https://arm.sputniknews.ru/20241216/hh-in-ev-rd-in-miavvorum-e-buzhtsarajutjunneri-bardzr-voraki-apahvovman-dzgtumy-nakharar-83998004.html
ՀՀ-ին և ՌԴ-ին միավորում է բուժծառայությունների բարձր որակի ապահովման ձգտումը. նախարար
ՀՀ-ին և ՌԴ-ին միավորում է բուժծառայությունների բարձր որակի ապահովման ձգտումը. նախարար
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանին և Ռուսաստանին միավորում է ոչ միայն ընդհանուր պատմությունն ու մշակույթը, այլև բժշկական ծառայությունների բարձր որակի... 16.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-16T11:49+0400
2024-12-16T11:49+0400
2024-12-16T11:50+0400
հայաստան
ռուսաստան
առողջ սնունդ
անահիտ ավանեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/10/83995443_0:84:1600:984_1920x0_80_0_0_eda241c08df0f40d6212aff14ada7247.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանին և Ռուսաստանին միավորում է ոչ միայն ընդհանուր պատմությունն ու մշակույթը, այլև բժշկական ծառայությունների բարձր որակի ապահովման և քաղաքացիների կենսապայմանների բարելավման ընդհանուր ձգտումը: Այս մասին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց Երևանում կայացած հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովի ժամանակ։Ավանեսյանը նշեց, որ համատեղ համաժողովները կարևոր հարթակ են հանրային առողջապահության ոլորտում փորձի, գիտելիքների փոխանակման, համատեղ լուծումներ գտնելու և մասնագիտական համագործակցության համար:«Այս տարի մեր համաժողովը հատկապես կարևոր է, քանի որ նվիրված է առանցքային և զգայուն թեմայի` մոր և մանկան առողջության հարցերին»,-ասաց նախարարը:Նրա խոսքով` այս ուղղությունը առաջնահերթություն է ցանկացած պետության համար, քանի որ մոր և մանկան առողջությունը հասարակության կայուն զարգացման հիմքն է և բարեկեցիկ ապագայի երաշխիքը:Նախարարը վստահ է, որ այսօրվա համաժողովը երկկողմ հարաբերությունների ամրապնդման և առողջապահության ոլորտում գործընկերության զարգացման հերթական քայլն է:Ավանեսյանը նկատեց, որ առողջապահության արդի մարտահրավերները պահանջում են սերտ փոխգործակցություն և ջանքերի առավելագույն համակարգում: Նախարարը կարևորեց գիտելիքների փոխանակումը, արդյունավետ փոխգործակցությունն ու նորարարական մոտեցումների ու լուծումների համատեղ ներդրումը:Նախարարը նշեց, որ յուրաքանչյուր նման հանդիպում լրացուցիչ հնարավորություն է համատեղ ծրագրերն ու ուղղությունները առաջ մղելու և թարմացնելու, ինչպես նաև բարեկամական հարաբերություններն ամրապնդելու համար:Նա կարևորել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի անձնական ներդրումը հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում, ինչպես նաև ընդգծել է երկու երկրների գերատեսչությունների միջև համագործակցության բարձր մակարդակը:Դեկտեմբերի 16-ին Երևանում մեկնարկել է Հայ-ռուսական ամենամյա առողջապահական համաժողովը: Մասնակցում են երկու երկրների առողջապահության նախարարությունների առաջատար մասնագետները։ Անցյալ տարի նմանատիպ միջոցառում կայացել է Ռուսաստանում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/10/83995443_89:0:1512:1067_1920x0_80_0_0_36a5d018dc525b7cba1ec7f74efc36b1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, առողջ սնունդ, անահիտ ավանեսյան
հայաստան, ռուսաստան, առողջ սնունդ, անահիտ ավանեսյան
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանին և Ռուսաստանին միավորում է ոչ միայն ընդհանուր պատմությունն ու մշակույթը, այլև բժշկական ծառայությունների բարձր որակի ապահովման և քաղաքացիների կենսապայմանների բարելավման ընդհանուր ձգտումը: Այս մասին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց Երևանում կայացած հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովի ժամանակ։
Ավանեսյանը նշեց, որ համատեղ համաժողովները կարևոր հարթակ են հանրային առողջապահության ոլորտում փորձի, գիտելիքների փոխանակման, համատեղ լուծումներ գտնելու և մասնագիտական համագործակցության համար:
«Այս տարի մեր համաժողովը հատկապես կարևոր է, քանի որ նվիրված է առանցքային և զգայուն թեմայի` մոր և մանկան առողջության հարցերին»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով` այս ուղղությունը առաջնահերթություն է ցանկացած պետության համար, քանի որ մոր և մանկան առողջությունը հասարակության կայուն զարգացման հիմքն է և բարեկեցիկ ապագայի երաշխիքը:
Նախարարը վստահ է, որ այսօրվա համաժողովը երկկողմ հարաբերությունների ամրապնդման և առողջապահության ոլորտում գործընկերության զարգացման հերթական քայլն է:
Ավանեսյանը նկատեց, որ առողջապահության արդի մարտահրավերները պահանջում են սերտ փոխգործակցություն և ջանքերի առավելագույն համակարգում: Նախարարը կարևորեց գիտելիքների փոխանակումը, արդյունավետ փոխգործակցությունն ու նորարարական մոտեցումների ու լուծումների համատեղ ներդրումը:
«Հայաստանն ու Ռուսաստանը հարուստ փորձ և ներուժ ունեն, և այսօր մենք բացառիկ հնարավորություն ունենք քննարկելու լավագույն փորձը և համատեղ աշխատանքի ուղիները` ուղղված մոր և մանկան հիվանդացության նվազեցմանը, կանխարգելիչ միջոցառումների բարելավմանը և բժշկական օգնության մատչելիությանը»,– նշեց Ավանեսյանը:
Նախարարը նշեց, որ յուրաքանչյուր նման հանդիպում լրացուցիչ հնարավորություն է համատեղ ծրագրերն ու ուղղությունները առաջ մղելու և թարմացնելու, ինչպես նաև բարեկամական հարաբերություններն ամրապնդելու համար:
Նա կարևորել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի անձնական ներդրումը հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում, ինչպես նաև ընդգծել է երկու երկրների գերատեսչությունների միջև համագործակցության բարձր մակարդակը:
Դեկտեմբերի 16-ին Երևանում մեկնարկել է Հայ-ռուսական ամենամյա առողջապահական համաժողովը: Մասնակցում են երկու երկրների առողջապահության նախարարությունների առաջատար մասնագետները։ Անցյալ տարի նմանատիպ միջոցառում կայացել է Ռուսաստանում։