00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկյան ընտրությունների հմայքն ու թշվառությունը. թերթելով պատմության էջերը

© AP Photo / Evan VucciԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2024
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սկսենք նրանից, որ Ամերիկան կարող էր ընդհանրապես նախագահ չունենալ։
Այո, որոշ պատմաբաններ պնդում են, որ ԱՄՆ-ի հիմնադիր հայրերը մոտ 240 տարի առաջ Ֆիլադելֆիայում հրավիրված հավաքների ընթացքում քննարկել են նաև պառլամենտական համակարգը։ Բայց այդ տարբերակը, բնականաբար, չի անցել միանգամայն հասկանալի պատճառով. ախր, այն ժամանակ ամերիկացիները, ինչպես հիմա ոմանք կասեն, մոլի անջատողականներ էին, այսինքն` նրանց կարևորագույն խնդիրը բրիտանական կախվածությունը թոթափելն էր, և քանի որ Անգլիայում հսկայական դեր էր խաղում պառլամենտը, ուրեմն Ամերիկան չպիտի պառլամենտական լիներ։ Ինչպես ասում են՝ Լոնդոնին հակառակ։
Երեկվա ընտրությունների նախօրեին մինչև վերջին պահը բոլորը պնդում էին՝ Քամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի շանսերն այնքան հավասար են, որ պարզապես հնարավոր չէ կանխատեսել, թե ով կհաղթի։ Իսկ գիտե՞ք արդյոք, որ Ամերիկայի պատմության ընթացքում եղել է մի դեպք, երբ նախագահն ընտրվել է միաձայն, ընդհանրապես ոչ ոք դեմ չի եղել։ Այո՛, շատ ճիշտ եք, հենց այդպես է ընտրվել առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը, որը մրցակից չի ունեցել։
Ճիշտ է, ԱՄՆ-ն այն ժամանակ բաղկացած էր ընդամենը 13 նահանգից։ Իհարկե, կարող եք փաստել, որ այդ առաջին ընտրությունները բացառություն էին, բայց էդ դեպքում ի՞նչ կասեք Ռիչարդ Նիքսոնի մասին, որը 1972 թվականին հաղթեց ամերիկյան բոլոր նահանգներում, բացի Մասաչուսեթսից։ Իսկ ուղիղ 40 տարի առաջ՝ 1984 թվականին նրա ռեկորդը կրկնեց Ռոնալդ Ռեյգանը, որը հաղթանակ տարավ 50 նահանգից 49-ում և պարտվեց միայն Մինեսոտայում, որը նրա մրցակից Ուոլթեր Մոնդեյլի հարազատ նահանգն էր։
Իհարկե, հակառակ օրինակն էլ կա։ Շատերը երևի կհիշեն 2000 թվականի ընտրությունները, երբ Ջորջ Բուշի և Ալ Գորի ցուցանիշներն այնքան մոտ էին, որ ձայները հաշվում ու վերահաշվում էին մեկ ամիս շարունակ։ Նույնիսկ եղավ մի պահ, երբ որոշ հեռուստաալիքներ հայտարարեցին՝ Ալ Գորը հաղթել է։ Բայց հետո սկսեցին հաշվել քվեները մի առանձին նահանգում՝ Ֆլորիդայում, և ի վերջո նախագահ հռչակվեց կրտսեր Բուշը։ Եվ սա միակ դեպքը չէ, երբ լրատվամիջոցները շտապել են րոպե առաջ հաղորդել ընտրությունների արդյունքների մասին լուրը, որն, ինչպես պարզվել է, չի համապատասխանել իրականությանը։ 1948 թվականին «Chicago Daily Tribune» թերթը ընտրությունների գիշերը լույս տեսավ «Թրումենը պարտվել է» գլխագրով, և միայն ժամեր անց պարզ դարձավ, որ Հարրի Թրումենն իրականում հաղթել է։
Ի դեպ, գիտե՞ք արդյոք, որ Ամերիկայում կարելի է նախագահ դառնալ նաև առանց ընտրվելու։ 70-ականների կեսերին Ռիչարդ Նիքսոնի հետ ընտրված փոխնախագահ Սփիրո Ագնյուն հրաժարական տվեց, և Նիքսոնը նրա փոխարեն փոխնախագահ նշանակեց կոնգրեսական Ջերալդ Ֆորդին։ Հետո Նիքսոնն էլ ստիպված եղավ հրաժարական տալ, և Ջերալդ Ֆորդը դարձավ նախագահ։ Ու մի՛ ասեք, թե նա պարզապես ժամանակավոր պաշտոնակատար էր։ Կոնգրեսից առանց ընտրվելու Սպիտակ տուն հասած Ֆորդը պաշտոնապես Ամերիկայի 38-րդ նախագահն է։
Ու՝ մի խորհուրդ։ Եթե չհաղթեք նախագահի ընտրություններում, փորձեք կրկին ու կրկին՝ վերջը կա՛մ միլիոն ձայն կստանաք, կա՛մ բանտում կհայտնվեք, կա՛մ երկուսը միասին։ Անցած դարի սկզբներին ակտիվիս Յուջին Դեբսն անդամագրվեց Սոցիալիստական կուսակցությանը և սկսեց իր նախագահական մարաթոնը։ Մասնակցեց 1900 թվականի ընտրություններին, չհաղթեց, հետո՝ 1904-ի ընտրություններին, էլի բան դուրս չեկավ, առաջադրվեց նաև 1908 թվականին, կրկին չհաջողվեց, 1912-ին էլ նախագահ չդարձավ, ու որոշեց , ինչպես ասում են, իջեցնել նշաձողը՝ 1916-ին մասնակցեց Կոնգրեսի ընտրություններին ու պատգամավոր դարձավ։
Բայց սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը և Ամերիկան որոշեց մասնակցել դրան։ Յուդժին Դեպսը կտրականապես դեմ էր ու չէր թաքցնում իր պացիֆիստական հայացքները, իսկ դա պատերազմող Ամերիկայում լուրջ հանցագործություն էր համարվում։ Ու Դեբսին նստեցրին 10 տարով։ Բայց, գտնվելով ճաղերի հետևում,Դեբսը 1920 թվականին հինգերորդ անգամ առաջադրեց իր թեկնածությունը նախագահի ընտրություններում։ Ու վաստակեց մոտ մեկ միլիոն ձայն։ Իսկ նախագահ ընտրված Ուորեն Հարդինգը մի քանի ամսից ազատ արձակեց Դեբսին։
Այնուամենայնիվ հաճելի նոտայով ավարտենք ամերիկյան ընտրությունների մասին պատմությունը։ Նայում ես լրահոսը՝ ամենուր հարցեր են՝ ի՞նչ է սպասում Եվրոպային ամերիկյան ընտրություններից հետո, ինչ է սպասում Ուկրաինային, էլ չեմ ասում Հայաստանի մասին։ Ու ոչ ոք չի հարցնում՝ բա հաղթած թեկնածուի՞ն ինչ է սպասում։ Հաճելի բաներ։ Չէ՞ որ նույնիսկ եթե նախագահը վերընտրվում է, առաջիկա 6 ամսում հրաժարական է տալիս բարձրաստիճան պետական պաշտոնյաների մոտ կեսը։ Եվ յուրաքանչյուր նոր ընտրված նախագահ պետք է նշանակի շուրջ 4000 պաշտոնյա։ Ճիշտ է, նրանցից 1200-ը պետք է ստանան Սենատի հավանությունը։ Բայց բոլոր դեպքերում, համաձայնե՛ք, քո ուզած մարդկանց պաշտոնների նշանակելը կյանքի հազվադեպ հաճույքներից է։
Լրահոս
0