00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
35 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2024 թ. 8 ամսում Հայաստանից Իրան արտահանումն ավելացել է 7 %–ով. Պապոյան

© Sputnik / Asatur YesayantsՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իրան–ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունը մեկ տարվա կտրվածքով կազմում է 5.2 մլրդ դոլար, որի մեջ ՀՀ մասնաբաժինը բավականին մեծ է` շուրջ 13.5 տոկոս կամ 700 մլն դոլար։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. 2024 թ. 8 ամսում Հայաստանից Իրան արտահանումն ավելացել է 7 %–ով։ Այդ մասին ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա հանձնաժողովին ներկայացրեց «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը։
«Սովորաբար, մեր առևտրաշրջանառության մեջ հիմնական մասնաբաժինը ներմուծումն է, և Իրանի հետ այս համաձայնագիրը կօգնի, որպեսզի իրանական ընկերությունները Հայաստանը դիտարկեն որպես ԵԱՏՄ մուտքի շուկա, քանի որ ՀՀ–ն միակ երկիրն է, որը ԵԱՏՄ-ի հետ ունի ցամաքային ճանապարհ։ Մյուս կողմից դա հնարավորություն է տալիս, որպեսզի մեր ապրանքներն անխոչընդոտ մուտք գործեն Իրան, քանի որ, ավանդաբար, Իրանը սեփական տնտեսությունը պաշտպանող, պրոտեկցիոն պետություն է»,– նշեց նախարարը։
Պապոյանն ավելացրեց, որ ԵԱՏՄ–Իրան համաձայնագիրը հիմնականում վերաբերում է 862 ապրանքի արտահանմանը։
Նա հավելեց, որ 2022–23 թթ. 7 տոկոսով նվազել է էլեկտրաէներգիայի արտահանումը Իրան, փոխարենը 2.4 անգամ աճել է պղնձի, հանքաքարի և խտանյութի արտահանումը, 4 տոկոսով աճել է ոչխարի, այծի մսի արտահանումը, նվազել ծխախոտային արտադրանքի արտահանումը։
Ինչ վերաբերում է Իրան արտահանվող մսին, ապա, Պապոյանի խոսքով` հիմա իրանական ընկերությունները համագործակցում են ՀՀ–ում գործող հատուկ սպանդանոցների հետ, որոնք հիմնականում գտնվում են Արագածոտնի, Արարատի մարզերում։ Այս սպանդանոցներում մուսուլմանական «հալալի» ստանդարտները, ըստ նախարարի, պահպանվում են, սակայն իրանական կողմի համար ավելի նախընտրելի է կենդանի ոչխարների արտահանումը։
Նախարարը հիշեցրեց, որ Իրան–ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունը կազմում է 5.2 մլրդ դոլար, որի մեջ ՀՀ մասնաբաժինը բավականին մեծ է` շուրջ 13.5 տոկոս կամ 700 մլն դոլար։
«Այդ ցուցանիշն էլ ավելի մեծանալու պոտենցիալ ունի, որին այս պահին խոչընդոտում են միայն Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցները»,– ընդգծեց նա։
ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը միաձայն հաստատեց ու ուղարկեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ` քննարկման։
Ըստ մասնագետների՝ Իրանի հետ նոր համաձայնագիրը թույլ կտա 5–7 տարվա ընթացքում մատակարարումները հասցնել տարեկան 18–20 մլրդ դոլարի` 2022 թ. գրանցված 6․2 մլրդի փոխարեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի կառավարությունը հավանություն է տվել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի մասին օրինագծի ստորագրմանը և այն ներկայացրել խորհրդարան: Իրանի հետ ազատ առևտրի մասին որոշումներ են ընդունվել նաև Ռուսաստանում և Հայաստանում։
Նշենք, որ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրում անմաքս առևտրի ցանկում ներառված են ՀՀ–ի համար արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են հանքային և գազավորված ջրերը, ոչ ոգելից խմիչքները, շոկոլադը, հրուշակեղենը, ծխախոտը, ոչխարի միսը, որոնց նկատմամբ Իրանում բավական մեծ պահանջարկ կա։ Արդյունաբերական ապրանքների մասով` հայկական կողմի առաջարկով համաձայնագրում ներառվել են նաև հանքային հումքը (պղնձի, ցինկի, մոլիբդենի հանքաքար։
Իրան արտահանվող ոսկերչական իրերի և դեղամիջոցների համար էլ մաքսատուրքերը կնվազեցվեն։
Լրահոս
0