https://arm.sputniknews.ru/20250110/es-andzamb-qashqshuki-akanates-chem-eghel-simidjany-qpakanneri-mijev-mijadepi-masin-84673108.html
Ես անձամբ քաշքշուկի ականատես չեմ եղել. Սիմիդյանը` ՔՊ–ականների միջև միջադեպի մասին
Ես անձամբ քաշքշուկի ականատես չեմ եղել. Սիմիդյանը` ՔՊ–ականների միջև միջադեպի մասին
Sputnik Արմենիա
ArmLur.am–ն ավելի վաղ գրել էր, որ պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը միմյանց հարվածներ են հասցրել Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։ 10.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-10T14:03+0400
2025-01-10T14:03+0400
2025-01-10T14:03+0400
հայաստան
հակոբ սիմիդյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
հայկ սարգսյան
հայկ ղալումյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0a/84667611_0:84:1600:984_1920x0_80_0_0_789631d966112c3764202317c310dc99.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ՔՊ նախաձեռնող խմբի փակ նիստից հետո զրուցել են, սակայն քաշքշուկ չի եղել։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։Այսօր ArmLur.am–ը գրել էր, որ Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը միմյանց հարվածներ են հասցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։ Լրատվամիջոցը նշել էր, որ միջադեպի պատճառը Տավուշում տիրող բնապահպանական խայտառակ վիճակն է եղել, ապօրինի ծառահատումները, ինչի մասին խոսել է Հայկ Սարգսյանը:Նրա խոսքով` անտառային թեմանով քննարկումներ եղել են ոչ միայն երեկ, այլ նաև դեկտեմբերի նիստին, երեկվա քննարկումը դրա շարունակությունն էր։Հիշեցնենք` ArmLur.am–ը գրել էր, որ վեճին միջամտել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փորձել է հանգստացնել Հայկ Սարգսյանին ու Ղալումյանին, բայց իրավիճակը գնալով թեժացել է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0a/84667611_89:0:1512:1067_1920x0_80_0_0_0067914d32df4dd267fcfbac397e3c2f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հակոբ սիմիդյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, հայկ սարգսյան, հայկ ղալումյան
հայաստան, հակոբ սիմիդյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, հայկ սարգսյան, հայկ ղալումյան
Ես անձամբ քաշքշուկի ականատես չեմ եղել. Սիմիդյանը` ՔՊ–ականների միջև միջադեպի մասին
ArmLur.am–ն ավելի վաղ գրել էր, որ պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը միմյանց հարվածներ են հասցրել Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ՔՊ նախաձեռնող խմբի փակ նիստից հետո զրուցել են, սակայն քաշքշուկ չի եղել։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` պատասխանելով
Sputnik Արմենիայի հարցին։
Այսօր ArmLur.am–ը
գրել էր, որ Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը միմյանց հարվածներ են հասցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։ Լրատվամիջոցը նշել էր, որ միջադեպի պատճառը Տավուշում տիրող բնապահպանական խայտառակ վիճակն է եղել, ապօրինի ծառահատումները, ինչի մասին խոսել է Հայկ Սարգսյանը:
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է` հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Ես անձամբ քաշքշուկի ականատես չեմ եղել Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև։ Գուցե որևէ խոսակցություն է եղել, մարդիկ կողքից տեսել են, այլ տպավորություն են ստացել»,– ասաց նախարարը։
Նրա խոսքով` անտառային թեմանով քննարկումներ եղել են ոչ միայն երեկ, այլ նաև դեկտեմբերի նիստին, երեկվա քննարկումը դրա շարունակությունն էր։
Հիշեցնենք` ArmLur.am–ը գրել էր, որ վեճին միջամտել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փորձել է հանգստացնել Հայկ Սարգսյանին ու Ղալումյանին, բայց իրավիճակը գնալով թեժացել է: