00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զոհվածների կամ անհետ կորածների ընտանիքի անդամները կկարողանան անվճար օգտվել տրանսպորտից

© Photo : Facebook / Դավիթ ԶախարյանԱվտոբուս
Ավտոբուս - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2024
Ավտոբուս
Բաժանորդագրվել
Մարզերից մայրաքաղաք եկող և նույն կարգավիճակն ունեցող անձինք այս փաթեթից օգտվել չեն կարողանա։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Երևանի ավագանին ընդունեց Արցախի կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամների՝ տրանսպորտից արտոնություններով օգտվելու առաջարկը:
Նախագիծը ներկայացրեց «Հանրային ձայն» խմբակցության քարտուղար Վահե Եսայանը։
Ավագանու անդամներից 54-ը կողմ քվեարկեցին առաջարկին, 1-ը` ձեռնպահ։
Այս նախագծի շահառու է հանդիսանում 13 500 անձ, որոնք բոլորը Երևանի գրանցում ունեն։ Այսինքն` մարզերից մայրաքաղաք եկող և նույն կարգավիճակն ունեցող անձինք սույն փաթեթից օգտվել չեն կարողանա։
Արցախյան կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհետ կորած կամ անհետ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամները (այրին, անչափահաս երեխաները, ծնողները) անսահմանափակ ուղևորություններ կատարելու հնարավորություն կունենան «90 օր» ֆիզիկական քարտ ձեռք բերելու դեպքում՝ ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում։ Այս փաթեթը կգործի յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով։
Անվճար օգտվելու պայմանը կգործի նաև «365 օր» էլեկտրոնային եղանակով տոմսեր ձեռք բերելու դեպքում։
Որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
Ովքե՞ր անվճար կօգտվեն տրանսպորտից. Երևանի ավագանին արտոնություններ սահմանեց
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման 6 փաթեթ կառաջարկվի։
1 տարի տրանսպորտից անսահմանափակ օգտվելու համար ուղևորը պետք է վճարի 90 000 դրամ, 90 օր անսահմանափակ քանակությամբ տրանսպորտից օգտվելը քաղաքացու համար կարժենա 24 հազար դրամ, 1 ամսվա անսահմանափակ երթերը կլինեն 9000 դրամ։ Հասարակական տրանսպորտից ավելի քիչ օգտվողների համար քաղաքապետարանը սահմանափակ փաթեթներ է առաջարկում․ օրինակ 1 օրվա ընթացքում 8 անգամ տրանսպորտից օգտվելու համար պետք է 900 դրամ վճարել կամ էլ 300 դրամ տալ և 90 րոպեի ընթացքում 3 անգամ տրանսպորտից օգտվել։
Նշենք, որ ըստ նախագծի` Երևանի քաղաքային տրանսպորտից անվճար կօգտվեն մինչև 7 տարեկանները, ծնողազուրկ դպրոցականներն ու ուսանողները, հաշմանդամություն ունեցող անձինք (1-ին կամ 2-րդ խմբի), մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձինք, նախկին ԽՍՀՄ, Սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրվածները և բազմազավակ ընտանիքների ծնողները:
Զեղչեր կգործեն թոշակառուների, դպրոցականների, ուսանողների և նպաստառուների համար։
Լրահոս
0