00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Աբովյան time
On air
18:54
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
53 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ Հայաստանը դեռևս ՄՔԴ հայց չի ներկայացրել Ադրբեջանի դեմ. Կիրակոսյանի պարզաբանումը

© Sputnik / Aram NersesyanԵղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիայում
Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2024
Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ իշխանությունները Հռոմի ստատուտի վավերացման անհրաժեշտությունը հիմնավորում էին Միջազգային քրեական դատարանում Բաքվի ռազմական հանցագործությունները հետաքննելու հնարավորությամբ:
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան պարզաբանել է, թե ինչո՞ւ Հայաստանը մինչև հիմա չի դիմել Միջազգային քրեական դատարան՝ չնայած դեռևս փետրվարի 1–ին վավերացրել է Հռոմի ստատուտը։
Բանն այն է, որ ՀՀ իշխանությունները ՄՔԴ–ին անդամակցելու անհրաժեշտությունը բացատրել են նրանով, որ նոր կարգավիճակով կարող են դատարանի առաջ բարձրացնել Հայաստանի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը (այդ թվում՝ 2021–22 թթ. ՀՀ տարածք ներխուժման ժամանակ)։
Նշենք, որ Sputnik Արմենիան հարցումն ուղարկել էր ՀՀ կառավարություն, որտեղից այն վերահասցեագրվել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ։
«ՀՀ կառավարությունը ներկայումս գտնվում է Հռոմի կանոնադրության վավերացումից բխող անհրաժեշտ միջոցառումների իրականացման փուլում: Մշակվում է Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության մասին օրենքի նախագիծը»,– ասված է գրասենյակի պատասխանի մեջ:
Նման օրենքի առկայությունը, ինչպես նշվում է պատասխանի մեջ, անհրաժեշտ նախապայման է Միջազգային քրեական դատարանի հետ լիարժեք համագործակցություն ապահովելու, այդ թվում դատարանի իրավասությանը վերաբերող իրավիճակները ներկայացնելու համար:
Հիշեցնենք, որ դեռևս փետրվարին Կիրակոսյանը հայտնել էր, որ Հայաստանն արդեն ձեռնամուխ է եղել օրենսդրության մշակմանը Հռոմի ստատուտի կանոնադրության անխափան կիրառումն ապահովելու համար։
Հայաստանը, վավերացնելով Հռոմի կանոնադրությունը, փետրվարի 1–ից դարձել է ՄՔԴ լիիրավ անդամ։ Այդ քայլը Ռուսաստանի հետ հարաբերությունների որոշակի սառեցման են հանգեցրել։
Լրահոս
0