00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
31 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
6 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
История России глазами иностранцев, обмен опытом и отсутствие нацпамяти
15:04
23 ր
Исторический ликбез
Зачем за рубежом портили имидж СССР и как это делали?
15:33
22 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի կեղծ իմիջ է ստեղծում. ինչի՞ կհանգեցնի նրա «լավատեսությունը»

© Sputnik / Кристина Кормилицына / Անցնել մեդիապահոցՆիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2024
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Բաժանորդագրվել
Եթե Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ նորից ագրեսիվ գործողությունների դիմի, միջազգային գործընկերներին դժվար է լինելու բացատրել՝ ինչպես «կառուցողական» Ադրբեջանը հանկարծ հարձակողական դարձավ։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Իլհամ Ալիևի հասցեին հնչեցրած լավատեսական հայտարարությունները ձեռնտու են միայն ադրբեջանական կողմին և կարող են հայ ժողովրդին կանգնեցնել ծանր իրողությունների առջև: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի երեկվա ելույթը։
Նոյեմբերի 13-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղ գոյակցության համար ունեն ոչ միայն խաղաղության պայմանագրի, այլև ռազմավարական գործարք կնքելու կարիք։ Նա գոհունակությամբ խոսել էր նաև ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովի շրջանակում Ալիևի հետ շփումների մասին և իրենց զրույցը շատ կարևոր անվանել։
«Մինչ Ադրբեջանը մերժում է Հայաստանի հետ որևէ փաստաթուղթ ստորագրել, ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, վերադարձնել ռազմագերիներին ու պատանդառված մարդկանց, երկրում պետական մակարդակով շարունակվում է հայատյացության քաղաքականությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամբիոնից ստեղծում է Ադրբեջանի կեղծ իմիջ։ Սա ձեռնտու է միայն Իլհամ Ալիևին, որովհետև եթե Փաշինյանին թվում է՝ այդ քայլերով Ալիևին բերելու է կառուցողական դաշտ, ուրեմն նա կա՛մ քաղաքականությունից ոչինչ չի հասկանում, կա՛մ ակնհայտ կոլլաբորացիոնիզմի մեջ է»,- նշում է Հայրապետյանը։
Ադրբեջանագետին այս հայտարարությունը հիշեցնում է 2019 թվականը, երբ Փաշինյանն Ալիևին հուսալի գործընկեր էր անվանել, սակայն դրանից կարճ ժամանակ անց Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց Արցախի ու նաև բուն ՀՀ-ի նկատմամբ, հաջորդեցին հայերի էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը։

Խաղաղությունն ըստ Փաշինյանի և Ալիևի

Հայրապետյանի կարծիքով՝ Փաշինյանը հիանալի հասկանում է՝ Ալիևը չի գնալու որևէ թղթի ստորագրման, այսքան միակողմանի զիջումներից հետո՝ պայմանավորվածությունների ձեռքբերման կամ Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման։ Դրա համար էլ փորձում է հերթական քարոզչական հնարքով հայ ժողովրդին համոզել, որ իրենք շատ մոտ են լուծումների, խաղաղության ձեռքբերմանը։
««Խաղաղություն» բառն ու դրանից բխող մոգական ազդեցությունը փորձում է մաքսիմալ օգտագործել հանրության հույզերը շարժելու համար, որովհետև բնական է` հայ ժողովուրդը, ինչպես յուրաքանչյուր ժողովուրդ, պատերազմ չի ուզում, խաղաղություն, բարիդրացիություն է ցանկանում»,- ասում է ադրբեջանագետը։

Իսկ ի՞նչ է կատարվում Ադրբեջանում

Նոյեմբերի 8-ին՝ Շուշիի օկուպացիայի օրը, Ալիևը հերթական հայատյաց ելույթն է ունեցել։ Ըստ Հայրապետյանի՝ ոչ ծավալուն ելույթում նա հայերի մասին խոսելիս 9 անգամ կիրառել է «թշնամի» բառը։ Ադրբեջանագետը հիշեցնում է՝ նախագահի մակարդակով մեր երկիրն Ադրբեջանում կոչում են Արևմտյան Ադրբեջան, Հայաստանի քարտեզները ցույց են տալիս և ներկայացնում որպես «պատմական հայրենիք», այդ թվում՝ միջազգային հանդիպումներում։
«Փաշինյանը փորձում է ծուռ հայելիների թագավորությունում ստեղծել Ադրբեջանի բոլորովին այլ կերպար, որը երկարաժամկետ, նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով միայն Իլհամ Ալիևի շահերից է բխում։ Նա դրանով կոծկում է Ադրբեջանի պետական քաղաքականության իրական էությունը, իսկ այն շարունակում է մնալ ընդգծված հայատյաց, ավելին՝ նոր թափ է հավաքում ՀՀ տարածքի նկատմամբ ակնհայտ հավակնություններով»,- ասում է Հայրապետյանը։
Խոսելով COP-29-ի ընթացքում Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամբ կիրառած հռետորաբանության մասին՝ Հայրապետյանը նկատում է՝ մեր երկիրը կրկին թիրախավորվեց, հերթական անգամ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը ներկայացվեց որպես Ադրբեջանի համար բացառիկ ձեռքբերում, այսինքն՝ արդարացվեց ագրեսիան, առանձնակի հարձակումների ենթարկվեցին արևմտյան մի քանի պետություններ։
Ճիշտ եմ արել. Փաշինյանը նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելիս ոչ մեկի կարծիքը չի հարցրել
Այն, որ Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր կնքել չի պատրաստվում, ըստ Հայրապետյանի, ցույց են տալիս նաև ձերբակալությունները, որոնք նախորդեցին COP-29-ին. ձերբակալվեցին ակտիվիստներ, բլոգերներ, որոնք խոսում են Հայաստանի հետ բարիդրացիության օգտին։
«Սա նշանակում է՝ Ադրբեջանում պետական մակարդակով լռեցվում է խաղաղության մասին ցանկացած խոսույթ։ Այն մարդիկ, որոնք երբևէ ռիսկ են արել խոսել դրա մասին, այսօր մեղադրվում են Հայաստանի օգտին լրտեսություն անելու համար»,- նկատում է ադրբեջանագետը։
Նրա խոսքով` Ալիևն էլ իր խոսույթով ցույց է տալիս, որ ագրեսիվ քայլերով հարցեր լուծելն օրինաչափ է, այդպես պետք է առաջ գնալ, նա հստակ ձևակերպում է հերթական նկրտումները Հայաստանի տարածքի նկատմամբ։
Այն, որ այս իրողությունների պայմաններում Փաշինյանը ներքին հանրության և միջազգային դերակատարների առջև Ալիևի ու Ադրբեջանի այլ կերպար է փորձում ստեղծել, վտանգավոր է։
«Եթե Ադրբեջանը նորից գնա ագրեսիվ գործողությունների, արդեն շատ դժվար է լինելու միջազգային գործընկերներին բացատրել՝ ինչպես ստացվեց՝ Ադրբեջանը շատ կառուցողական էր, մեկ էլ պտտվեց, դարձավ ագրեսիվ ու հարձակողական»,- ասում է նա։

Հայաստանն ի վերջո կմասնակցի՞ COP-29-ին

Ադրբեջանական կողմից հայտարարություններ հնչեցին, թե Հայաստանը նախապես գրանցվել էր մասնակցության համար, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ նշեց, թե հնարավոր է՝ հասարակական կազմակերպություններ են գրանցվելու մասնակցելու համար։
Ադրբեջանագետի կարծիքով՝ քանի որ գրանցումն արվում է առցանց հարթակով, հնարավոր է՝ Հայաստանը գրանցվել էր՝ հուսալով, թե դա կօգնի որևէ փաստաթղթի ստորագրմանը կամ գերիների վերադարձին, բայց երբ այդ ամենը տեղի չի ունեցել, որոշել են չմասնակցել։ Չի բացառում, որ առաջիկա օրերին հայկական կողմից կարող է փոխնախարարի կամ վարչության պետերից մեկի մակարդակով պատվիրակություն ուղարկվել։ Կարծում է՝ այս պահին այդ մասով որևէ որոշում չկա։ Սպասում են՝ քամին որ ուղղությամբ կփչի։
«Իրենք ռազմավարական ո՛չ մտածելակերպ ունեն, ո՛չ պլանավորում։ Եթե պլանավորում ունենային, երբեք Ադրբեջանի հետ կապված այդպիսի կեղծ իմիջ չէին ստեղծի»,- ասում է ադրբեջանագետը։
Ըստ նրա՝ հայաստանյան իշխանություններն այնքան տարված են հանրության աչքին թոզ փչելու քաղաքականությամբ, որ իրականում դառնում են Ադրբեջանի օգտին քարոզչություն անողներ։
Լրահոս
0