https://arm.sputniknews.ru/20241018/lavrvovy-stambulum-handipel-e-turqiaji-artgvortsnakharari-het-81984399.html
Լավրովը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի հետ
Լավրովը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի հետ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման մանրամասները դեռևս չեն հաղորդվում: 18.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-18T14:06+0400
2024-10-18T14:06+0400
2024-10-18T14:20+0400
ռուսաստան
թուրքիա
ստամբուլ
սերգեյ լավրով
հաքան ֆիդան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1f/65141274_0:0:1600:901_1920x0_80_0_0_e45be0f9af69a28e4e832681e8122596.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ստամբուլում հանդիպել է թուրք գործընկերոջ` Հաքան Ֆիդանի հետ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։Լավրովը Ստամբուլ է մեկնել երեկ` մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը։Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման մանրամասները դեռևս չեն հաղորդվում:Հիշեցնենք, որ «3+3» խորհրդատվական հարթակի առաջին նիստն անցկացվեց 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվեց մասնակցությունից։Հարթակի երկրորդ նիստը (արտգործնախարարների մակարդակով) կայացավ 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Վրաստանը չմասնակցեց նաև երկրորդ նիստին։«3+3» ձևաչափով 3-րդ նիստը կազմակերպվել է Ստամբուլում։ Վրաստանն այս անգամ ևս չի մասնակցում քննարկումներին։ Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները` Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը, Ջեյհուն Բայրամովը, Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը։Երևանի ժամանակով 17:00-ին նախարարները հանդիպելու են նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
թուրքիա
ստամբուլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1f/65141274_55:0:1551:1122_1920x0_80_0_0_2d23a1d0377b0dcf1a097071d4b22872.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, թուրքիա, ստամբուլ, սերգեյ լավրով, հաքան ֆիդան
ռուսաստան, թուրքիա, ստամբուլ, սերգեյ լավրով, հաքան ֆիդան
Լավրովը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի հետ
14:06 18.10.2024 (Թարմացված է: 14:20 18.10.2024) Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման մանրամասները դեռևս չեն հաղորդվում:
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ստամբուլում հանդիպել է թուրք գործընկերոջ` Հաքան Ֆիդանի հետ: Ինչպես հաղորդում է
ՌԻԱ Նովոստին, լրագրողներին այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
Լավրովը Ստամբուլ է մեկնել երեկ` մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը։
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման մանրամասները դեռևս չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ «3+3» խորհրդատվական հարթակի առաջին նիստն անցկացվեց 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվեց մասնակցությունից։
Հարթակի երկրորդ նիստը (արտգործնախարարների մակարդակով) կայացավ 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Վրաստանը չմասնակցեց նաև երկրորդ նիստին։
«3+3» ձևաչափով 3-րդ նիստը
կազմակերպվել է Ստամբուլում։
Վրաստանն այս անգամ ևս չի մասնակցում քննարկումներին։ Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները` Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը, Ջեյհուն Բայրամովը, Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը։
Երևանի ժամանակով 17:00-ին
նախարարները հանդիպելու են նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։