https://arm.sputniknews.ru/20241015/shurj-300-nvor-animacivon-film-kvomiqsner-cucahandes-meknarkum-e-16-rd-rea-paratvony-81871149.html
Շուրջ 300 նոր անիմացիոն ֆիլմ, կոմիքսներ, ցուցահանդես. մեկնարկում է 16-րդ «ՌեԱ» փառատոնը
Շուրջ 300 նոր անիմացիոն ֆիլմ, կոմիքսներ, ցուցահանդես. մեկնարկում է 16-րդ «ՌեԱ» փառատոնը
Sputnik Արմենիա
Անիմացիոն ֆիլմերի փառատոնի շրջանակում Հայաստան են ժամանելու Ուոլթ Դիսնեյ» ընկերության վարպետներ և բանախոսներ։ 15.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-15T15:12+0400
2024-10-15T15:12+0400
2024-10-15T15:43+0400
փառատոն
ռեանիմանիա
երևան
կոմիքս
ֆիլմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0f/81866159_0:83:1600:983_1920x0_80_0_0_13ecf972c3cbf6a7f0363c97c9859ac1.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. «Կյանքը պատկեր է, կենդանացրու այն» խորագրի ներքո մեկնարկում է «ՌեԱնիմանիա» պատկերապատման արվեստի և անիմացիոն ֆիլմերի միջազգային 16-րդ փառատոնը, որի շրջանակում 1 շաբաթում շուրջ 300 ֆիլմ է ցուցադրվելու:ReA Fest-ի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին նշեց` ընդհանուր առմամբ մոտ 500 ֆիլմ է ներկայացվել փառատոնին մասնակցության համար:«Մեր ընտրած շուրջ 250–300 ֆիլմերը և՛ հեռուստատեսային են, և՛ կարճամետրաժ, և՛ այլ ժանրերի: Հայ ռեժիսորները ավելի քան 10 ֆիլմ են ներկակացրել, այս տարի 3 հայկական ֆիլմ է լինելու փառատոնի շրջանակում։ Այս տարվա մրցույթին 14 ֆիլմ է մասնակցելու։ Առհասարակ, փառատոնի ժամանակ 35 հյուր ենք ունենալու, վարպետության դասեր են անցկացվելու»,- նշեց Քասունին:Անիմացիա է, ոչ թե մուլտիկ. Դիանա Մարտիրոսյանը բացել է «ՌեԱնիմանիայի» գաղտնիքներըՆա նաև նշեց, որ նոր ներդրումներ են արվել փառատոնի շրջանակում, ինչի շնորհիվ «ՄարԱնի» անիմացիոն ցուցահանդեսն է լինելու, որն անցկացվելու է հոկտեմբերի 21-24-ը AGBU-ում: Այնտեղ միջազգային վարպետներ և բանախոսներ են լինելու Ֆրանսիայից, եվրոպական տարբեր երկրներից, ինչպես նաև «Ուոլթ Դիսնեյ» ընկերությունից։Հաջորդ կարևոր նախագիծը, որ լինելու է «ՌեԱ»–ի շրջանակում` պատկերապատման ժանրի «ՌեԱ Կոմիքս»–ն է, ինչի շնորհիվ տպագրվում են Հայաստանի և սփյուռքի հայերի գրքեր։Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի փոխտնօրեն, ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ Դավիդ Տուղսն էլ իր խոսքում ասաց, որ մշտապես աջակցում են «ՌեԱնիմանիա» փառատոնին։ Տուղսը շեշտեց` Ֆրանսիան շատ է կարևորում այս փառատոնը, քանի որ հնարավորություն է ընձեռվում ֆրանսիական ֆիլմերը ցուցադրել Հայաստանում, ինչպես նաև դուրս գալ միջազգային հարթակ։ Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդն ընդգծեց` անիմացիոն ֆիլմերի արտադրությունը Հայաստանում գերազանց մակարդակի վրա է։«Ֆրանսիայից ցուցադրվելու է 2 ֆիլմ։ Նրանցից մեկը «Ամենածանր բեռը» ֆիլմն է, որն այս տարի ներկայացվել է «Կաննի» փառատոնի ընտրանու ժամանակ։ Երկրորդն էլ կոչվում է «Հոսք», որի հեղինակը լատվիացի է, բայց ֆրանսիական համարտադրության է, «Անսի» անիմացիոն փառատոնին էլ մրցանակի է արժանացել։ Մենք աջակցում ենք նաև, որ ֆրանսիացի անիմատորները ժամանեն Հայաստան հետագա համագործակցության համար»,– ասաց Տուղսը։Փառատոնն այս տարի անցկացվելու է հոկտեմբերի 20-26-ը քաղաքապետարանի հովանավորությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:Այս տարի «ՌեԱնիմանիա» փառատոնում մոտ 100 անիմացիոն ֆիլմ կմրցեն տարբեր անվանակարգերումԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Գևորգ Սահակյանը նշեց, որ փառատոնի շրջանակում Ֆիլմերի համարտադրողներին խրախուսական մրցանակներ են տրվելու. առաջին հորիզոնականը զբաղեցնելու դեպքում՝ 1 մլն դրամ, երկրորդ տեղի համար՝ 600 հազար դրամ, իսկ երրորդ տեղի համար՝ 400 հազար դրամ:Փառատոնի վերջին օրը նույնպես մրցանակներ լինելու են:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0f/81866159_90:0:1511:1066_1920x0_80_0_0_35c7fcc65ac3217db29bf6e4edd9adc6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փառատոն, ռեանիմանիա, երևան, կոմիքս, ֆիլմ
