00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսօրվանից տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է 100 դրամանոց մետաղադրամ կամ QR ունենալը

© Sputnik / Asatur YesayantsԱվտոբուս
Ավտոբուս - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2024
Ավտոբուս
Բաժանորդագրվել
Վարորդներն ուղևորներից առձեռն գումար չեն վերցնելու և մանր չեն վերադարձնելու։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Այսօրվանից Երևանի հանրային տրանսպորտից` MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։ Վարորդներն այսօրվանից ուղևորներից առձեռն գումար չեն վերցնելու և մանր չեն վերադարձնելու։
Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ նման որոշում է կայացրել նախևառաջ հնարավոր ստվերային շրջանառությունը կանխելու համար։ Նաև այդպես նպատակ ունեն վարորդներին իրենց հիմնական գործից չշեղել։ Ըստ քաղաքապետարանի` նման փորձը կնախապատրաստի քաղաքացիներին հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին ավելի սահուն անցնելուն։ Սակայն ինչպես ցույց է տալիս Երևանի մետրոպոլիտենի փորձը, հնարավոր խնդիրներից խուսափելը դժվար կլինի։ Հոկտեմբերի 1–ից Երևանի մետրոպոլիտենում վճարումն արվում է ոչ թե ժետոնով, այլ QR կոդով, ինչը հերթերի պատճառ է դառնում տարբեր կայարաններում։ Բացի այդ, մետրոպոլիտենի կայարաններում տեղադրված «TelCell» տերմինալներում հաճախ թուղթ չի լինում, վալիդատորները երբեմն չեն կարդում QR կոդը, տերմինալից 5-10 QR կոդով տոմս գնելը հարմար չէ, քանի որ կտրոնների ներկը ջնջվում է, թուղթը՝ ճմրթվում։
Երևանը սպասարկող բոլոր ավտոբուսների համար մինչև տարեվերջ GPS տեղորոշման սարքեր ձեռք կբերեն
Հասկանալու համար, թե ինչ փուլում է հանրային տրանսպորտի համակարգի բարեփոխումների գործընթացը, և որքանով են քաղաքային իշխանությունները պատրաստ միասնական տոմսային համակարգի ներդրմանը, Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել քաղաքապետարան։

Չնայած նրան, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները հաճախ են հայտարարում, որ համակարգը գրեթե պատրաստ է և կներդրվի հունվարի 1–ից, մեզ պատասխանել են, որ միասնական տոմսային համակարգի մասին ամեն ինչ ներկայացնելու համար իրենցից 1 ամիս ժամանակ կպահանջվի։

Հավելենք, որ «TelCell»–ը Երևանի տրանսպորտային համակարգը կսպասարկի 5 տարի, այնուհետև նոր մրցույթ կհայտարարվի։
Ցույց տվեք բանկային քարտը, ասեք՝ ճպպացնում եմ քաղաքապետարանի ճակատին․ ավագանու անդամ
Լրահոս
0