00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում կոռուպցիոն նոր սխեմա է գործում. քաղաքապետը` շինթույլտվությունների մասին

© Photo : official site of Yerevan municipalityՏիգրան Ավինյան
Տիգրան Ավինյան - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2024
Տիգրան Ավինյան
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետը կառուցապատողներին հորդորում է միամիտ չլինել։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik․ Երևանի քաղաքապետարանը շինթույլտվություններ տրամադրելու հարցում չի համագործակցում բրոկերական ընկերությունների հետ, և այն, ինչ վերջին շրջանում կատարվում է, նոր կոռուպցիոն սխեմա է։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս հայտարարությունն արեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Վերջին շրջանում նոր, հետաքրքիր կոռուպցիա է սկսել զարգանալ, արդեն 3-րդ դեպքի մասին եմ լսում։ Այս կոռուպցիան ավելի շատ կարելի է կոչել միամիտներին այս պրոցեսի մեջ ներքաշելու տարբերակ, որովհետև սա իրականացվում է որոշակի բրոկերական ընկերությունների կողմից»,- ասաց քաղաքապետը։
Նրա խոսքով՝ որոշ բրոկերական ծառայություններ շինթույլտվութուն ստանալու գործընթացի առնչությամբ կառուցապատողներին ասում են՝ գումարը տվե՛ք, գործը 90%-ով կկազմակերպենք։ Նաև անպայման նշում են, որ կա 10 % հավանականություն, որ չեն կարողանա գործը գլուխ բերել։ Եթե Երևանի քաղաքապետարանն իր ստանդարտ պրոցեսով տալիս է շինթույլտվություն, ստացվում է, որ բրոկերական ընկերությունը խնդիրը լուծեց, իսկ եթե չի տալիս, ստացվում է, որ իրենց նշած 10% հավանականությունն աշխատեց։
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպք
«Սիրելի կառուցապատողներ, խնդրում եմ՝ մի՛ եղեք միամիտ։ Երևանի քաղաքապետարանում որոշում կայացնելու գործընթացը բավականին դիվերսիֆիկացված է։ Քաղաքաշինական ծրագրերի վերաբերյալ կարծիք են տալիս իրարից անկախ ճարտարապետներ։ Հետևաբար խորհուրդ չեմ տալիս օգտվել բրոկերական ծառայություններից»,- ասաց քաղաքապետը։
Նրա խոսքով` եթե բրոկերական ընկերությունը, բացի փաստաթղթերի լրացումից, նաև նմանատիպ ծառայություններ է առաջարկում, ուրեմն հույսը կառուցապատողների միամտությունն է։
Երևանում կառուցապատողն ավելի քան 246 միլիոն դրամի հարկ է թաքցրել
Լրահոս
0