https://arm.sputniknews.ru/20241108/erevani-ajapnjak-varchakan-shrjani-ghekavary-hrazharakan-e-tvel-82828145.html
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
Sputnik Արմենիա
Բաբինյանը աջափնյակցիներին մաղթել է բարեկեցություն, իսկ վարչական շրջանին՝ բարգավաճում և կայուն զարգացում: 08.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-08T18:43+0400
2024-11-08T18:43+0400
2024-11-08T19:17+0400
հայաստան
երևան
աջափնյակ
պաշտոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/08/82828375_0:0:1577:887_1920x0_80_0_0_75179eeea17f7f6df91dbf17cee39e5c.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Կամսար Բաբինյանն այսօրվանից դադարեցնում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները: Տեղեկությունը հրապարակվել է վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում։Նա աջափնյակցիներին մաղթել է բարեկեցություն, իսկ վարչական շրջանին՝ բարգավաճում և կայուն զարգացում:Հիշեցնենք՝ Կամսար Բաբինյանը Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել 2022 թվականի ապրիլի 6-ին՝ Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ։Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը, հղում անելով ՔՊ-ական իր աղբյուրին, գրել էր, որ Կամսար Բաբինյանը հրաժեշտ է տվել իր անձնակազմին ու հեռացել։ Թերթը նշել էր, որ նա քաղաքապետ Տիգրան Ավինյանի մտերիմն է, անկուսակցական։ Թաղապետարանում նրա հեռանալը կապում են Տիգրան Ավինյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև խորացող կոնֆլիկտի հետ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/08/82828375_0:0:1401:1051_1920x0_80_0_0_4cf8c9e0d4358052dda3efdcd4e2b5e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, աջափնյակ, պաշտոն
հայաստան, երևան, աջափնյակ, պաշտոն
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
18:43 08.11.2024 (Թարմացված է: 19:17 08.11.2024) Բաբինյանը աջափնյակցիներին մաղթել է բարեկեցություն, իսկ վարչական շրջանին՝ բարգավաճում և կայուն զարգացում:
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Կամսար Բաբինյանն այսօրվանից դադարեցնում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները: Տեղեկությունը հրապարակվել է վարչական շրջանի
ֆեյսբուքյան էջում։
«Իմ և աշխատակազմի նախորդած 2 և ավելի տարիներին կատարված մեծածավալ աշխատանքներն ուղղված էին Երևան համայնքի զարգացմանը և առաջնայնորեն մեր վարչական շրջանի բնակիչների համար հարմարավետ քաղաքային միջավայր ստեղծելուն: Այս տարիներին կատարված աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել աջափնյակցիներին և աշխատակազմի բոլոր սրտացավ աշխատակիցներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել ավելի բարեկարգ Աջափնյակ ունենալու պատասխանատու գործում»,- ասել է Բաբինյանը:
Նա աջափնյակցիներին մաղթել է բարեկեցություն, իսկ վարչական շրջանին՝ բարգավաճում և կայուն զարգացում:
Հիշեցնենք՝ Կամսար Բաբինյանը Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել 2022 թվականի ապրիլի 6-ին՝ Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ։
Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը, հղում անելով ՔՊ-ական իր աղբյուրին, գրել էր, որ Կամսար Բաբինյանը հրաժեշտ է տվել իր անձնակազմին ու հեռացել։ Թերթը նշել էր, որ նա քաղաքապետ Տիգրան Ավինյանի մտերիմն է, անկուսակցական։ Թաղապետարանում նրա հեռանալը կապում են Տիգրան Ավինյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև խորացող կոնֆլիկտի հետ։