00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кто такой адвокат Федор Плевако
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխարհն ավելի շատ է խոսում ցեղասպանությունների մասին, երբ կա կայացած փաստ․ Միրզոյան

© Photo : Screenshot / Genocide PreventionԱրարատ Միրզոյանը Ընդդեմ ցեղասպանության հանցագործության 5-րդ գլոբալ ֆորումի ժամանակ
Արարատ Միրզոյանը Ընդդեմ ցեղասպանության հանցագործության 5-րդ գլոբալ ֆորումի ժամանակ  - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2024
Արարատ Միրզոյանը Ընդդեմ ցեղասպանության հանցագործության 5-րդ գլոբալ ֆորումի ժամանակ
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ մեր տարածաշրջանում ականատես եղանք, թե ինչպես ատելության խոսքն ի վերջո վերացվեց հանցագործության։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ցավոք, միջազգային հանրությունը ցեղասպանությունների և զանգվածային այլ ոճրագործությունների մասին սկսում է ավելի շատ խոսել և ուշադրություն դարձնել, երբ դրանք արդեն իսկ կայացած փաստեր են։ Այսօր Ընդդեմ ցեղասպանության հանցագործության 5-րդ գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ մեր տարածաշրջանում դրա ականատեսը եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ Հայոց ցեղասպանության պարագայում, այլև բառացիորեն անցյալ տարի, երբ թվում էր, թե աշխարհին տեսանելի են բավարար ռիսկի գործոններ, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։
«Ցավոք, մենք անկարող եղանք կանխել և այսօր ականատես ենք այդ անդառնալի հետևանքներին։ Սա այն օրինակներից է, երբ միջազգային կառույցների արձագանքը հավասարազոր չէր ռիսկի գործոններին և տեղում ստեղծված իրավիճակին»,- նշեց Միրզոյանը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց՝ մենք ականատես եղանք, թե ինչպես ատելության տարածումն ի վերջո խոսքից վերածվեց հանցագործության։
«Հայերի վերաբերյալ բերածս օրինակը տարածվում է բոլոր այլ ցեղասպանությունների և զանգվածային ոճրագործությունների իրականացման հանգամանքների և պատճառների վրա, քանի որ այս հանցագործության հիմքերը, ազդակները, ռիսկի գործոնները բավականին միանման են»,- նշեց Միրզոյանը։
ՀՀ արտգործնախարարը հավելեց՝ պետք է գտնել ավելի արդյունավետ ճանապարհներ մարդկանց կյանքեր փրկելու համար, ծանր բյուրոկրատական մեքենան պետք է դառնա ավելի զգայուն և ճկուն՝ նաև բոլորի հանդեպ հավասար վերաբերմունք դրսևորելու առումով։
Նա նաև շեշտեց՝ իր ելույթում հնչեցրած գնահատականները խնդրում է ընկալել որպես կոչ՝ մեկտեղելու բոլորի կամքը, գիտելիքները և հաստատակամությունը՝ պայքարելու ցեղասպանությունները կանխարգելելու ուղղությամբ։
Լրահոս
0