https://arm.sputniknews.ru/20241121/mqd-n-gazajum-katarvatsi-hamar-netanjahuin-ev-galantin-dzerbakalelu-order-e-tvel-83243593.html
ՄՔԴ-ն Գազայում կատարվածի համար Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է տվել
ՄՔԴ-ն Գազայում կատարվածի համար Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է տվել
Sputnik Արմենիա
Դատարանը նաև մերժել է իրավազորության անհամապատասխանության վերաբերյալ Իսրայելի փաստարկները: 21.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-21T16:36+0400
2024-11-21T16:36+0400
2024-11-21T16:51+0400
միջազգային քրեական դատարան (մքդ)
բենիամին նեթանյահու
իսրայել
համաս
գազայի հատված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/09/36209258_0:0:1600:901_1920x0_80_0_0_0d299d99a3d81bfe646e48c268b15835.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Գազայում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալման օրդեր է տվել: Նմանատիպ օրդեր է տրվել նաև ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հրամանատար Մուհամեդ ադ-Դեյֆի ձերբակալման համար։ Այս մասին հայտնում է դատարանի կայքը։ՄՔԴ դատախազ Քարիմ Խանն ավելի վաղ պահանջել էր օրդերներ տրամադրել Նեթանյահուի, պաշտպանության նախարար Գալանտի և ՀԱՄԱՍ շարժման երեք առաջնորդներ Յահյա Սինվարի, Մուհամմադ Դեյֆի և Իսմայիլ Հանիայի ձերբակալման համար: Դատախազի խոսքով՝ հաշվի առնելով ձեռք բերված ապացույցները, հիմքեր կան ենթադրելու, որ Իսրայելի ղեկավարները պատասխանատու են սովի, կանխամտածված տառապանքների, սպանությունների, խաղաղ բնակչության դեմ հարձակումների, բնաջնջման, հետապնդումների և «այլ անմարդկային գործողությունների համար»:Իր հերթին, հետաքննությունը հիմքեր ունի ենթադրելու, որ ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդները քրեական պատասխանատվություն են կրում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելի տարածքում և Գազայի հատվածում իրականացված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար:
իսրայել
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/09/36209258_124:0:1547:1067_1920x0_80_0_0_c05adf126d73f24c782e5195488f0f2e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միջազգային քրեական դատարան (մքդ), բենիամին նեթանյահու, իսրայել, համաս, գազայի հատված
միջազգային քրեական դատարան (մքդ), բենիամին նեթանյահու, իսրայել, համաս, գազայի հատված
ՄՔԴ-ն Գազայում կատարվածի համար Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է տվել
16:36 21.11.2024 (Թարմացված է: 16:51 21.11.2024) Դատարանը նաև մերժել է իրավազորության անհամապատասխանության վերաբերյալ Իսրայելի փաստարկները:
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Գազայում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալման օրդեր է տվել: Նմանատիպ օրդեր է տրվել նաև ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հրամանատար Մուհամեդ ադ-Դեյֆի ձերբակալման համար։ Այս մասին հայտնում է դատարանի կայքը։
Ավելի վաղ արաբական պետությունների լիգայի ԱԳ նախարարները հայտարարել էին ՄԱԿ-ի դատարանում Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան հանրապետության հայցին միանալու համաձայնության մասին:
ՄՔԴ դատախազ Քարիմ Խանն ավելի վաղ պահանջել էր օրդերներ տրամադրել Նեթանյահուի, պաշտպանության նախարար Գալանտի և ՀԱՄԱՍ շարժման երեք առաջնորդներ Յահյա Սինվարի, Մուհամմադ Դեյֆի և Իսմայիլ Հանիայի ձերբակալման համար: Դատախազի խոսքով՝ հաշվի առնելով ձեռք բերված ապացույցները, հիմքեր կան ենթադրելու, որ Իսրայելի ղեկավարները պատասխանատու են սովի, կանխամտածված տառապանքների, սպանությունների, խաղաղ բնակչության դեմ հարձակումների, բնաջնջման, հետապնդումների և «այլ անմարդկային գործողությունների համար»:
Իր հերթին, հետաքննությունը հիմքեր ունի ենթադրելու, որ ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդները քրեական պատասխանատվություն են կրում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելի տարածքում և Գազայի հատվածում իրականացված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար: