00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոլդովական դասեր Հայաստանի համար

© Sputnik / Дмитрий Осматеско / Անցնել մեդիապահոցՄոլդովա. ընտրություններ
Մոլդովա. ընտրություններ - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2024
Մոլդովա. ընտրություններ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մոլդովայի բացասական փորձը, որտեղ հասարակությանը բառացիորեն «ականջներից բռնած» հակամարտության մեջ են փորձում ներքաշել, Հայաստանի համար պետք է դաս լինի, կարծում է Sputnik Արմենիայի սյունակագիրը։
Նախորդ շաբաթ Ուկրաինային սահմանակից արևոտ հանրապետությունում մի իրադարձություն տեղի ունեցավ, որը կարելի է համարձակ շրջադարձային անվանել հետխորհրդային երկրների վրա հավաքական Արևմուտքի ազդեցության համատեքստում։
Մոլդովայում միաժամանակ անցկացվեցին նախագահական ընտրություններն ու, այսպես կոչված, ԵՄ–ին անդամակցելու հանրաքվեն։ Եվ եթե նախագահական ընտրությունների դեպքում վերլուծաբանների կանխատեսումներն արդարացան` որևէ թեկնածու հաղթանակ չտարավ, և երկրորդ փուլ նշանակվեց, ապա ԵՄ-ին Մոլդովայի անդամակցության հանրաքվեի դեպքում իրավիճակն առավել քան երկդիմի էր։
Չեմ թվարկի օրենքների, ընտրական օրենսգրքի խախտումները և Մոլդովայում բացահայտ մանիպուլյացիաները, որոնք բառացիորեն «պայթեցրին» այդ երկրում հասարակական տրամադրությունները (օրինակ` ինչպես գրում է լրագրող Բորիս Մուրազին, Մոլդովայից դուրս բնակվող քաղաքացիների համար ԿԸՀ–ն 852 հազար քվեաթերթիկ էր ներկայացրել ԵՄ երկրներում բնակվող 900 հազար մոլդովացիների համար, և ընդամենը 10 հազար քվեաթերթիկ Ռուսաստանում ապրող Մոլդովայի ավելի քան 300 հազար քաղաքացու համար)։
Իսկ նախագահի թեկնածուներից մեկին` Իլան Շորին, հեռակա 15 տարվա ազատազրկման էին դատապարտել, իբր խարդախության համար, և սա Մոլդովայի ընտրություններում խելահեղ ծավալով կեղծիքների հարյուրավոր օրինակներից մեկն է։
Սակայն հիմա կենտրոնանանք գաղափարական ցնցումների վրա, որոնք ապրեցին եվրաինտեգրման մոլդովացի համախոհները։
Պարադոքսն այն է, որ հանրաքվեն ձևական կայացավ, սակայն Մոլդովայի քաղաքացիների մեծ մասը դեմ քվեարկեց ԵՄ–ին ինտեգրվելուն, իսկ հարյուրերորդական տոկոսների տարբերությունը, որը «հաղթանակ» բերեց ԵՄ կողմնակիցներին, ապահովեցին ԱՄՆ-ում և Կանադայում բնակվող Մոլդովայի քաղաքացիների չվերահսկվող քվեաթերթիկների շնորհիվ։
Այս հանրաքվեով հրահրված մոլդովական ճգնաժամի խորությունը հասկանալու համար նշենք, որ, օրինակ, Գագաուզիան և Մերձդնեստրը բացարձակ մեծամասնությամբ դեմ էին քվեարկել ԵՄ-ին միանալուն։
Իհարկե, մոլդովացիները մերժեցին մշուշոտ «եվրոպական դրախտը» և ընտրեցին սեփական երկրի անվտանգությունն ու սոցիալական բարեկեցությունը, սակայն, ինչպես տեսնում ենք, նույն գովաբանված Եվրոպան թքած ունի հանրաքվեի խախտումների, մարդու իրավունքների և ժողովրդավարության վրա, քանի որ նույն Եվրոպան, իր շահերից ելնելով, պարզապես լռում էր, երբ եվրաինտեգրման քաղաքականության հետ անհաշտ մոլդովացիներին ձերբակալում էին, հալածում և կոտրում։
Ցավոք, մոտավորապես նույն սցենարը Հայաստանին է սպառնում։
Հայաստանի քաղաքացիների առնվազն կեսը կարծում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը պետք է լինի երկրի անվտանգության և լայն զանգվածների համար նվազագույն սոցիալական զամբյուղի ապահովումը։
Եվ, բնականաբար, մարդիկ հասկանում են, որ ԵՄ-ն չի կարող Հայաստանին տալ ոչ մեկը, ոչ էլ մյուսը և սկզբունքորեն չի էլ ուզում։
Հայերը հիանալի գիտակցում են, որ եվրոպացիների համար ադրբեջանական գազը, նավթը և լոգիստիկան Հայաստանից շատ ավելի կարևոր են, և դա արդեն աքսիոմ է։ Բայց այստեղ հարց է առաջանում։ Եթե ​​թուրք-ադրբեջանական շահերն ավելի կարևոր են Եվրոպայի համար, ինչո՞ւ է Հայաստանը, այնուամենայնիվ, ԵՄ «խցկվում»։ Առավել ևս, որ այնտեղ նրան ոչ ոք չի սպասում:
Ամեն ինչ շատ պարզ է։
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացման համար ստորագրահավաքի հետ կապված կրկեսը ոչ միայն ներհայկական ենթատեքստ ունի, այլև աշխարհաքաղաքական «իմաստ», այն է՝ պայմաններ ստեղծել Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը տարածաշրջանում թուլացնելու համար։
Այսինքն՝ հայերին կօգտագործեն որպես յուրօրինակ «խոյ»՝ այդ երկրների վրա ճնշում գործադրելու համար՝ հայ հասարակության մեջ անիրականանալի հույսերի գեներացման և զուգահեռ հակառուսական ու հակաիրանական տրամադրությունների թեժացման միջոցով։
Անկասկած, սա ավելացնում է ռիսկերը ՀՀ համար։ Եվ Մոլդովայի տխուր փորձը, որտեղ հասարակությանը բառացիորեն «ականջներից բռնած» հակամարտության գոտի են ներքաշում, առնվազն դաս պետք է լինի մեզ համար։
Եթե իհարկե կարողանանք քաղել այդ դասերը։
Անկանխատեսելի իրավիճակ. պարզվում է` մոլդովացիներն այնքան էլ չեն ուզում մտնել Եվրոպա
Լրահոս
0