https://arm.sputniknews.ru/20241114/bernatar-gnacqi-ev-avtvomeqenaji-2rd-bakhumn-e-eghel-verjin-24-zhamum-ka-tuzhats-83010939.html
Բեռնատար գնացքի և ավտոմեքենայի 2–րդ բախումն է եղել վերջին 24 ժամում. կա տուժած
Բեռնատար գնացքի և ավտոմեքենայի 2–րդ բախումն է եղել վերջին 24 ժամում. կա տուժած
Sputnik Արմենիա
Տարեսկզբից մինչ օրս գրանցվել է 11 պատահար։ 14.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-14T17:36+0400
2024-11-14T17:36+0400
2024-11-14T17:36+0400
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
վթար
վթար, պատահար, սպանություն, գողություն
գնացք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0e/83006354_0:120:1280:840_1920x0_80_0_0_50d1e81b08fc42b2c2cea28d941e51ee.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Վերջին 24 ժամում բեռնատար գնացքի ու թեթև մարդատար ավտոմեքենայի միջև արդեն 2-րդ վթարն է տեղի ունեցել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ից։Ինչպես արդեն հայտնել ենք, նոյեմբերի 13-ին` ժամը 22։50-ի սահմաններում, Վարդենիս–Մեծ Մասրիկ (Գեղարքունիքի մարզ) ճանապարհի և գնացքի գծերի հատման վայրում բախվել են բեռնատար գնացքն ու «Մերսեդես» մակնիշի մեքենան։ Վերջինիս վարորդը` 24-ամյա Զավեն Մանուկյանը, ոչ սթափ վիճակում է եղել ու վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։Երկրորդ վթարը գրանցվել է նոյեմբերի 14-ին` ժամը 12։00-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի 1-ին թաղամասում` երկաթուղային գծանցումի մոտ։ Բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 53-ամյա Վաչագան Մելքոնյանի վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան և բեռնատար գնացքը:ՀԿԵ–ից տեղեկացրին, որ Սոթք ուղևորվող բեռնատար գնացքի արգելակման համակարգն է վնասվել և մի քանի ժամ անց, երբ լրացուցիչ վագոններ են բերվել, այդ ժամանակ է միայն հնարավոր եղել ճանապարհը շարունակել։ Թեթև մարդատար մեքենայի վարորդը տեղափոխվել է Հրազդան քաղաքի հիվանդանոց։ՓԲԸ–ից նաև հայտնեցին, որ ընթացիկ տարում գնացքների և մեքենաների մասնակցությամբ վթարների թիվն ավելացել է։ Տարեսկզբից մինչ օրս գրանցվել է 11 պատահար, ինչը 3-ով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ՀԿԵ–ն քաղաքացիներին կոչ է անում խստորեն պահպանել երկաթուղային ճանապարհով անցնելու կանոնները:Կինը բեռնատար գնացքի տակ ընկնելու պահին եղել է երկաթուղային գծերի արգելված հատվածում. ՀԿԵ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0e/83006354_0:0:1280:960_1920x0_80_0_0_435cf041e9e0f71c7bd11deb73ebc7e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարավկովկասյան երկաթուղի (հկե), վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, գնացք
հարավկովկասյան երկաթուղի (հկե), վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, գնացք
Բեռնատար գնացքի և ավտոմեքենայի 2–րդ բախումն է եղել վերջին 24 ժամում. կա տուժած
Տարեսկզբից մինչ օրս գրանցվել է 11 պատահար։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Վերջին 24 ժամում բեռնատար գնացքի ու թեթև մարդատար ավտոմեքենայի միջև արդեն 2-րդ վթարն է տեղի ունեցել։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ից։
Ինչպես
արդեն հայտնել ենք, նոյեմբերի 13-ին` ժամը 22։50-ի սահմաններում, Վարդենիս–Մեծ Մասրիկ (Գեղարքունիքի մարզ) ճանապարհի և գնացքի գծերի հատման վայրում բախվել են բեռնատար գնացքն ու «Մերսեդես» մակնիշի մեքենան։ Վերջինիս վարորդը` 24-ամյա Զավեն Մանուկյանը, ոչ սթափ վիճակում է եղել ու վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։
Երկրորդ վթարը գրանցվել է նոյեմբերի 14-ին` ժամը 12։00-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի 1-ին թաղամասում` երկաթուղային գծանցումի մոտ։ Բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 53-ամյա Վաչագան Մելքոնյանի վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան և բեռնատար գնացքը:
ՀԿԵ–ից տեղեկացրին, որ Սոթք ուղևորվող բեռնատար գնացքի արգելակման համակարգն է վնասվել և մի քանի ժամ անց, երբ լրացուցիչ վագոններ են բերվել, այդ ժամանակ է միայն հնարավոր եղել ճանապարհը շարունակել։ Թեթև մարդատար մեքենայի վարորդը տեղափոխվել է Հրազդան քաղաքի հիվանդանոց։
ՓԲԸ–ից նաև հայտնեցին, որ ընթացիկ տարում գնացքների և մեքենաների մասնակցությամբ վթարների թիվն ավելացել է։ Տարեսկզբից մինչ օրս գրանցվել է 11 պատահար, ինչը 3-ով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
ՀԿԵ–ն քաղաքացիներին կոչ է անում խստորեն պահպանել երկաթուղային ճանապարհով անցնելու կանոնները: