https://arm.sputniknews.ru/20241010/hajtni-e-grakanutjan-nvobeljan-mrcanakakri-anuny-81705705.html
Հայտնի է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը
Հայտնի է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը
Sputnik Արմենիա
Հան Կանը հարավկորեացի առաջին գրողն է և 18-րդ կինը, որ արժանացել է այս մրցանակին: 10.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-10T16:36+0400
2024-10-10T16:36+0400
2024-10-10T22:26+0400
նոբելյան մրցանակ
գրականություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0a/81726428_0:120:1600:1020_1920x0_80_0_0_fea63a587b128add358b032b1dd8e674.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Գրականության Նոբելյան մրցանակն այս տարի շնորհվել է հարավկորեացի գրող Հան Կանին։ Տեղեկությունը հրապարակվել է Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքում։54-ամյա Կանն այս մրցանակին է արժանացել «հարուստ բանաստեղծական արձակի համար, որը դիմակայում է պատմական ցնցումներին և ցույց տալիս մարդկային կյանքի փխրունությունը»:Նա հարավկորեացի առաջին գրողն է և 18-րդ կինը, որ արժանացել է այս մրցանակին: Դրամական պարգևավճարն այստարի11 մլն շվեդական կրոն է (1 մլն դոլար):Հան Կանն իր «Բուսակերը» վեպի համար 2016 թվականին արժանացել է անգլիալեզու գրականության ամենահեղինակավոր մրցանակներից մեկին՝ Բուքերյան մրցանակին։ Ե՛վ այս գիրքը, և՛ նրա «Մարդկային արարքներ» վեպը թարգմանվել են տարբեր լեզուներով, այդ թվում` ռուսերեն։Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ին հայտարարվեցին ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները. Ջոն Հոփֆիլդը և Ջեֆրի Հինթոնը մրցանակ են ստացել մեքենայական ուսուցման և արհեստական նեյրոնային ցանցերի ոլորտում կատարած աշխատանքների համար։ Հոկտեմբերի 7-ին ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակ շնորհվեց Վիկտոր Էմբրոսին և Գերի Ռավկանին միկրոՌՆԹ-ների ոլորտում կատարած հայտնագործությունների համար։Հոկտեմբերի 9-ին հայտնի դարձան քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները։ Այս բնագավառում մրցանակ է շնորհվել 3 գիտնականի` Դևիդ Բեյքերին (Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտ)՝ «պրոտեինների հաշվարկային նախագծման» համար, Դեմիս Հասաբիսին և Ջոն Ջամփերին («Google DeepMind» ընկերություն)՝ «պրոտեինների կառուցվածքը կանխատեսելու համար»:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0a/81726428_120:0:1480:1020_1920x0_80_0_0_c4008d49112638fdc4b5110538d93097.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նոբելյան մրցանակ, գրականություն
նոբելյան մրցանակ, գրականություն
Հայտնի է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը
16:36 10.10.2024 (Թարմացված է: 22:26 10.10.2024) Հան Կանը հարավկորեացի առաջին գրողն է և 18-րդ կինը, որ արժանացել է այս մրցանակին:
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Գրականության Նոբելյան մրցանակն այս տարի շնորհվել է հարավկորեացի գրող Հան Կանին։ Տեղեկությունը հրապարակվել է Նոբելյան մրցանակի պաշտոնական
կայքում։
54-ամյա Կանն այս մրցանակին է արժանացել «հարուստ բանաստեղծական արձակի համար, որը դիմակայում է պատմական ցնցումներին և ցույց տալիս մարդկային կյանքի փխրունությունը»:
Նա հարավկորեացի առաջին գրողն է և 18-րդ կինը, որ արժանացել է այս մրցանակին: Դրամական պարգևավճարն այստարի11 մլն շվեդական կրոն է (1 մլն դոլար):
Հան Կանն իր «Բուսակերը» վեպի համար 2016 թվականին արժանացել է անգլիալեզու գրականության ամենահեղինակավոր մրցանակներից մեկին՝ Բուքերյան մրցանակին։ Ե՛վ այս գիրքը, և՛ նրա «Մարդկային արարքներ» վեպը թարգմանվել են տարբեր լեզուներով, այդ թվում` ռուսերեն։
Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ին հայտարարվեցին
ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները. Ջոն Հոփֆիլդը և Ջեֆրի Հինթոնը մրցանակ են ստացել մեքենայական ուսուցման և արհեստական նեյրոնային ցանցերի ոլորտում կատարած աշխատանքների համար։ Հոկտեմբերի 7-ին ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակ շնորհվեց Վիկտոր Էմբրոսին և Գերի Ռավկանին միկրոՌՆԹ-ների ոլորտում կատարած հայտնագործությունների համար։
Հոկտեմբերի 9-ին հայտնի դարձան
քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները։ Այս բնագավառում մրցանակ է շնորհվել 3 գիտնականի` Դևիդ Բեյքերին (Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտ)՝ «պրոտեինների հաշվարկային նախագծման» համար, Դեմիս Հասաբիսին և Ջոն Ջամփերին («Google DeepMind» ընկերություն)՝ «պրոտեինների կառուցվածքը կանխատեսելու համար»: