00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայի ընդդիմությունն առաջարկում է սիրիացիներին զրկել քաղաքացիությունից

© PatrickneilԹուրքիայի խորհրդարան
Թուրքիայի խորհրդարան - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2024
Թուրքիայի խորհրդարան
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը կոչ է արել սիրիացի փախստականներին զրկել բոլոր արտոնություններից և սոցիալական նպաստներից, ինչպես նաև դադարեցնել ԵՄ-ի հետ միգրանտների մասին համաձայնագրի գործողությունը:
ԵՐԵՎԱՆ,11 դեկտեմբերի – Sputnik. Թուրքական ընդդիմադիր «Լավ կուսակցությունն» առաջարկել է չեղարկել գրեթե 240 հազար սիրիացիների թուրքական անձնագրերը, իսկ ՍԱՀ-ից եկած բոլոր միգրանտներին 2025 թվականի հուլիսից զրկել փախստականի կարգավիճակից։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է կուսակցության նախագահ Մուսավաթ Դերվիշօղլուն։
Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին սիրիացիները սկսել են աստիճանաբար վերադառնալ հայրենիք։ Թուրք-սիրիական սահմանին գործող անցակետերում ոչ մեծ հերթեր են գոյանում։
«Թուրքիայում սիրիացի փախստականների ներկայության առիթ այլևս չկա։ Թուրք ժողովուրդը պահանջում է, որ բոլոր փախստականներն անհապաղ վերադառնան հայրենիք»,- խորհրդարանում բյուջեի լսումների ժամանակ հայտարարել է Դերվիշօղլուն։
Նրա խոսքով՝ կուսակցությունն առաջարկում է 2025 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում խթանել սիրիացի փախստականների կամավոր վերադարձը, իսկ 2025 թվականի հուլիսի 1-ից կառավարության լիազորությունների շրջանակում չեղարկել ժամանակավոր պաշտպանության տակ գտնվողների կարգավիճակը:
«Անհրաժեշտ է հայտարարել, որ փախստականները ոչ մի պարագայում չեն կարողանա Թուրքիայի քաղաքացիություն ստանալ, իսկ քաղաքացիություն ստացած 238 հազար սիրիացիների անձնագրերը պետք է անհապաղ չեղյալ հայտարարվեն»,-նշել է Դերվիշօղլուն:
Նա նաև կոչ է արել սիրիացի փախստականներին զրկել բոլոր արտոնություններից և սոցիալական նպաստներից, դադարեցնել ԵՄ-ի հետ միգրանտների մասին համաձայնագրի գործողությունը:
Կուսակցության ներկայացուցիչների կարծիքով՝ այդ միջոցառումը կնպաստի, որ սիրիացիները շուտափույթ վերադառնան Սիրիա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբի դրությամբ Թուրքիայում օրինական բնակություն հաստատած ավելի քան 2,93 միլիոն սիրիացի փախստական կա, նրանցից ավելի քան 1,5 միլիոնը՝ անչափահասներ:
Իսրայելի գործողությունները վատթարացնում են Սիրիայում տիրող իրավիճակը. ՌԴ ԱԳՆ
Լրահոս
0