https://arm.sputniknews.ru/20241114/erevani-jekum-tsetskrtuq-e-eghel-vitshabanel-en-ppts-nakhkin-petn-u-avinjani-anery-83009761.html
Երևանի ՋԷԿ–ում ծեծկռտուք է եղել. վիճաբանել են ՊՊԾ նախկին պետն ու Ավինյանի աները
Երևանի ՋԷԿ–ում ծեծկռտուք է եղել. վիճաբանել են ՊՊԾ նախկին պետն ու Ավինյանի աները
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետի կնոջ հայրը վիճաբանությունից հետո տեղափոխվել է հիվանդանոց։ 14.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-14T16:56+0400
2024-11-14T16:56+0400
2024-11-14T16:59+0400
հայաստան
տիգրան ավինյան
ծեծկռտուք
սարգիս հովհաննիսյան
ջերմաէլեկտրակայան (ջէկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/18/45717452_0:0:1600:901_1920x0_80_0_0_02e89fc7ba6c24c8e35f866570fb2f98.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ–ի տարածքում առավոտյան վիճաբանություն է տեղի ունեցել, և ՊՊԾ նախկին պետ, ՋԷԿ–ի փոխտնօրեն Սարգիս Հովհաննիսյանի և անվտանգության պետ Արթուր Պահլավունու միջև ծեծկռտուք է սկսվել։ Տեղեկությունը հայտնում է MediaHub.am–ը։Սարգիս Հովհաննիսյանը ԱԱԾ գեներալ-մայոր է, մինչ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ փոխտնօրեն նշանակվելը եղել է Պետական պահպանության ծառայության պետ, 2023 թվականի սեպտեմբերի 9-ին պաշտոնից ազատվել է «Դվին» հյուրանոցի տանիքում հնչած հրավառության պատճառով։Ներքին գործերի նախարարությունից հաստատել են, որ Երևանի ՋԷԿ-ից ֆիզիկական ներգործության վերաբերյալ ստացվել է ահազանգ, որը փոխանցվել է քննչական կոմիտե։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/18/45717452_64:0:1488:1068_1920x0_80_0_0_d93a1f7cce5361a09b66015403cad544.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տիգրան ավինյան, ծեծկռտուք, սարգիս հովհաննիսյան, ջերմաէլեկտրակայան (ջէկ)
հայաստան, տիգրան ավինյան, ծեծկռտուք, սարգիս հովհաննիսյան, ջերմաէլեկտրակայան (ջէկ)
Երևանի ՋԷԿ–ում ծեծկռտուք է եղել. վիճաբանել են ՊՊԾ նախկին պետն ու Ավինյանի աները
16:56 14.11.2024 (Թարմացված է: 16:59 14.11.2024) Երևանի քաղաքապետի կնոջ հայրը վիճաբանությունից հետո տեղափոխվել է հիվանդանոց։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ–ի տարածքում առավոտյան վիճաբանություն է տեղի ունեցել, և ՊՊԾ նախկին պետ, ՋԷԿ–ի փոխտնօրեն Սարգիս Հովհաննիսյանի և անվտանգության պետ Արթուր Պահլավունու միջև ծեծկռտուք է սկսվել։ Տեղեկությունը հայտնում է
MediaHub.am–ը։
Սարգիս Հովհաննիսյանը ԱԱԾ գեներալ-մայոր է, մինչ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ փոխտնօրեն նշանակվելը եղել է Պետական պահպանության ծառայության պետ, 2023 թվականի սեպտեմբերի 9-ին պաշտոնից ազատվել է «Դվին» հյուրանոցի տանիքում հնչած հրավառության պատճառով։
Կայքի տեղեկություններով՝ Արթուր Պահլավունին էլ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կնոջ հայրն է, համեստ և զուսպ մարդ։ Ըստ լրատվամիջոցի` Հովհաննիսյանն այնպես է հարվածել Պահլավունուն, որ վերջինիս շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Նշվում է, որ և՛ ոստիկանություն, և՛ շտապօգնություն ահազանգել է հենց Սարգիս Հովհաննիսյանը։
Ներքին գործերի նախարարությունից հաստատել են, որ Երևանի ՋԷԿ-ից ֆիզիկական ներգործության վերաբերյալ ստացվել է ահազանգ, որը փոխանցվել է քննչական կոմիտե։