Ըստ ռուսական բանահյուսության` Ձյունանուշը Ձմեռ պապի թոռնիկն ու օգնականն է, նա ծնվել է ձյունից և կենդանացել, այստեղից էլ նրա անունը։Տարբեր պատմություններում Ձյունանուշը ներկայացվում է տարբեր կերպարներում։ Մեկ նա փոքրիկ երեխա է, մեկ` երիտասարդ աղջնակ։ Նրա կերպարը շատ դեպքերում կախված է նաև տվյալ երկրի ավանդույթներից ու բանահյուսությունից։ Արհեստական բանականությունը պատկերացրել է, թե ինչպիսին կլինեին տարբեր երկրների ձյունանուշիկները։
Ձմեռ պապիկից հետո Ամանորի ամենասպասված ու ամենասիրելի կերպարներն իհարկե Ձյունանուշն է։
Ըստ ռուսական բանահյուսության` Ձյունանուշը Ձմեռ պապի թոռնիկն ու օգնականն է, նա ծնվել է ձյունից և կենդանացել, այստեղից էլ նրա անունը։
Տարբեր պատմություններում Ձյունանուշը ներկայացվում է տարբեր կերպարներում։ Մեկ նա փոքրիկ երեխա է, մեկ` երիտասարդ աղջնակ։ Նրա կերպարը շատ դեպքերում կախված է նաև տվյալ երկրի ավանդույթներից ու բանահյուսությունից։ Արհեստական բանականությունը պատկերացրել է, թե ինչպիսին կլինեին տարբեր երկրների ձյունանուշիկները։
Գերմանական Ձյունանուշին արհեստական բանականությունն անվանել է Քրիստկինդ, այն կրում է ձյունաճերմակ հանդերձանք, իսկ ձեռքին զամբյուղ է՝ լի քաղցրավենիքով և մրգերով
Իտալիայից ժամանած Ձյունանուշն այդքան էլ նման չէ մեր պատկերացումների Ձյունանուշին։ Բեֆանան իտալական դիցաբանության կերպարներից է։ Սովորաբար նրան պատկերում են ծեր կնոջ կերպարով` ցախավելի վրա։ Բայց արհեստական բանականությունը նրան «երիտասարդացրել» է
Հայկական Ձյունանուշը ստացել է Անուշ անվանումը։ Նրան արհեստական բանականությունը պատկերել է մորթյա վերարկուով, որի վրա ոսկե կամ արծաթե ասեղնագործ նախշեր կան
Շվեդական Ձյունանուշը Լյուսիան է, որը թարգմանաբար նշանակում է լույսի թագուհի: Նա փոքրիկ աղջնակ է` երկար սպիտակ զգեստով, կարմիր ժապավենով, իսկ գլխին ՝ մոմերով ծաղկեպսակ