, որ ԱՄՆ-ն երբեք կայունացնող դեր չի խաղացել Հարավային Կովկասում։«Նույնիսկ կարելի է հակառակն ասել: Եվ հենց այդ գործողությունների համատեքստում է, որ ԱՄՆ-ն փորձում է ամեն կերպ իր «նավահետքի» մեջ նոր ու նոր երկրներ քաշել»,- ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը։Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները հանդիպում են նախապատրաստում՝ քննարկելու ռազմավարական գործընկերության փաստաթուղթը։ Նա նշել էր, որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմավարական երկխոսության մակարդակը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու մասին։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1b/75077769_0:0:2732:2048_1920x0_80_0_0_393fb099207fadbfa52ee2610e92e08c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ամն, ռուսաստան, վլադիմիր պուտին
հայաստան, ամն, ռուսաստան, վլադիմիր պուտին
Կրեմլն արձագանքել է ՀՀ–ԱՄՆ հարաբերությունների զարգացմանը
13:56 14.01.2025 (Թարմացված է: 13:58 14.01.2025) Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ իր հարաբերություններն ունի և մտադիր է զարգացնել դրանք։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է, Ռուսաստանն էլ մտադիր է իր կապերը կառուցել Հայաստանի հետ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով այն մասին, թե ինչպես է Կրեմլը գնահատում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի առաջիկա ստորագրումը։
ՀՀ ԱԳՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կստորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։
«Դա մեր հայ բարեկամների բացարձակ ինքնիշխան իրավունքն է՝ զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով։ Մենք մեր երկկողմ հարաբերություններն ունենք Հայաստանի հետ, կարևորում ենք այդ հարաբերությունները և մտադիր ենք զարգացնել դրանք», – ասել է ՌԴ նախագահի խոսնակը։
Պեսկովն ընդգծել է` կարևոր են նաև ինտեգրացիոն գործընթացների, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի շրջանակում փոխգործակցության ասպեկտները։
«Այդ ամենը միասին համագործակցություն է, որը զգալի դիվիդենտներ է ապահովում Հայաստանի և նրա ժողովրդի համար»,- ասել է Պեսկովը։
Միևնույն ժամանակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նկատել է, որ ԱՄՆ-ն երբեք կայունացնող դեր չի խաղացել Հարավային Կովկասում։
«Նույնիսկ կարելի է հակառակն ասել: Եվ հենց այդ գործողությունների համատեքստում է, որ ԱՄՆ-ն փորձում է ամեն կերպ իր «նավահետքի» մեջ նոր ու նոր երկրներ քաշել»,- ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները հանդիպում են նախապատրաստում՝ քննարկելու ռազմավարական գործընկերության փաստաթուղթը։ Նա նշել էր, որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմավարական երկխոսության մակարդակը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու մասին։