https://arm.sputniknews.ru/20241218/alievy-stum-e-sharmazanvovn-ardzaganqel-e-300-000-adrbejancu-masin-hajtararutjany-84089485.html
Ալիևը ստում է. Շարմազանովն արձագանքել է 300 000 ադրբեջանցու մասին հայտարարությանը
Ալիևը ստում է. Շարմազանովն արձագանքել է 300 000 ադրբեջանցու մասին հայտարարությանը
Sputnik Արմենիա
ՀՀԿ գործադիր մարմնի անդամը անդրադարձել է Ալիևի` ՀՀ–ից ԵՄ դիտորդներին դուրս բերելու հայտարարությանը։ 18.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-18T18:51+0400
2024-12-18T18:51+0400
2024-12-18T19:04+0400
հայաստան
ադրբեջան
իլհամ ալիև
էդուարդ շարմազանով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/12/78449076_0:84:1600:984_1920x0_80_0_0_14d68ae92b58ef4b1619ddd61b167fb4.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Հայաստանի վերաբերյալ հայտարարությունները սուտ և մանիպուլյացիա է որակել։Այսօր Ալիևը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությանը (ВГТРК) և ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, թե անցյալ դարավերջին Հայաստանը լքած շուրջ 300 հազար ադրբեջանցիներ սպասում են իրենց վերադարձի և վերաինտեգրման պայմանների վերաբերյալ Երևանի պատասխանին։Վրաստանը կարևոր գործոն է Կովկասի համար մղվող պայքարում. ԱլիևՀՀԿ գործադիր մարմնի անդամը նաև անդրադարձել է ՀՀ–ում գտնվող ԵՄ դիտորդների թեմային, որոնք, ըստ Ալիևի, վերածվել են ՆԱՏՕ-ի դիտորդների։«Նա բողոքում է, որ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ զինում են Հայաստանին։ Այսինքն` ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կարող է զինել Ադրբեջանին, իսկ ՆԱՏՕ–ի անդամ այլ երկիր, օրինակ` եղբայրական Հունաստանը Հայաստանին՝ ոչ։ Էդ ո՞ր օրենքով։ Ալիևը նման պահանջներ ներկայացնում է, քանի որ դեմը Փաշինյանն է»,– նշել է Շարմազանովը։Նա հիշեցրել է, որ Ալիևը երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք 20 տոկոս «օկուպացիայից» էր դժգոհում կամ էլ 2016-ի հոկտեմբերին բողոքում էր, որ փակ դռների հետևում իրենից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։Ալիևը կարծում է` Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ–ից, երբ Վաշինգտոնից թույլտվություն ստանա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/12/78449076_88:0:1512:1068_1920x0_80_0_0_06ac350bd4f1472811f1f9be56e7843b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, իլհամ ալիև, էդուարդ շարմազանով
հայաստան, ադրբեջան, իլհամ ալիև, էդուարդ շարմազանով
Ալիևը ստում է. Շարմազանովն արձագանքել է 300 000 ադրբեջանցու մասին հայտարարությանը
18:51 18.12.2024 (Թարմացված է: 19:04 18.12.2024) ՀՀԿ գործադիր մարմնի անդամը անդրադարձել է Ալիևի` ՀՀ–ից ԵՄ դիտորդներին դուրս բերելու հայտարարությանը։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Հայաստանի վերաբերյալ հայտարարությունները սուտ և մանիպուլյացիա է որակել։
Այսօր Ալիևը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությանը (ВГТРК) և ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, թե անցյալ դարավերջին Հայաստանը լքած շուրջ 300 հազար ադրբեջանցիներ սպասում են իրենց վերադարձի և վերաինտեգրման պայմանների վերաբերյալ Երևանի պատասխանին։
«Ալիևը ստում է, քանի որ 1980-1990-ականներին Հայաստանում 300 000 ադրբեջանցի չի ապրել։ 1979-ի մարդահամարի տվյալներով` Սովետական Հայաստանում ապրել է 3 037 259 մարդ, որոնցից 2 724 975–ը (89.7%) հայեր էին և միայն 160 841–ը (5.2%)` ադրբեջանցիներ։ 1989-ի մարդահամարի տվյալներով` Սովետական Հայաստանի բնակչությունը կազմել է 3 304 776 մարդ, որոնցից 3 083 616–ը (93.3%) հայեր էին, միայն 84 860 (2.5%) ադրբեջանցիներ։ Սա բացահայտ մանիպուլյացիա է»,– գրել է Շարմազանովը ֆեյսբուքյան էջում։
ՀՀԿ գործադիր մարմնի անդամը նաև անդրադարձել է ՀՀ–ում գտնվող ԵՄ դիտորդների թեմային, որոնք, ըստ Ալիևի, վերածվել են ՆԱՏՕ-ի դիտորդների։
«Նա բողոքում է, որ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ զինում են Հայաստանին։ Այսինքն` ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կարող է զինել Ադրբեջանին, իսկ ՆԱՏՕ–ի անդամ այլ երկիր, օրինակ` եղբայրական Հունաստանը Հայաստանին՝ ոչ։ Էդ ո՞ր օրենքով։ Ալիևը նման պահանջներ ներկայացնում է, քանի որ դեմը Փաշինյանն է»,– նշել է Շարմազանովը։
Նա հիշեցրել է, որ Ալիևը երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք 20 տոկոս «օկուպացիայից» էր դժգոհում կամ էլ 2016-ի հոկտեմբերին բողոքում էր, որ փակ դռների հետևում իրենից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։