https://arm.sputniknews.ru/20241216/ekel-er-pahy-vor-ajl-mard-el-voski-nvatsher-lalajany-aa-voske-medalakir-darnalu-masin-84021278.html
Եկել էր պահը, որ այլ մարդ էլ ոսկի նվաճեր. Վարազդատ Լալայանը` ԱԱ չեմպիոն դառնալու մասին
Եկել էր պահը, որ այլ մարդ էլ ոսկի նվաճեր. Վարազդատ Լալայանը` ԱԱ չեմպիոն դառնալու մասին
Sputnik Արմենիա
Կարեն Գիլոյանը խոստովանեց, որ Հայաստանի ծանրամարտի հավաքականը կատարյալ պատրաստ չէր աշխարհի առաջնությանը։ 16.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-16T19:30+0400
2024-12-16T19:30+0400
2024-12-16T19:37+0400
հայաստան
ծանրամարտ
ծանրորդ
վարազդատ լալայան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/10/84019807_0:0:1553:873_1920x0_80_0_0_95e1b0519e24bd42c02f612a72862a60.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Աշխարհի առաջնության չեմպիոն դարձած Վարազդատ Լալայանը վստահեցնում է, որ այն, ինչ ցուցադրեց Բահրեյնում, իր լավագույն արդյունքը չէր։ Նա այդ մասին ասաց «Զվարթնոց» օդանավակայնում, որտեղ տեղի ունեցավ Հայաստանի ծանրամարտի հավաքականի դիմավորման արարողությունը։Վարազդատ Լալայանը (109+) դեկտեմբերի 15-ին ոսկե մեդալ նվաճեց երկամարտի 467 կգ արդյունքով (215 + 252)։ Ծանրամարտի աշխարհի առաջնությունում սա Հայաստանի երկրորդ մեդալն էր. ավելի վաղ բրոնզ էր նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը։Դափնեպսակը Լալայանին շնորհեց հավաքականի մեկ այլ մարզիկ Սիմոն Մարտիրոսյանը, որն առաջնությանը չէր կարողացել մասնակցել վնասվածքի պատճառով։Լալայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մեդալ նվաճելու համար տարվող պայքարը տարեցտարի ավելի է թեժանում։Բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը, որն առաջին անգամ էր պայքարում մեծահասակների աշխարհի առաջնությանը, խոստովանեց, որ մեդալն իրեն հեշտ չտրվեց։«Սկզբում լավ չստացվեց, հետո հավաքեցի ինձ և ուժերս, քանի որ գիտեի` պոկում վարժությունում ուժեղ եմ։ Այդպես կարողացա նվաճել մեդալս։ Մեծահասակների աշխարհի առաջնությունը շատ դժվար է, համեմատելի չէ երիտասարդների առաջնության հետ։ Ուզում եմ, որ կրկին մասնակցելուց հետո արդեն չեմպիոն դառնամ իմ քաշային կարգում, որպեսզի նմանվեմ Նազիկ Ավդալյանին»,– ասաց Գրիգորյանը։ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էլ ընդգծեց` Հայաստանի ծանրամարտի հավաքականը կատարյալ պատրաստ չէր աշխարհի առաջնությանը։«Դա էին վկայում զրոներն ու վնասվածքները։ Ընթացքն էլ ցույց տվեց, որ մրցակցությունը շատ ուժեղ է լինելու։ Հատկապես Իրաքի ներկայացուցչի երիտասարդական ռեկորդների տեղատարափը սկսեց մտահոգություն առաջացնել։ Բացի այդ, Իրանի երկու հզոր տղայի մասնակցությունը ևս մտահոգեց»,– նշեց Գիլոյանը։Նրա խոսքով` 3–րդ տեղ գրաված մարզիկը սխալ էր կատարում վարժությունը, սակայն հայկական կողմը չի բողոքարկել, մինչդեռ հետագայի համար դա անպայման հաշվի են առնելու և պատկան մարմինների ուշադրությունն անպայման սևեռելու են դրա վրա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/10/84019807_181:0:1345:873_1920x0_80_0_0_b232be4fb1b0908da5dc1556cc81a6ae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ծանրամարտ, ծանրորդ, վարազդատ լալայան, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, ծանրամարտ, ծանրորդ, վարազդատ լալայան, видео, տեսանյութ, տեսանյութեր
