https://arm.sputniknews.ru/20241226/irani-het-eatmi-apranqashrjanarutjuny-2024-tvakanin-atshel-e-grete-13--vov-sagintaev-84354528.html
Իրանի հետ ԵԱՏՄ–ի ապրանքաշրջանառությունը 2024 թվականին աճել է գրեթե 13 %-ով. Սագինտաև
Իրանի հետ ԵԱՏՄ–ի ապրանքաշրջանառությունը 2024 թվականին աճել է գրեթե 13 %-ով. Սագինտաև
Sputnik Արմենիա
ԵՏՀ-ում կարծում են, որ Իրանի հետ երկխոսությունը մի շարք ուղղություններով ունի զարգացման ներուժ։ 26.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-26T17:31+0400
2024-12-26T17:31+0400
2024-12-26T17:38+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
բակիտժան սագինտաև
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82225027_0:99:1600:999_1920x0_80_0_0_e36b0ddf9623ce8c7aa9ba2d7e9bb3de.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Իրանի հետ Եվրասիական տնտեսական միության ապրանքաշրջանառությունն այս տարի աճել է գրեթե 13 %-ով։ Այս մասին, ինչպես հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը, այսօր հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը՝ Սանկտ Պետերբուրգում Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբակի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ:Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ«ԵԱՏՄ պետությունների և Իրանի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի գործողության ընթացքում՝ 2018-2023 թվականներին, առևտրաշրջանառությունն աճել է գրեթե 2 անգամ։ 2024 թվականի 10 ամիսների ընթացքում այդ ցուցանիշն աճել է 12,8 %-ով, դեպի Իրան ապրանքների արտահանումը՝ 16 %-ով, ներմուծումը՝ 8 %-ով», - նշել է պաշտոնյան։Սագինտաևը հիշեցրել է, որ գործընկերության ընդլայնման համար 2023 թվականի դեկտեմբերին կողմերը ստորագրել են ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիր, որը նախատեսում է ապրանքների 90 %-ի նկատմամբ անմաքս ռեժիմի սահմանում։Կողմերը համակարծիք են եղել, որ փոխգործակցության առավել հեռանկարային ուղղություններն են տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը, ձեռնարկությունների միջև կոոպերացիոն կապերի ընդլայնումը, համագործակցությունը ագրոարդյունաբերական համալիրում, նավթավերամշակման և նավթաքիմիական ոլորտներում, գիտական հետազոտություններն ու մշակումները:ՌԴ-ն ողջունում է ԵԱՏՄ-ի հետ ավելի սերտորեն համագործակցելու Իրանի ցանկությունը. ՊուտինԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի վերջին։ Ավելի վաղ պայմանագիրը վավերացրել էր նաև Հայաստանը։ԵԱՏՄ-ն տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով: Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82225027_35:0:1464:1072_1920x0_80_0_0_31bb37779485aea73e2fcac99be48431.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, բակիտժան սագինտաև, իրանի իսլամական հանրապետություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, բակիտժան սագինտաև, իրանի իսլամական հանրապետություն
Իրանի հետ ԵԱՏՄ–ի ապրանքաշրջանառությունը 2024 թվականին աճել է գրեթե 13 %-ով. Սագինտաև
17:31 26.12.2024 (Թարմացված է: 17:38 26.12.2024) ԵՏՀ-ում կարծում են, որ Իրանի հետ երկխոսությունը մի շարք ուղղություններով ունի զարգացման ներուժ։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Իրանի հետ Եվրասիական տնտեսական միության ապրանքաշրջանառությունն այս տարի աճել է գրեթե 13 %-ով։ Այս մասին, ինչպես հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը, այսօր հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը՝ Սանկտ Պետերբուրգում Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբակի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ:
«ԵԱՏՄ պետությունների և Իրանի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի գործողության ընթացքում՝ 2018-2023 թվականներին, առևտրաշրջանառությունն աճել է գրեթե 2 անգամ։ 2024 թվականի 10 ամիսների ընթացքում այդ ցուցանիշն աճել է 12,8 %-ով, դեպի Իրան ապրանքների արտահանումը՝ 16 %-ով, ներմուծումը՝ 8 %-ով», - նշել է պաշտոնյան։
Սագինտաևը հիշեցրել է, որ գործընկերության ընդլայնման համար 2023 թվականի դեկտեմբերին կողմերը ստորագրել են ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիր, որը նախատեսում է ապրանքների 90 %-ի նկատմամբ անմաքս ռեժիմի սահմանում։
«Ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս Իրանի հետ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի, ինչը թույլ կտա մեր երկրներին ընդհանուր առմամբ ավելի արդյունավետ ընդլայնել ապրանքաշրջանառությունն ու տնտեսական համագործակցությունը։ Իրանի հետ երկխոսությունը մի շարք ուղղություններով ունի զարգացման ներուժ», – ասել է նա։
Կողմերը համակարծիք են եղել, որ փոխգործակցության առավել հեռանկարային ուղղություններն են տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը, ձեռնարկությունների միջև կոոպերացիոն կապերի ընդլայնումը, համագործակցությունը ագրոարդյունաբերական համալիրում, նավթավերամշակման և նավթաքիմիական ոլորտներում, գիտական հետազոտություններն ու մշակումները:
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի վերջին։ Ավելի վաղ պայմանագիրը վավերացրել էր նաև Հայաստանը։
ԵԱՏՄ-ն տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով: Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը: