https://arm.sputniknews.ru/20241220/erevanum-transpvorti-sakagni-tankacumy-karvogh-e-1-amsvov-hetadzgvel-qaghaqapetaran-84168668.html
Երևանում տրանսպորտի սակագնի թանկացումը կարող է 1 ամսով հետաձգվել. քաղաքապետարան
Երևանում տրանսպորտի սակագնի թանկացումը կարող է 1 ամսով հետաձգվել. քաղաքապետարան
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մետաղադրամ ընդունող սարքերը հունվարի 1-ից կապարակնքված կլինեն։ 20.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-20T18:11+0400
2024-12-20T18:11+0400
2024-12-20T18:11+0400
տրանսպորտ
երևան
միասնական տոմսային համակարգ
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40763201_0:76:1600:976_1920x0_80_0_0_4b250f6a00c9e71ddc0539a6b71c5ad7.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Երևանում հանրային տրանսպորտից օգտվելու գների փոփոխությունը 2025 թվականի հունվարի 1-ից կարող է տեղափոխվել մինչև փետրվարի 1-ը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։Նշենք, որ հունվարի 1-ից Երևանն ամբողջապես անցնելու է հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգին։Միևնույն ժամանակ նաև նշել է, որ մետաղադրամ ընդունող սարքերը հունվարի 1-ից կապարակնքված կլինեն, այսինքն՝ 100 դրամանոցներով այլևս հնարավոր չի լինի վճարել, անցում կկատարվի ամբողջական էլեկտրոնային վճարման:Հարցին, թե երբ և ինչպես պետք է կարողանան երևանցիներն օգտվել այդ համակարգից, Կոստանյանն ընդգծել է` հունվարից արդեն հնարավոր կլինի ձեռք բերել նաև տրանսպորտային քարտեր, որոնց միջոցով հնարավորություն կընձեռնվի լիցքավորել յուրաքանչյուրի նախընտրելի տոմսային փաթեթները:Կգործարկվի նոր կայք, որի միջոցով կստեղծվի հնարավորություն արագ և առանց դժվարությունների ձեռք բերել առցանց տոմսային փաթեթներ` քաղաքացիների համար նախընտրելի տարբերակով: Կայքում նաև հնարավորություն է լինելու ձեռք բերել արտոնյալ խմբերի համար նախատեսված փաթեթները, ինչպես նաև ծանոթանալ անվճար երթևեկելու իրավունք ունեցող անձանց խմբերին:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40763201_141:0:1541:1050_1920x0_80_0_0_31f6886ef38f751b60f420a549194ada.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տրանսպորտ, երևան, միասնական տոմսային համակարգ, երևանի քաղաքապետարան
տրանսպորտ, երևան, միասնական տոմսային համակարգ, երևանի քաղաքապետարան
Երևանում տրանսպորտի սակագնի թանկացումը կարող է 1 ամսով հետաձգվել. քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մետաղադրամ ընդունող սարքերը հունվարի 1-ից կապարակնքված կլինեն։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Երևանում հանրային տրանսպորտից օգտվելու գների փոփոխությունը 2025 թվականի հունվարի 1-ից կարող է տեղափոխվել մինչև փետրվարի 1-ը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ
Հայկ Կոստանյանը։
Նշենք, որ հունվարի 1-ից Երևանն ամբողջապես անցնելու է հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգին։
«Երևանի ավագանու դեկտեմբերի 24–ի հերթական նիստում կառաջարկվի նոր նախագիծ, որով մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվեն մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով։ Տրոլեյբուսներից օգտվելու ժամանակ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ուղետոմսի 50 դրամ արժեքը կշարունակի գործել: Մետրոյից օգտվելու ժամանակ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ուղետոմսի 100 դրամ արժեքը կշարունակի գործել»,– գրել է Կոստանյանը։
Միևնույն ժամանակ նաև նշել է, որ մետաղադրամ ընդունող սարքերը հունվարի 1-ից կապարակնքված կլինեն, այսինքն՝ 100 դրամանոցներով այլևս հնարավոր չի լինի վճարել, անցում կկատարվի ամբողջական էլեկտրոնային վճարման:
Հարցին, թե երբ և ինչպես պետք է կարողանան երևանցիներն օգտվել այդ համակարգից, Կոստանյանն ընդգծել է` հունվարից արդեն հնարավոր կլինի ձեռք բերել նաև տրանսպորտային քարտեր, որոնց միջոցով հնարավորություն կընձեռնվի լիցքավորել յուրաքանչյուրի նախընտրելի տոմսային փաթեթները:
Կգործարկվի նոր կայք, որի միջոցով կստեղծվի հնարավորություն արագ և առանց դժվարությունների ձեռք բերել առցանց տոմսային փաթեթներ` քաղաքացիների համար նախընտրելի տարբերակով: Կայքում նաև հնարավորություն է լինելու ձեռք բերել արտոնյալ խմբերի համար նախատեսված փաթեթները, ինչպես նաև ծանոթանալ անվճար երթևեկելու իրավունք ունեցող անձանց խմբերին: