https://arm.sputniknews.ru/20241026/vrastanum-khvorhrdaranakan-yntrutjunner-en-varchapetn-u-nakhagahn-arden-qvearkel-en-82333560.html
Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են. վարչապետն ու նախագահն արդեն քվեարկել են
Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են. վարչապետն ու նախագահն արդեն քվեարկել են
Sputnik Արմենիա
Վրաստանի ԿԸՀ–ից վստահեցրել են, որ խորհրդարանական ընտրությունների շրջանակներում քվեարկությունն ընթանում է հանգիստ մթնոլորտում։ 26.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-26T10:07+0400
2024-10-26T10:07+0400
2024-10-26T10:49+0400
տեսանյութեր
տեսանյութ
վրաստանի հանրապետություն
ընտրություններ
իրակլի կոբախիձե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1a/82333893_0:0:1475:830_1920x0_80_0_0_d18ec95fa7bc82f4bf297906e4ec05fc.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանում այսօր առավոտյան ընտրատեղամասերը բացվել են խորհրդարանական ընտրությունների քվեարկության համար:Առաջինների թվում են քվեարկել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին:Կոբախիձեն քվեարկել է Թբիլիսիի արևմտյան ընտրատեղամասում։Իր հերթին Զուրաբիշվիլին շնորհավորել է Վրաստանի ժողովրդին այդ օրվա կապակցությամբ՝ նրան երջանիկ անվանելով:«Ես քվեարկել եմ նոր Վրաստանի օգտին, այն Վրաստանի, հանուն որի ես եկել եմ այս երկիր 22 տարի առաջ... Այսօր երեկոյան մենք հաղթող կլինենք, ոչ ոք պարտված չի լինի, քանի որ հաղթելու է Վրաստանը», – լրագրողներին ասել է նախագահը:Օտարերկրացիների միջամտությունն ավելանում է. Պապուաշվիլին` Վրաստանի ընտրությունների մասինԽորհրդարանի խոսնակը նույնպես քվեարկել է խորհրդարանական ընտրություններում՝ նշելով, որ «Վրացական երազանքը» միակ ընտրությունն է, որն ունի Վրաստանը։Վրաստանի ԿԸՀ մամուլի քարտուղար Նաթիա Իոսելիանին հայտնել է, որ քվեարկությունը հանգիստ է ընթանում:«Մի քանի տեղամասերում տեխնիկական փոքր անսարքություններ են եղել, բայց մենք անմիջապես արձագանքել ենք։ Գործընթացն ընթանում է հանգիստ մթնոլորտում», - ասել է Իոսելիանին։Խորհրդարանական ընտրությունները երկրում ընթանում են համամասնական ընտրակարգով: Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը։ Ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունը կարող է ներկայացնել վարչապետի թեկնածու: Կառավարության ղեկավարի և կառավարության կազմի հաստատման համար անհրաժեշտ է 150 պատգամավորից 76-ի աջակցությունը:ԱՄՆ-ն ընտրությունների նախաշեմին փորձում է միջամտել Վրաստանի ներքին գործերին․ ՆարիշկինՀիմնական պայքարը ծավալվելու է իշխող «Վրացական երազանք» կուսակցության, որը հանդես է գալիս ՌԴ-ի հետ հարաբերությունների պահպանման և հակառուսական պատժամիջոցների դեմ, և ընդդիմադիր կուսակցությունների միջև, որոնք ֆինանսավորվում են արևմտյան դրամաշնորհների հաշվին: Եթե չորս հիմնական ընդդիմադիր կուսակցություններն ընդհանուր առմամբ հավաքեն ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին, նրանք կարող են ազդել կառավարության ձևավորման վրա:
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
На парламентских выборах с утра проголосовал премьер Грузии Ираклий Кобахидзе
Sputnik Արմենիա
На парламентских выборах с утра проголосовал премьер Грузии Ираклий Кобахидзе
2024-10-26T10:07+0400
true
PT1M45S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1a/82333893_271:0:1378:830_1920x0_80_0_0_7c14383a898aff16b712c1770d46f6b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, վրաստանի հանրապետություն, ընտրություններ, видео, իրակլի կոբախիձե
տեսանյութեր, տեսանյութ, վրաստանի հանրապետություն, ընտրություններ, видео, իրակլի կոբախիձե
Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են. վարչապետն ու նախագահն արդեն քվեարկել են
10:07 26.10.2024 (Թարմացված է: 10:49 26.10.2024) Վրաստանի ԿԸՀ–ից վստահեցրել են, որ խորհրդարանական ընտրությունների շրջանակներում քվեարկությունն ընթանում է հանգիստ մթնոլորտում։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանում այսօր առավոտյան ընտրատեղամասերը բացվել են խորհրդարանական ընտրությունների քվեարկության համար:
Առաջինների թվում են քվեարկել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին:
Կոբախիձեն քվեարկել է Թբիլիսիի արևմտյան ընտրատեղամասում։
«Մենք պետք է հիշեցնենք ինքներս մեզ, որ այս ընտրությունները հավասարազոր են հանրաքվեի։ Սա հանրաքվե է պատերազմի և խաղաղության, անբարոյական քարոզչության և ավանդական արժեքների, երկրի անցյալի և պայծառ ապագայի միջև։ Կոչ եմ անում բոլոր կուսակցություններին ճանաչել ընտրությունների արդյունքները, որոնք կհրապարակի ԿԸՀ-ն», - ասել է Կոբախիձեն։
Իր հերթին Զուրաբիշվիլին շնորհավորել է Վրաստանի ժողովրդին այդ օրվա կապակցությամբ՝ նրան երջանիկ անվանելով:
«Ես քվեարկել եմ նոր Վրաստանի օգտին, այն Վրաստանի, հանուն որի ես եկել եմ այս երկիր 22 տարի առաջ... Այսօր երեկոյան մենք հաղթող կլինենք, ոչ ոք պարտված չի լինի, քանի որ հաղթելու է Վրաստանը», – լրագրողներին ասել է նախագահը:
Խորհրդարանի խոսնակը նույնպես քվեարկել է խորհրդարանական ընտրություններում՝ նշելով, որ «Վրացական երազանքը» միակ ընտրությունն է, որն ունի Վրաստանը։
«Այսօր ընտրություն է կատարվում չարի և բարու, անաստվածության և հոգևորության միջև...», – վստահ է Պապուաշվիլին:
Վրաստանի ԿԸՀ մամուլի քարտուղար Նաթիա Իոսելիանին հայտնել է, որ քվեարկությունը հանգիստ է ընթանում:
«Մի քանի տեղամասերում տեխնիկական փոքր անսարքություններ են եղել, բայց մենք անմիջապես արձագանքել ենք։ Գործընթացն ընթանում է հանգիստ մթնոլորտում», - ասել է Իոսելիանին։
Խորհրդարանական ընտրությունները երկրում ընթանում են համամասնական ընտրակարգով: Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը։ Ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունը կարող է ներկայացնել վարչապետի թեկնածու: Կառավարության ղեկավարի և կառավարության կազմի հաստատման համար անհրաժեշտ է 150 պատգամավորից 76-ի աջակցությունը:
Հիմնական պայքարը ծավալվելու է իշխող «Վրացական երազանք» կուսակցության, որը հանդես է գալիս ՌԴ-ի հետ հարաբերությունների պահպանման և հակառուսական պատժամիջոցների դեմ, և ընդդիմադիր կուսակցությունների միջև, որոնք ֆինանսավորվում են արևմտյան դրամաշնորհների հաշվին: Եթե չորս հիմնական ընդդիմադիր կուսակցություններն ընդհանուր առմամբ հավաքեն ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին, նրանք կարող են ազդել կառավարության ձևավորման վրա: