https://arm.sputniknews.ru/20241116/tghamardu-vra-krakel-e-eghbajry-qkn-erevanum-teghi-unecats-spanutjan-masin-83072786.html
Տղամարդը մահացել է եղբոր արձակած կրակոցից. ՔԿ–ն` Երևանում տեղի ունեցած սպանության մասին
Տղամարդը մահացել է եղբոր արձակած կրակոցից. ՔԿ–ն` Երևանում տեղի ունեցած սպանության մասին
Sputnik Արմենիա
Քննիչները ստուգում են հյուրանոցային համալիրի և հիվանդանոցի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։ 16.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-16T17:10+0400
2024-11-16T17:10+0400
2024-11-16T17:32+0400
հայաստան
երևան
սպանություն
եղբայր
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/10/83072316_0:0:1052:593_1920x0_80_0_0_07e0704469703c80f032b9ec96e3a710.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Երևանի Նազարբեկյան փողոցում սպանված տղամարդու վրա կրակել է նրա եղբայրը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։shamshyan.com–ն ավելի վաղ հայտնել էր, որ կեսգիշերին կրակոց է հնչել Նազարբեկյան 15/6 հասցեում, ինչի հետևանքով մահացել է Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանը, որը վերջերս էր Ֆրանսիայից ժամանել Հայաստան։ «Հրապարակ» թերթն էլ գրել էր, որ սպանության պատճառը եղել է փողային հարցերի հետ կապված «ռազբորկան», սպանության վայրում է եղել և այս թեմային մասնակից է նաև Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Նա ոտքի հատվածում հրազենային վնասվածք է ստացել: «Առկա են ստուգման ենթակա տվյալներ` միջադեպի ժամանակ այլ անձանց կողմից ևս մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։Շուշանիկ Թովմասյանի եղբորը դանակահարել են հոգեբուժարանի բակում. մանրամասներՆախաքննության ընթացքում կատարվել են վարութային և քննչական անհետաձգելի գործողություններ՝ հարցաքննություններ, վերցվել են փորձանմուշներ, ինչպես նաև նշված հյուրանոցային համալիրի և հիվանդանոցի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ենթարկվել զննության:Հիշեցնենք` քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության և ապօրինի զենք– զինամթերք կրելու հոդվածներով։ Ըստ ՔԿ–ի սպանության մասնակիցների շրջանակը դեռևս պարզվում է։ «Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով որոնում են Լյուդվիգ Գյուլնազարյանի ընկերոջը:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/10/83072316_125:0:928:602_1920x0_80_0_0_8ba5199303091d1fba1bc389d8779c03.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, սպանություն, եղբայր, հհ քննչական կոմիտե
հայաստան, երևան, սպանություն, եղբայր, հհ քննչական կոմիտե
Տղամարդը մահացել է եղբոր արձակած կրակոցից. ՔԿ–ն` Երևանում տեղի ունեցած սպանության մասին
17:10 16.11.2024 (Թարմացված է: 17:32 16.11.2024) Քննիչները ստուգում են հյուրանոցային համալիրի և հիվանդանոցի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Երևանի Նազարբեկյան փողոցում սպանված տղամարդու վրա կրակել է նրա եղբայրը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
shamshyan.com–ն ավելի վաղ
հայտնել էր, որ կեսգիշերին կրակոց է հնչել Նազարբեկյան 15/6 հասցեում, ինչի հետևանքով մահացել է Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանը, որը վերջերս էր Ֆրանսիայից ժամանել Հայաստան։ «Հրապարակ» թերթն էլ
գրել էր, որ սպանության պատճառը եղել է փողային հարցերի հետ կապված «ռազբորկան», սպանության վայրում է եղել և այս թեմային մասնակից է նաև Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Նա ոտքի հատվածում հրազենային վնասվածք է ստացել:
ՔԿ–ն հայտնում է, որ սպանվածը ոչ թե 42 տարեկան է, այլ 35, և նա կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները ստացել է Նազարբեկյան փողոցում գտնվող ավտոլվացման կետի մոտ մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որի ընթացքում հնչել են կրակոցներ:
«Առկա են ստուգման ենթակա տվյալներ` միջադեպի ժամանակ այլ անձանց կողմից ևս մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։
Նախաքննության ընթացքում կատարվել են վարութային և քննչական անհետաձգելի գործողություններ՝ հարցաքննություններ, վերցվել են փորձանմուշներ, ինչպես նաև նշված հյուրանոցային համալիրի և հիվանդանոցի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ենթարկվել զննության:
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը։ Նա տուժողի եղբայրն է, 34 տարեկան»,– հայտնում է կոմիտեն։
Հիշեցնենք` քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության և ապօրինի զենք– զինամթերք կրելու հոդվածներով։ Ըստ ՔԿ–ի սպանության մասնակիցների շրջանակը դեռևս պարզվում է։ «Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով որոնում են Լյուդվիգ Գյուլնազարյանի ընկերոջը: