https://arm.sputniknews.ru/20241113/petq-e-patrast-linel-paterazmi-turqiaji-pashtpanutjan-nakharary-israjelakan-vtangi-masin-82953669.html
Պետք է պատրաստ լինել պատերազմի. Թուրքիայի պաշտպանության նախարարը` իսրայելական վտանգի մասին
Պետք է պատրաստ լինել պատերազմի. Թուրքիայի պաշտպանության նախարարը` իսրայելական վտանգի մասին
Sputnik Արմենիա
Անկարան կարծում է, որ Թուրքիան պետք է պատրաստ լինի պատերազմի, քանի որ Իսրայելն ունակ է հարձակվելու։ 13.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-13T13:13+0400
2024-11-13T13:13+0400
2024-11-13T15:10+0400
թուրքիա
պատերազմ
իսրայել
յաշար գյուլեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0d/70015817_0:0:3197:1799_1920x0_80_0_0_74f214b8e9f3f88d57895d3f1256555a.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Իսրայելն ունակ է հարձակվել երկրի վրա, ուստի անհրաժեշտ է ուժեղացնել պաշտպանությունը։Էրդողանը Թուրքիայի ԱԽ-ի հետ կքննարկի Իրանի հարվածներն Իսրայելին և իրավիճակը ԼիբանանումԳերատեսչության ղեկավարը հավելել է, որ համաձայն է նախագահ Էրդողանի հետ հրեական պետության ագրեսիվ ծրագրերի հարցում։ Ավելի վաղ Էրդողանը պնդում էր, որ Իսրայելի գործողությունները տարածաշրջանում ուղղված են Թուրքիային և նրա տարածքին՝ «մեծ Իսրայել» նախագծի իրագործման շրջանակում:Նրա խոսքով` երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն այժմ գնահատում է իրավիճակը, պլաններ մշակում, բայց միևնույն ժամանակ Թուրքիան «ցանկանում է խաղաղ ապրել»։Նշենք, որ թուրք-իսրայելական հարաբերություններն այժմ նկատելիորեն վատացել են Գազայում Իսրայելի պաշտպանության բանակի գործողության ֆոնին։ Թուրքիայի իշխանությունները պարբերաբար մեղադրում են Իսրայելին ռազմական հանցագործությունների, Պաղեստինի ժողովրդի ցեղասպանության մեջ, ինչպես նաև պահանջում ՄԱԿ-ից հրեական պետությանը զենք մատակարարելու վրա էմբարգո սահմանել։ Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ների տեղեկություններով, երկու երկրները շարունակում են առևտուրը մի շարք հիմնական ապրանքների գծով:Թուրքիան հետամուտ է լինելու Իսրայելին պատասխանատվության ենթարկելուն. Էրդողան
թուրքիա
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0d/70015817_234:0:2965:2048_1920x0_80_0_0_37227604da180cc8d72b6a2e7931de5a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, պատերազմ, իսրայել, յաշար գյուլեր
թուրքիա, պատերազմ, իսրայել, յաշար գյուլեր
Պետք է պատրաստ լինել պատերազմի. Թուրքիայի պաշտպանության նախարարը` իսրայելական վտանգի մասին
13:13 13.11.2024 (Թարմացված է: 15:10 13.11.2024) Անկարան կարծում է, որ Թուրքիան պետք է պատրաստ լինի պատերազմի, քանի որ Իսրայելն ունակ է հարձակվելու։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Իսրայելն ունակ է հարձակվել երկրի վրա, ուստի անհրաժեշտ է ուժեղացնել պաշտպանությունը։
Գերատեսչության ղեկավարը հավելել է, որ համաձայն է նախագահ Էրդողանի հետ հրեական պետության ագրեսիվ ծրագրերի հարցում։ Ավելի վաղ Էրդողանը պնդում էր, որ Իսրայելի գործողությունները տարածաշրջանում ուղղված են Թուրքիային և նրա տարածքին՝ «մեծ Իսրայել» նախագծի իրագործման շրջանակում:
«...Կարծում եմ, որ մեր նախագահն իրավացի է։ Մեզ ամուր թիկունք է պետք նույնիսկ խաղաղ ժամանակ։ Դրա համար էլ նախագահը ուշադրություն է հրավիրում դրան։ Եվ եթե նման ռիսկեր նա չտեսներ, կխոսե՞ր դրանց մասին: Անկասկած, Իսրայելն ունակ է հարձակվելու, հետևաբար, մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի»,- ասել է Գյուլերը TV100-ի եթերում։
Նրա խոսքով` երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն այժմ գնահատում է իրավիճակը, պլաններ մշակում, բայց միևնույն ժամանակ Թուրքիան «ցանկանում է խաղաղ ապրել»։
Նշենք, որ թուրք-իսրայելական հարաբերություններն այժմ նկատելիորեն վատացել են Գազայում Իսրայելի պաշտպանության բանակի գործողության ֆոնին։ Թուրքիայի իշխանությունները պարբերաբար մեղադրում են Իսրայելին ռազմական հանցագործությունների, Պաղեստինի ժողովրդի ցեղասպանության մեջ, ինչպես նաև պահանջում ՄԱԿ-ից հրեական պետությանը զենք մատակարարելու վրա էմբարգո սահմանել։ Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ների տեղեկություններով, երկու երկրները շարունակում են առևտուրը մի շարք հիմնական ապրանքների գծով: