https://arm.sputniknews.ru/20241216/inch-hajtararutjunner-e-arel-vladimir-putiny-pn-kvolegiaji-nistum-84015234.html
Ի՞նչ հայտարարություններ է արել Վլադիմիր Պուտինը ՊՆ կոլեգիայի նիստում
Ի՞նչ հայտարարություններ է արել Վլադիմիր Պուտինը ՊՆ կոլեգիայի նիստում
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահը ելույթ է ունեցել պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում: 16.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-16T16:31+0400
2024-12-16T16:31+0400
2024-12-16T16:37+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
ամն
նատօ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1c/83489791_0:60:1600:961_1920x0_80_0_0_1d95d5014f713d8b1cc7931d8e08e6b8.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը ստիպված է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իր և դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում։Նրա խոսքով՝ Մոսկվան դա անում է ուշադիր և հավասարակշռված՝ չներքաշվելով սպառազինությունների լայնամասշտաբ մրցավազքի մեջ` ի վնաս սոցիալ-տնտեսական զարգացման։ՌԴ նախագահը նշել է, որ երկրի զինուժը պետք է բարելավի ռազմական գործողությունների վարման եղանակները, բարձրացնի տեխնիկայի տիրապետման մակարդակը և զորքերի կառավարման արդյունավետությունը:ՆԱՏՕ-ն ավելի է մոտենում ՌԴ սահմաններինՊուտինը նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրները մեծացնում են ռազմական ծախսերը, զորքերի հարվածային խմբավորումներ ձևավորում Ռուսաստանի սահմանների մոտ։«ՆԱՏՕ-ի երկրներն իրենք են ավելացնում ռազմական ծախսերը։ Ռուսական սահմանների մոտ ձևավորվում և միավորվում են դաշինքի զորքերի հարվածային խմբավորումներ։ Եվրոպայում ամերիկյան զորքերի թիվն արդեն գերազանցել է 100 հազարը», – ասել է Ռուսաստանի ղեկավարը։Նա ընդգծել է՝ ՆԱՏՕ-ի ձգտումները վաղուց դուրս են եկել իր պատմական պատասխանատվության գոտու սահմաններից։«Բացի այսպես կոչված Արևելյան թևից, դաշինքը մեծացնում է իր ներկայությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ ԱՄՆ-ի հրահանգով ձևավորվում են ռազմաքաղաքական նոր դաշինքներ, որոնք խարխլում են տասնամյակներով ստեղծված անվտանգության ճարտարապետությունը», – հավելել է Ռուսաստանի ղեկավարը։Հասցնում են կարմիր գծինՊուտինը նշել է, որ ԱՄՆ-ն իր բնակչությանը վախեցնում է առասպելներով, թե իբր Ռուսաստանը ծրագրում է հարձակվել ինչ-որ մեկի վրա։«Մարտավարությունը շատ պարզ է՝ մեզ հասցնում են կարմիր գծին, որից այլևս չենք կարող նահանջել։ Սկսում ենք պատասխանել՝ անմիջապես վախեցնում են ամբողջ բնակչությանը», - ասել է Պուտինը։Ընդ որում` Վաշինգտոնը զբաղվում է առաջնային գծերում մինչև 5500 կմ հեռահարությամբ բարձր ճշգրտության հարվածային միջոցների ստեղծմամբ և տեղակայմամբ: Արդեն մշակվում են այդ հրթիռային համակարգերի տեղափոխումն ու տեղակայումը Եվրոպայում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։«Մենք նման սպառնալիքներին կարձագանքենք համալիր կերպով։ Միևնույն ժամանակ ամենակարևոր խնդիրը նման հրթիռների արձակումը ժամանակին հայտնաբերելն է ու որսալը: Ինչպես նաև պետք է կարգավորել հայրենական հարվածային համակարգերի, այդ թվում՝ հիպերձայնային համակարգերի սերիական արտադրության և տեղակայման բոլոր հարցերը», – հավելել է նա։Ի՞նչ պատասխան կտա ՌուսաստանըՄոսկվան կարող է նաև չեղարկել միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման կամավոր սահմանափակումները, եթե ԱՄՆ-ն սկսի նման համակարգեր տեղակայել:Նախագահի խոսքով՝ Ռուսաստանը բազմիցս ասել է, որ այդ պայմանագրի խզումը բացասական հետևանքներ կունենա ամբողջ գլոբալ անվտանգության համար, բայց ընդգծել է, որ միջին և փոքր հեռահարության հրթիռներ չի տեղակայելու այնքան ժամանակ, քանի դեռ նման տեսակի ամերիկյան զենք չի հայտնվել աշխարհի որևէ տարածաշրջանում:Եվ կրկին «Օրեշնիկի» մասինՌուսաստանի նորագույն հզոր զենքը «Օրեշնիկ» միջին հեռահարության հրթիռային համալիրն է։ Պուտինը հիշեցրել է, որ, ի պատասխան արևմտյան զենքի կիրառմամբ ՌԴ տարածքին նոյեմբերին հասցված հարվածների, «Օրեշնիկը» հաջողությամբ կիրառվել է, օգտագործվել է առանց միջուկային բաղադրիչի հիպերձայնային սարքավորմամբ բալիստիկ հրթիռ:«Մոտ ժամանակներս պետք է ապահովվի նման համալիրների սերիական արտադրությունը՝ Ռուսաստանի և մեր դաշնակիցների անվտանգությունը պաշտպանելու համար, և դա, անշուշտ, կարվի», վստահեցրել է Պուտինը։Հիշեցնենք` Պուտինը նոյեմբերի 21-ին հայտնեց, որ միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող փորձարկումներն ավարտվել են։ Գործողությունների շրջանակում ռուսական զորքերը Դնեպրոպետրովսկում խոցել են խոշոր արդյունաբերական օբյեկտ, որը կապված է հրթիռային տեխնիկայի արտադրության հետ:ՌԴ–ն պատրաստ է նոր «մեսիջներ» ուղարկել Արևմուտքին. Լավրովը` «Օրեշնիկի» փորձարկման մասին
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1c/83489791_47:0:1554:1130_1920x0_80_0_0_c29ab79f05d7c197d79c9d2a541a84bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, ամն, նատօ
ռուսաստան, վլադիմիր պուտին, ամն, նատօ
Ի՞նչ հայտարարություններ է արել Վլադիմիր Պուտինը ՊՆ կոլեգիայի նիստում
16:31 16.12.2024 (Թարմացված է: 16:37 16.12.2024) ՌԴ նախագահը ելույթ է ունեցել պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում:
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը ստիպված է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իր և դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում։
Նրա խոսքով՝ Մոսկվան դա անում է ուշադիր և հավասարակշռված՝ չներքաշվելով սպառազինությունների լայնամասշտաբ մրցավազքի մեջ` ի վնաս սոցիալ-տնտեսական զարգացման։
ՌԴ նախագահը նշել է, որ երկրի զինուժը պետք է բարելավի ռազմական գործողությունների վարման եղանակները, բարձրացնի տեխնիկայի տիրապետման մակարդակը և զորքերի կառավարման արդյունավետությունը:
ՆԱՏՕ-ն ավելի է մոտենում ՌԴ սահմաններին
Պուտինը նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրները մեծացնում են ռազմական ծախսերը, զորքերի հարվածային խմբավորումներ ձևավորում Ռուսաստանի սահմանների մոտ։
«ՆԱՏՕ-ի երկրներն իրենք են ավելացնում ռազմական ծախսերը։ Ռուսական սահմանների մոտ ձևավորվում և միավորվում են դաշինքի զորքերի հարվածային խմբավորումներ։ Եվրոպայում ամերիկյան զորքերի թիվն արդեն գերազանցել է 100 հազարը», – ասել է Ռուսաստանի ղեկավարը։
Նա ընդգծել է՝ ՆԱՏՕ-ի ձգտումները վաղուց դուրս են եկել իր պատմական պատասխանատվության գոտու սահմաններից։
«Բացի այսպես կոչված Արևելյան թևից, դաշինքը մեծացնում է իր ներկայությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ ԱՄՆ-ի հրահանգով ձևավորվում են ռազմաքաղաքական նոր դաշինքներ, որոնք խարխլում են տասնամյակներով ստեղծված անվտանգության ճարտարապետությունը», – հավելել է Ռուսաստանի ղեկավարը։
Պուտինը նշել է, որ ԱՄՆ-ն իր բնակչությանը վախեցնում է առասպելներով, թե իբր Ռուսաստանը ծրագրում է հարձակվել ինչ-որ մեկի վրա։
«Մարտավարությունը շատ պարզ է՝ մեզ հասցնում են կարմիր գծին, որից այլևս չենք կարող նահանջել։ Սկսում ենք պատասխանել՝ անմիջապես վախեցնում են ամբողջ բնակչությանը», - ասել է Պուտինը։
Ընդ որում` Վաշինգտոնը զբաղվում է առաջնային գծերում մինչև 5500 կմ հեռահարությամբ բարձր ճշգրտության հարվածային միջոցների ստեղծմամբ և տեղակայմամբ: Արդեն մշակվում են այդ հրթիռային համակարգերի տեղափոխումն ու տեղակայումը Եվրոպայում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
«Մենք նման սպառնալիքներին կարձագանքենք համալիր կերպով։ Միևնույն ժամանակ ամենակարևոր խնդիրը նման հրթիռների արձակումը ժամանակին հայտնաբերելն է ու որսալը: Ինչպես նաև պետք է կարգավորել հայրենական հարվածային համակարգերի, այդ թվում՝ հիպերձայնային համակարգերի սերիական արտադրության և տեղակայման բոլոր հարցերը», – հավելել է նա։
Ի՞նչ պատասխան կտա Ռուսաստանը
Մոսկվան կարող է նաև չեղարկել միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման կամավոր սահմանափակումները, եթե ԱՄՆ-ն սկսի նման համակարգեր տեղակայել:
Նախագահի խոսքով՝ Ռուսաստանը բազմիցս ասել է, որ այդ պայմանագրի խզումը բացասական հետևանքներ կունենա ամբողջ գլոբալ անվտանգության համար, բայց ընդգծել է, որ միջին և փոքր հեռահարության հրթիռներ չի տեղակայելու այնքան ժամանակ, քանի դեռ նման տեսակի ամերիկյան զենք չի հայտնվել աշխարհի որևէ տարածաշրջանում:
Եվ կրկին «Օրեշնիկի» մասին
Ռուսաստանի նորագույն հզոր զենքը «Օրեշնիկ» միջին հեռահարության հրթիռային համալիրն է։ Պուտինը հիշեցրել է, որ, ի պատասխան արևմտյան զենքի կիրառմամբ ՌԴ տարածքին նոյեմբերին հասցված հարվածների, «Օրեշնիկը» հաջողությամբ կիրառվել է, օգտագործվել է առանց միջուկային բաղադրիչի հիպերձայնային սարքավորմամբ բալիստիկ հրթիռ:
«Մոտ ժամանակներս պետք է ապահովվի նման համալիրների սերիական արտադրությունը՝ Ռուսաստանի և մեր դաշնակիցների անվտանգությունը պաշտպանելու համար, և դա, անշուշտ, կարվի», վստահեցրել է Պուտինը։
Հիշեցնենք`
Պուտինը նոյեմբերի 21-ին հայտնեց, որ միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող փորձարկումներն ավարտվել են։ Գործողությունների շրջանակում ռուսական զորքերը Դնեպրոպետրովսկում խոցել են խոշոր արդյունաբերական օբյեկտ, որը կապված է հրթիռային տեխնիկայի արտադրության հետ: