https://arm.sputniknews.ru/20241211/hajtni-evovqer-en-erevanic-baqu-meknel-charterajin-chvertvov-83850979.html
Հայտնի է` ովքեր են Երևանից Բաքու մեկնել չարտերային չվերթով
Հայտնի է` ովքեր են Երևանից Բաքու մեկնել չարտերային չվերթով
Sputnik Արմենիա
Այսօր հայտնի դարձավ, որ Երևանից Բաքու չարտերային չվերթ է իրականացվել, սակայն «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունից չպարզաբանեցին, թե ովքեր են եղել... 11.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-11T20:58+0400
2024-12-11T20:58+0400
2024-12-11T21:00+0400
հայաստան
ադրբեջան
բաքու
երևան
չվերթ
https://cdn.am.sputniknews.ru/img/1762/28/17622861_0:121:1600:1021_1920x0_80_0_0_e1b59ba3b161548d6214230eccdecb13.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Sputnik Արմենիայի թղթակիցը պարզել է, որ այսօր Երևանից Բաքու մեկնած «Enter Air» ավիաընկերության ինքնաթիռում, ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ուսանողներն են եղել։ՀՀ պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտնեց, որ դեկտեմբերի 10-11-ը Հայաստան են այցելել ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի 145-րդ ավագ դասընթացի ուսանողները` կրթօջախի պետ, գեներալ-լեյտենանտ Մաքս Արթուր Նիլսենի գլխավորությամբ։ Պաշտպանական քոլեջի պետին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։Ի դեպ, ՊՆ-ում կայացած հանդիպման կադրերում երևում է, որ բավականին մեծ պատվիրակություն է եկել։ Հավանաբար հենց այդ պատճառով է չվերթն իրականացվել «Boeing 737-8Q8» ինքնաթիռով։Ավելի վաղ գրել էինք, որ Երևան–Բաքու չարտերային չվերթ է իրականացվել։ «Enter Air» ավիաընկերության ինքնաթիռը այսօր կեսօրին օդ է բարձրացել «Զվարթնոց» օդանավակայանից և ուղևորվել Ադրբեջան։
ադրբեջան
բաքու
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1762/28/17622861_179:0:1600:1066_1920x0_80_0_0_6e72e77fa7d81bd8938429b03bb64e2b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, բաքու, երևան, չվերթ
հայաստան, ադրբեջան, բաքու, երևան, չվերթ
Հայտնի է` ովքեր են Երևանից Բաքու մեկնել չարտերային չվերթով
20:58 11.12.2024 (Թարմացված է: 21:00 11.12.2024) Այսօր հայտնի դարձավ, որ Երևանից Բաքու չարտերային չվերթ է իրականացվել, սակայն «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունից չպարզաբանեցին, թե ովքեր են եղել ինքնաթիռում։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Sputnik Արմենիայի թղթակիցը պարզել է, որ այսօր Երևանից Բաքու մեկնած «Enter Air» ավիաընկերության ինքնաթիռում, ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ուսանողներն են եղել։
ՀՀ պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտնեց, որ դեկտեմբերի 10-11-ը Հայաստան են այցելել ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի 145-րդ ավագ դասընթացի ուսանողները` կրթօջախի պետ, գեներալ-լեյտենանտ Մաքս Արթուր Նիլսենի գլխավորությամբ։ Պաշտպանական քոլեջի պետին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Պարզվում է` «Enter Air» չարտերային չվերթը Հռոմից Երևան է ժամանել դեկտեմբերի 9-ին։ Քոլեջը գտնվում է Հռոմում:
Ի դեպ, ՊՆ-ում կայացած հանդիպման կադրերում երևում է, որ բավականին մեծ պատվիրակություն է եկել։ Հավանաբար հենց այդ պատճառով է չվերթն իրականացվել «Boeing 737-8Q8» ինքնաթիռով։
Ավելի վաղ
գրել էինք, որ Երևան–Բաքու չարտերային չվերթ է իրականացվել։ «Enter Air» ավիաընկերության ինքնաթիռը այսօր կեսօրին օդ է բարձրացել «Զվարթնոց» օդանավակայանից և ուղևորվել Ադրբեջան։