https://arm.sputniknews.ru/20241204/rd-n-voghjunum-e-eatm-i-het-aveli-sertvoren-hamagvortsakcelu-irani-cankutjuny-putin-83651863.html
ՌԴ-ն ողջունում է ԵԱՏՄ-ի հետ ավելի սերտորեն համագործակցելու Իրանի ցանկությունը. Պուտին
ՌԴ-ն ողջունում է ԵԱՏՄ-ի հետ ավելի սերտորեն համագործակցելու Իրանի ցանկությունը. Պուտին
Sputnik Արմենիա
Թեհրանն ավելի վաղ հայտ էր ներկայացրել Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալու համար: 04.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-04T18:46+0400
2024-12-04T18:46+0400
2024-12-04T18:46+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
վլադիմիր պուտին
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/04/83649919_0:0:3072:1728_1920x0_80_0_0_da74a1428f3f1580864c0acc933f90f6.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը ողջունում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ առավել սերտորեն համագործակցելու Իրանի ցանկությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՎՏԲ-ի «Ռուսաստանն է կանչում» համաժողովի ժամանակ։ՌԴ նախագահը նաև նշել է, որ Մոսկվայի և Թեհրանի միջև առևտրատնտեսական կապերը կայուն են, առևտրաշրջանառությունն աճում է, մեծ նախագծեր կան տարբեր ոլորտներում:«Մենք լավ մեծ նախագծեր ունենք նաև լոգիստիկայի ոլորտում... Եվ էներգետիկայի ոլորտում, և արդյունաբերական համագործակցության ոլորտում, և, ի դեպ, անվտանգության ապահովման ոլորտում»,-ասել է Պուտինը։ Իրանը ԵԱՏՄ–ին կից դիտորդ պետության կարգավիճակ կարող է ստանալ 2024 թվականի դեկտեմբերինԱվելի վաղ Իրանի կառավարությունը հավանություն էր տվել Եվրասիական տնտեսական միության և Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրին: Այս տարվա օգոստոսին ԻԻՀ-ն հայտ էր ներկայացրել Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու համար:ՎՏԲ-ի տասնհինգերորդ ներդրումային համաժողովը` «Ռուսաստանն է կանչում» խորագրով, ընթանում է դեկտեմբերի 4-5-ը Մոսկվայի Միջազգային առևտրի կենտրոնում։ Դրա հիմնական թեման է «Կապիտալի ապագան և ապագայի կապիտալը»:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/04/83649919_141:0:2872:2048_1920x0_80_0_0_0427c805f00ac581b0e7416bd785203b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), վլադիմիր պուտին, իրանի իսլամական հանրապետություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ), վլադիմիր պուտին, իրանի իսլամական հանրապետություն
ՌԴ-ն ողջունում է ԵԱՏՄ-ի հետ ավելի սերտորեն համագործակցելու Իրանի ցանկությունը. Պուտին
Թեհրանն ավելի վաղ հայտ էր ներկայացրել Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալու համար:
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը ողջունում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ առավել սերտորեն համագործակցելու Իրանի ցանկությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՎՏԲ-ի «Ռուսաստանն է կանչում» համաժողովի ժամանակ։
«Աշխատանքը երկկողմանի է, այն լավ հեռանկարներ ունի... Դուք հիշատակեցիք Եվրասիական տնտեսական միությունը։ Այստեղ մենք ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր ենք ստորագրել։ Իրանի ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել ԵԱՏՄ-ի հետ ավելի սերտ աշխատելու հարցում, այդ թվում` որպես մշտական հիմունքներով դիտորդ: Մենք դա միայն ողջունում ենք, կանենք դա»,–ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև նշել է, որ Մոսկվայի և Թեհրանի միջև առևտրատնտեսական կապերը կայուն են, առևտրաշրջանառությունն աճում է, մեծ նախագծեր կան տարբեր ոլորտներում:
«Մենք լավ մեծ նախագծեր ունենք նաև լոգիստիկայի ոլորտում... Եվ էներգետիկայի ոլորտում, և արդյունաբերական համագործակցության ոլորտում, և, ի դեպ, անվտանգության ապահովման ոլորտում»,-ասել է Պուտինը։
Ավելի վաղ Իրանի կառավարությունը հավանություն էր տվել Եվրասիական տնտեսական միության և Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրին: Այս տարվա օգոստոսին ԻԻՀ-ն հայտ էր ներկայացրել Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու համար:
ՎՏԲ-ի տասնհինգերորդ ներդրումային համաժողովը` «Ռուսաստանն է կանչում» խորագրով, ընթանում է դեկտեմբերի 4-5-ը Մոսկվայի Միջազգային առևտրի կենտրոնում։ Դրա հիմնական թեման է «Կապիտալի ապագան և ապագայի կապիտալը»: