00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

44–օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը պատրաստ է. Քոչարյանը չասաց` երբ կհրապարակի

© SputnikԱնդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 17.12.2024
Բաժանորդագրվել
Անդրանիկ Քոչարյանի խոսքով` քանի դեռ ինքը ելույթ չի ունեցել ԱԺ–ում, քննիչ հանձնաժողովի աշխատանքը ավարտված չէ։
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. 44–օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի զեկույցը պատրաստ է, սակայն թե երբ այն կհրապարակվի, անհայտ է։ Այդ մասին ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ու քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նա չի կարծում, որ ինքն օրենք է խախտել զեկույցի ներկայացման ժամկետների հարցում։
«Օրենք չի խախտվել, չի խախտվելու. ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը, երբ ներկայացվի լիագումար նիստին, այդ պահին քննիչ հանձնաժողովն իր աշխատանքները կհամարի ավարտված»,– հայտարարեց Քոչարյանը։
Նրա խոսքով` քանի դեռ ինքը ելույթ չի ունեցել ԱԺ–ում, քննիչ հանձնաժողովի աշխատանքը ավարտված չէ։ Քոչարյանը վստահեցրեց, որ զեկույցի ներկայացման ժամկետը մինչև 8–րդ գումարման ԱԺ-ի ավարտն է (2025 թ. հունիս-խմբ.), սակայն մինչ ավարտն այն կներկայացվի։
«Զեկույցը ոչ միայն պատրաստ է, այլև փորձաքննությունների փուլն է մտել` գաղտնիության հետ կապված, որ վաղը շահարկումներ չլինեն։ Հանրությունն իմանալու է այնքան, ինչքան իմանալու է. ամերիկյան հանրությունն իմացա՞վ՝ Քենեդուն ինչու սպանեցին։ Հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները կիմանան բոլոր պետական կառույցների ղեկավարներն ու այն լրագրողները, որոնք գաղտնիության ռեժիմի հետ կապված թույլտվություն ունեն»,– ավելացրեց նա։
Թե ովքեր են այդ լրագրողները, Քոչարյանը չկարողացավ պատասխանել։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմի պատճառներն ու հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվեց 2022 թվականի հոկտեմբերի 10-ին։ Ուսումնասիրությանը մասնակցել են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացրել նաև պատերազմի մասնակիցներն ու զոհվածների հարազատները։
ԱԺ քննիչ հանձնաժողովը կտա պատասխանը` ովքեր են 44–օրյա պատերազմի մեղավորները. Շահրամանյան
Հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը դեռ 2023–ի դեկտեմբերի 1–ին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը առաջիկա 1.5– 2 ամսվա ընթացքում կկազմի զեկույց և կներկայացնի ՀՀ ազգային ժողովին։
Լրահոս
0