https://arm.sputniknews.ru/20241110/majr-atvorum-katarvel-e-miasnakan-aghvotq-gerevarvats-hajvordineri-azatutjan-hamar-82877693.html
Մայր աթոռում կատարվել է միասնական աղոթք գերեվարված հայորդիների ազատության համար
Մայր աթոռում կատարվել է միասնական աղոթք գերեվարված հայորդիների ազատության համար
Sputnik Արմենիա
Կաթողիկոսն ընդգծել է, որ իրենք պաշտոնապես դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որ ՄԱԿ-ի բարձր ատյանից իր զորակցությունը հայտնի հայ գերիների... 10.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-10T17:45+0400
2024-11-10T17:45+0400
2024-11-10T17:50+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
մայր աթոռ սուրբ էջմիածին
աղոթք
պատարագ
արցախ
բռնի տեղահանված
գերի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0a/82876883_0:0:1200:676_1920x0_80_0_0_c9597155542f6979f3b6614c8896d599.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik․ Այսօր Աﬔնայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ Մայր աթոռում մատուցվել է սուրբ և անմահ պատարագ, որից հետո միասնական աղոթք է հնչել բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես գերեվարված հայորդիների ազատության համար։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։Կաթողիկոսն իր խոսքում նշել է, որ վաղը՝ նոյեմբերի 11-ին, Բաքվում նախատեսվում է անցկացնել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի մասնակիցների գագաթնաժողովի 29-րդ նստաշրջանը և իրենք հավատում են, որ Ադրբեջանի վրա ճնշում կգործադրվի հայ գերիներին ազատ արձակելու համար։«Հավատում ենք, որ Միավորված ազգերի կազմակերպության առաքելության հիմքում դրված մարդկային կյանքի և արժանապատվության պաշտպանության, արդարադատության գործադրման անփոփոխելի ու անզիջելի արժեքները ազդու միջոցներով պիտի իրենց արտահայտությունը գտնեն նաև մեր գերյալ զավակների ազատ արձակման և արցախահայության իրավունքների պաշտպանության գործում»,-նշել է նա։Կաթողիկոսն ընդգծել է, որ իրենք պաշտոնապես դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որպեսզի ՄԱԿ-ի բարձր ատյանից իր զորակցությունը հայտնի հայ գերիների հրատապ ազատ արձակման կարևոր գործին։Նշենք, որ պատարագիչը եղել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:Սրբազան արարողությանը ներկա են եղել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի իշխանության ներկայացուցիչներ, Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ պատանդների ու գերիների ընտանիքների անդամներ։Մոսկվայի Տիրոջ Պայծառակերպության տաճարում համահայկական աղոթք է հնչել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0a/82876883_47:0:1114:800_1920x0_80_0_0_1d6a5f29b3388bef49c35ab66ca3ccbc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, մայր աթոռ սուրբ էջմիածին, աղոթք, պատարագ, արցախ, բռնի տեղահանված, գերի
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, մայր աթոռ սուրբ էջմիածին, աղոթք, պատարագ, արցախ, բռնի տեղահանված, գերի
Մայր աթոռում կատարվել է միասնական աղոթք գերեվարված հայորդիների ազատության համար
17:45 10.11.2024 (Թարմացված է: 17:50 10.11.2024) Կաթողիկոսն ընդգծել է, որ իրենք պաշտոնապես դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որ ՄԱԿ-ի բարձր ատյանից իր զորակցությունը հայտնի հայ գերիների հրատապ ազատ արձակման կարևոր գործին։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik․ Այսօր Աﬔնայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ Մայր աթոռում մատուցվել է սուրբ և անմահ պատարագ, որից հետո միասնական աղոթք է հնչել բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես գերեվարված հայորդիների ազատության համար։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Կաթողիկոսն իր խոսքում նշել է, որ վաղը՝ նոյեմբերի 11-ին, Բաքվում նախատեսվում է անցկացնել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի մասնակիցների գագաթնաժողովի 29-րդ նստաշրջանը և իրենք հավատում են, որ Ադրբեջանի վրա ճնշում կգործադրվի հայ գերիներին ազատ արձակելու համար։
«Հավատում ենք, որ Միավորված ազգերի կազմակերպության առաքելության հիմքում դրված մարդկային կյանքի և արժանապատվության պաշտպանության, արդարադատության գործադրման անփոփոխելի ու անզիջելի արժեքները ազդու միջոցներով պիտի իրենց արտահայտությունը գտնեն նաև մեր գերյալ զավակների ազատ արձակման և արցախահայության իրավունքների պաշտպանության գործում»,-նշել է նա։
Կաթողիկոսն ընդգծել է, որ իրենք պաշտոնապես դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որպեսզի ՄԱԿ-ի բարձր ատյանից իր զորակցությունը հայտնի հայ գերիների հրատապ ազատ արձակման կարևոր գործին։
Նշենք, որ պատարագիչը եղել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Սրբազան արարողությանը ներկա են եղել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի իշխանության ներկայացուցիչներ, Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ պատանդների ու գերիների ընտանիքների անդամներ։