https://arm.sputniknews.ru/20241226/amenajn-hajvoc-katvoghikvosi-amanvorja-ugherdzy-chi-herardzakvi-hanrajinvov-84350947.html
Ամենայն հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը չի հեռարձակվի Հանրայինով
Ամենայն հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը չի հեռարձակվի Հանրայինով
Sputnik Արմենիա
Այսպիսի գործելաոճի պայմաններում Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն հայոց հայրապետի ուղերձի հեռարձակումը։ 26.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-26T16:43+0400
2024-12-26T16:43+0400
2024-12-26T16:59+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
ուղերձ
ամանոր
հայաստանի հանրային հեռուստաընկերություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/1f/70690677_0:0:1281:720_1920x0_80_0_0_3f4495e372df364bb1fa41cfc83abd2c.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Հեռուստաընկերության որդեգրած գործելաոճի պայմաններում Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը։Այս մասին նշված է Մայր աթոռի տարածած պարզաբանման մեջ։Հանրային հեռուստաընկերության ամանորյա հեռուստահաղորդումների ծրագրի ազդագրից հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը նախատեսվում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։Շեշտվում է, որ հեռուստաընկերության որդեգրած գործելաոճի պայմաններում Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն հայոց հայրապետի ուղերձի հեռարձակումը։Կաթողիկոսի ուղերձը հասանելի լրատվամիջոցներով կհեռարձակվի Ամանորի գիշերը՝ նախընթաց տարիների ավանդույթով սահմանված ժամին:Հիշեցնենք՝ 2023-ի վերջին Հանրային հեռուստաընկերությունը առաջարկել էր Ամենայն հայոց հայրապետի ուղերձը ներկայացնել «Լուրերի» երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռի կողմից մերժվեց։Կաթողիկոսի ուղերձը հեռարձակելու ժամը փոխելն աննախադեպ էր նորանկախ Հայաստանի պատմության մեջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/1f/70690677_115:0:1075:720_1920x0_80_0_0_e393f818f21d68408c67bb032328f980.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, ուղերձ, ամանոր, հայաստանի հանրային հեռուստաընկերություն
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, ուղերձ, ամանոր, հայաստանի հանրային հեռուստաընկերություն
Ամենայն հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը չի հեռարձակվի Հանրայինով
16:43 26.12.2024 (Թարմացված է: 16:59 26.12.2024) Այսպիսի գործելաոճի պայմաններում Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն հայոց հայրապետի ուղերձի հեռարձակումը։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Հեռուստաընկերության որդեգրած գործելաոճի պայմաններում Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը։
Հանրային հեռուստաընկերության ամանորյա հեռուստահաղորդումների ծրագրի ազդագրից հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը նախատեսվում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։
«Հարկ ենք համարում նշել, որ ուղերձի հեռարձակման առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հանրային հ/ը միջև որևէ քննարկում տեղի չի ունեցել։ Հեռուստաընկերությունը շարունակում է շրջանցել Ամենայն հայոց կաթողիկոսների ամանորյա ուղերձի հեռարձակման՝ տասնամյակների ավանդույթը՝ անտեսելով Մայր Աթոռի դիրքորոշումն ու Հայոց եկեղեցու հայրենաբնակ և աշխարհասփյուռ հավատացյալների պահանջներն ու սպասումները»,-նշված է հաղորդագրության մեջ։
Շեշտվում է, որ հեռուստաընկերության որդեգրած գործելաոճի պայմաններում Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն հայոց հայրապետի ուղերձի հեռարձակումը։
Կաթողիկոսի ուղերձը հասանելի լրատվամիջոցներով կհեռարձակվի Ամանորի գիշերը՝ նախընթաց տարիների ավանդույթով սահմանված ժամին:
Հիշեցնենք՝ 2023-ի վերջին Հանրային հեռուստաընկերությունը առաջարկել էր Ամենայն հայոց հայրապետի ուղերձը ներկայացնել «Լուրերի» երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռի կողմից
մերժվեց։
Կաթողիկոսի ուղերձը հեռարձակելու ժամը փոխելն աննախադեպ էր նորանկախ Հայաստանի պատմության մեջ։