https://arm.sputniknews.ru/20241017/israjeli-banaky-pashtvonapes-hastatel-e-gazaji-hatvatsum-hamas-i-arajnvord-sinvari-vochnchacumy-81966412.html
Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Սինվարի ոչնչացումը
Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Սինվարի ոչնչացումը
Sputnik Արմենիա
Իսրայելը Սինվարին հետապնդում էր մի ամբողջ տարի։ 17.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-17T22:27+0400
2024-10-17T22:27+0400
2024-10-17T22:28+0400
պաղեստին
իսրայել
համաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/08/79279715_139:219:983:694_1920x0_80_0_0_4076f553ce9e11e592c24e6b86720682.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պաշտոնապես հաստատել է Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Յահյա Սինվարի ոչնչացման լուրը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ ստուգում է տեղեկատվությունը, թե արդյոք ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը Գազայի հատվածում վերջին գործողություններից մեկի ժամանակ եղել է պաղեստինյան արմատական խմբավորումների ոչնչացված անդամների շարքում։Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման մարտիկները ներթափանցել են սահմանամերձ շրջաններ` կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց ուղղությամբ և պատանդ վերցնելով ավելի քան 200 հոգու։Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելը հայտարարեց անկլավի ամբողջական շրջափակման մասին՝ դադարեցվեցին ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և դեղորայքի մատակարարումները։
պաղեստին
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/08/79279715_95:0:1020:694_1920x0_80_0_0_b931b3a49799e73b25d28493817a37a4.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պաղեստին, իսրայել, համաս
Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Սինվարի ոչնչացումը
22:27 17.10.2024 (Թարմացված է: 22:28 17.10.2024) Իսրայելը Սինվարին հետապնդում էր մի ամբողջ տարի։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պաշտոնապես հաստատել է Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար
Յահյա Սինվարի ոչնչացման լուրը։ Այս մասին գրում է
ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ ստուգում է տեղեկատվությունը, թե արդյոք ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը Գազայի հատվածում վերջին գործողություններից մեկի ժամանակ եղել է պաղեստինյան արմատական խմբավորումների ոչնչացված անդամների շարքում։
«Իսրայելի պաշտպանության բանակն ու Անվտանգության ընդհանուր ծառայությունը հաստատում են, որ մեկ տարվա հետապնդումից հետո երեկ՝ 2024 թվականի հոկտեմբերի 16-ին, Իսրայելի հարավային հրամանատարության զինվորները վերացրել են ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Յահյա Սինվարին։ Դա տեղի է ունեցել Գազայի հատվածի հարավում իրականացրած գործողությունների ընթացքում։ Յահյա Սինվարը հոկտեմբերի 7-ին ծրագրել և իրականացրել էր ջարդ, քարոզում էր իր մահաբեր գաղափարախոսությունը և՛ պատերազմից առաջ, և՛ դրա ընթացքում, ինչպես նաև պատասխանատու է եղել բազմաթիվ իսրայելցիների սպանության և առևանգման համար, – ասվում է հաղորդագրության մեջ:
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման մարտիկները ներթափանցել են սահմանամերձ շրջաններ` կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց ուղղությամբ և պատանդ վերցնելով ավելի քան 200 հոգու։
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելը հայտարարեց անկլավի ամբողջական շրջափակման մասին՝ դադարեցվեցին ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և դեղորայքի մատակարարումները։