Եկել էր պահը, որ այլ մարդ էլ ոսկի նվաճեր. Վարազդատ Լալայանը` ԱԱ չեմպիոն դառնալու մասին
19:30 16.12.2024 (Թարմացված է: 19:37 16.12.2024) Կարեն Գիլոյանը խոստովանեց, որ Հայաստանի ծանրամարտի հավաքականը կատարյալ պատրաստ չէր աշխարհի առաջնությանը։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Աշխարհի առաջնության չեմպիոն դարձած Վարազդատ Լալայանը վստահեցնում է, որ այն, ինչ ցուցադրեց Բահրեյնում, իր լավագույն արդյունքը չէր։ Նա այդ մասին ասաց «Զվարթնոց» օդանավակայնում, որտեղ տեղի ունեցավ Հայաստանի ծանրամարտի հավաքականի դիմավորման արարողությունը։
Վարազդատ Լալայանը (109+) դեկտեմբերի 15-ին
ոսկե մեդալ նվաճեց երկամարտի 467 կգ արդյունքով (215 + 252)։ Ծանրամարտի աշխարհի առաջնությունում սա Հայաստանի երկրորդ մեդալն էր. ավելի վաղ
բրոնզ էր նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը։
Դափնեպսակը Լալայանին շնորհեց հավաքականի մեկ այլ մարզիկ Սիմոն Մարտիրոսյանը, որն առաջնությանը չէր կարողացել մասնակցել վնասվածքի պատճառով։
Լալայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մեդալ նվաճելու համար տարվող պայքարը տարեցտարի ավելի է թեժանում։
«Օլիմպիական խաղերից հետո չենք հանգստացել։ Ինչքան հնարավոր էր, պարապել ենք։ Սա իմ առավելագույն արդյունքը չէր, բայց այն, ինչ այդ պահին ինձ պետք էր, ես բարձրացրի։ Երկար տարիներ այդ մեդալը մեկ մարդ էր նվաճում (նկատի ունի վրացի Լաշա Տալախաձեին, որը թողել է մարզական կարիերան և այժմ պատգամավոր է), ու հիմա ժամանակը եկել է, որ ուրիշ մարդ էլ կարող է այդ մեդալը նվաճել (ծիծաղում է)։ Շատ մեծ բավականություն եմ ստանում էդ ամեն ինչից»,– նշեց Լալայանը։
Բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը, որն առաջին անգամ էր պայքարում մեծահասակների աշխարհի առաջնությանը, խոստովանեց, որ մեդալն իրեն հեշտ չտրվեց։
«Սկզբում լավ չստացվեց, հետո հավաքեցի ինձ և ուժերս, քանի որ գիտեի` պոկում վարժությունում ուժեղ եմ։ Այդպես կարողացա նվաճել մեդալս։ Մեծահասակների աշխարհի առաջնությունը շատ դժվար է, համեմատելի չէ երիտասարդների առաջնության հետ։ Ուզում եմ, որ կրկին մասնակցելուց հետո արդեն չեմպիոն դառնամ իմ քաշային կարգում, որպեսզի նմանվեմ Նազիկ Ավդալյանին»,– ասաց Գրիգորյանը։
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էլ ընդգծեց` Հայաստանի ծանրամարտի հավաքականը կատարյալ պատրաստ չէր աշխարհի առաջնությանը։
«Դա էին վկայում զրոներն ու վնասվածքները։ Ընթացքն էլ ցույց տվեց, որ մրցակցությունը շատ ուժեղ է լինելու։ Հատկապես Իրաքի ներկայացուցչի երիտասարդական ռեկորդների տեղատարափը սկսեց մտահոգություն առաջացնել։ Բացի այդ, Իրանի երկու հզոր տղայի մասնակցությունը ևս մտահոգեց»,– նշեց Գիլոյանը։
Նրա խոսքով` 3–րդ տեղ գրաված մարզիկը սխալ էր կատարում վարժությունը, սակայն հայկական կողմը չի բողոքարկել, մինչդեռ հետագայի համար դա անպայման հաշվի են առնելու և պատկան մարմինների ուշադրությունն անպայման սևեռելու են դրա վրա։