փառատոն, ռեանիմանիա, երևան, կոմիքս, ֆիլմ
Շուրջ 300 նոր անիմացիոն ֆիլմ, կոմիքսներ, ցուցահանդես. մեկնարկում է 16-րդ «ՌեԱ» փառատոնը
15:12 15.10.2024 (Թարմացված է: 15:43 15.10.2024) Անիմացիոն ֆիլմերի փառատոնի շրջանակում Հայաստան են ժամանելու Ուոլթ Դիսնեյ» ընկերության վարպետներ և բանախոսներ։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. «Կյանքը պատկեր է, կենդանացրու այն» խորագրի ներքո մեկնարկում է «ՌեԱնիմանիա» պատկերապատման արվեստի և անիմացիոն ֆիլմերի միջազգային 16-րդ փառատոնը, որի շրջանակում 1 շաբաթում շուրջ 300 ֆիլմ է ցուցադրվելու:
ReA Fest-ի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին նշեց` ընդհանուր առմամբ մոտ 500 ֆիլմ է ներկայացվել փառատոնին մասնակցության համար:
«Մեր ընտրած շուրջ 250–300 ֆիլմերը և՛ հեռուստատեսային են, և՛ կարճամետրաժ, և՛ այլ ժանրերի: Հայ ռեժիսորները ավելի քան 10 ֆիլմ են ներկակացրել, այս տարի 3 հայկական ֆիլմ է լինելու փառատոնի շրջանակում։ Այս տարվա մրցույթին 14 ֆիլմ է մասնակցելու։ Առհասարակ, փառատոնի ժամանակ 35 հյուր ենք ունենալու, վարպետության դասեր են անցկացվելու»,- նշեց Քասունին:
Նա նաև նշեց, որ նոր ներդրումներ են արվել փառատոնի շրջանակում, ինչի շնորհիվ «ՄարԱնի» անիմացիոն ցուցահանդեսն է լինելու, որն անցկացվելու է հոկտեմբերի 21-24-ը AGBU-ում: Այնտեղ միջազգային վարպետներ և բանախոսներ են լինելու Ֆրանսիայից, եվրոպական տարբեր երկրներից, ինչպես նաև «Ուոլթ Դիսնեյ» ընկերությունից։
Հաջորդ կարևոր նախագիծը, որ լինելու է «ՌեԱ»–ի շրջանակում` պատկերապատման ժանրի «ՌեԱ Կոմիքս»–ն է, ինչի շնորհիվ տպագրվում են Հայաստանի և սփյուռքի հայերի գրքեր։
««ՌեԱ»փառատոնի շրջանակում այս տարի կսկսենք «ՌեԱ կոմիքս»–ի մատենաշար։ Այս տարի մենք 2 գիրք ենք հայերեն թարգմանում, որոնցից մեկը գերմանական է` բռնցքամարտի մասին, իսկ մյուսը Ֆրանսիայում դեռ նոր լույս տեսած գիրք է, որը նվիրված է Միսաք և Մելինե Մանուշյաններին։ Հոկտեմբերի 23-ին շնորհանդեսը կլինի»,– նշեց Քասունին։
Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի փոխտնօրեն, ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ Դավիդ Տուղսն էլ իր խոսքում ասաց, որ մշտապես աջակցում են «ՌեԱնիմանիա» փառատոնին։ Տուղսը շեշտեց` Ֆրանսիան շատ է կարևորում այս փառատոնը, քանի որ հնարավորություն է ընձեռվում ֆրանսիական ֆիլմերը ցուցադրել Հայաստանում, ինչպես նաև դուրս գալ միջազգային հարթակ։ Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդն ընդգծեց` անիմացիոն ֆիլմերի արտադրությունը Հայաստանում գերազանց մակարդակի վրա է։
«Ֆրանսիայից ցուցադրվելու է 2 ֆիլմ։ Նրանցից մեկը «Ամենածանր բեռը» ֆիլմն է, որն այս տարի ներկայացվել է «Կաննի» փառատոնի ընտրանու ժամանակ։ Երկրորդն էլ կոչվում է «Հոսք», որի հեղինակը լատվիացի է, բայց ֆրանսիական համարտադրության է, «Անսի» անիմացիոն փառատոնին էլ մրցանակի է արժանացել։ Մենք աջակցում ենք նաև, որ ֆրանսիացի անիմատորները ժամանեն Հայաստան հետագա համագործակցության համար»,– ասաց Տուղսը։
Փառատոնն այս տարի անցկացվելու է հոկտեմբերի 20-26-ը քաղաքապետարանի հովանավորությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Գևորգ Սահակյանը նշեց, որ փառատոնի շրջանակում Ֆիլմերի համարտադրողներին խրախուսական մրցանակներ են տրվելու. առաջին հորիզոնականը զբաղեցնելու դեպքում՝ 1 մլն դրամ, երկրորդ տեղի համար՝ 600 հազար դրամ, իսկ երրորդ տեղի համար՝ 400 հազար դրամ:
Փառատոնի վերջին օրը նույնպես մրցանակներ լինելու են: