https://arm.sputniknews.ru/20241125/hhn-chi-masnakci-hapk-gagatnazhvoghvovin-bajc-dem-che-pastatghterin-mshtakan-nerkajacucich-83355094.html
ՀՀ–ն չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին, բայց դեմ չէ փաստաթղթերին. մշտական ներկայացուցիչ
ՀՀ–ն չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին, բայց դեմ չէ փաստաթղթերին. մշտական ներկայացուցիչ
Sputnik Արմենիա
Փաստաթղթերը կընդունվեն սահմանափակ ձևաչափով։ 25.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-25T16:34+0400
2024-11-25T16:34+0400
2024-11-25T17:27+0400
հայաստան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
վիկտոր վասիլև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51669013_0:0:1600:901_1920x0_80_0_0_cdbcca851caff8ff47419b4f0b0ef4c3.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, բայց Երևանը դեմ չէ, որ նախատեսված փաստաթղթերն ընդունվեն: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը:Նոյեմբերի 28-ին Աստանայում տեղի կունենա նախ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, ապա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը (գագաթնաժողովը):Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:ՀՀ վարչապետը սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51669013_98:0:1521:1067_1920x0_80_0_0_cf3bd2bd641330a02ce75b8b9ca0603d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), վիկտոր վասիլև
հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), վիկտոր վասիլև
ՀՀ–ն չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին, բայց դեմ չէ փաստաթղթերին. մշտական ներկայացուցիչ
16:34 25.11.2024 (Թարմացված է: 17:27 25.11.2024) Փաստաթղթերը կընդունվեն սահմանափակ ձևաչափով։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, բայց Երևանը դեմ չէ, որ նախատեսված փաստաթղթերն ընդունվեն: Այս մասին
ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը:
Նոյեմբերի 28-ին Աստանայում տեղի կունենա նախ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, ապա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը (գագաթնաժողովը):
«Ցավոք, հայ գործընկերները հրաժարվել են անձամբ մասնակցել այդ միջոցառմանը։ Միևնույն ժամանակ նրանք դեմ չեն, որ բոլոր փաստաթղթերը, որոնք ենթադրվում է հաստատել, ընդունվեն այսպես կոչված սահմանափակ ձևաչափով»,– ասել է Վասիլևը:
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։
Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
ՀՀ վարչապետը սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ
Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար
Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։