00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հովիվ» ստարտափ. ֆերմերները կհետևեն կենդանու տեղաշարժին, սերմնավորմանը, կաթնատվությանը

© Sputnik / Aram Nersesyanկովեր
կովեր - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2024
կովեր
Բաժանորդագրվել
Հավելվածի գաղափարը երիտասարդների մեջ ծագել է ՀՀ տարբեր մարզեր այցելության ընթացքում, երբ տեղում ուսումնասիրել են ֆերմերների խնդիրները։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Չորս տարբեր մասնագիտությունների տեր երիտասարդներ «Թումո լաբս»–ի շրջանակում միավորվել և ստեղծել են «Հովիվ»` ֆերմաների արտադրողականությունը բարձրացնելու հավելված։«ԴիջիԹեք էքսպո 2024» տեխնոլոգիական միջոցառման շրջանակներում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հավելվածի համահիմնադիրներից 27–ամյա Նորայր Մուրադյանը, որն ունի տեխնոլոգիական կրթություն։

Նորայրը և իր երեք ընկերները «Թումո լաբսի» գյուղատնտեսական ինկուբացիոն ծրագրի այս տարվա հաղթողներից են։ Թեև նրանցից յուրաքանչյուրն ունի իր աշխատանքը, սակայն ձգտում են իրենց 7–8 ամսական այս ստարտափ ծրագիրը դարձնել հիմնական աշխատանք։ Այս նախագծի իրականացման համար նրանք նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությունից ստացել են 5 մլն դրամի չափով դրամաշնորհ։

Նորայր Մուրադյանը նշում է, որ «Հովիվը» ֆերմաների արտադրողականությունը բարձրացնելու հավելված է, որի միջոցով ֆերմերները կարող են հետևել արոտավայրերում կենդանիների տեղաշարժը, կանխել գողության դեպքերը։
«Մենք ֆերմերներից ստանում ենք նախնական ինֆորմացիա, այն ներբեռնում ենք հավելվածի մեջ, որն էլ հետագայում սկսում է կանխատեսումներ անել։ Մեր հավելվածի հիմնական գործառույթն այն է, որ հնարավորություն է տալիս հետևելու կենդանիների ցիկլերին` հասկանալու և պլանավորելու նրանց ծինը և կաթնատվությունը։ Կովերի ցիկլը շատ կարճ է տևում` ընդամենը մի քանի ժամ, դրա համար սերմնավորումը շատ արագ պետք է արվի։ Եթե այդ ժամանակահատվածում չհասցրին, ապա կենդանին ստիպված մեկ ամիս պետք է սպասի, իսկ արհեստական սերմնավորումը կենդանու համար վնասակար է։ Այսպիսով, մենք փորձում ենք և՛ կենդանու առողջությունը պահպանել, և՛ ֆերմերների արտադրողականությունը բարձրացնել»,– ավելացրեց Նորայրը։
© Sputnik / Aram GareginyanՆորայր Մուրադյան
Сооснователи стартапа Овив Норайр Мурадян и Альберт Андреасян - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2024
Նորայր Մուրադյան
Նրա խոսքով` հավելվածի ինտերֆեյսն ամբողջովին պատրաստ է և այս պահին ծրագրավորման փուլում է գտնվում։ Թեստային տարբերակը, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի մեկ–երկու ամսից այն ֆերմերների համար, որոնք պատրաստ են իրենց հետ համագործակցության։ Հաջորդ տարվա ընթացքում «Հովիվը» արդեն պատրաստ կլինի ամբողջությամբ` լայն օգտագործման համար։
Հավելվածի գաղափարը երիտասարդների մեջ ծագել է ՀՀ տարբեր մարզեր այցելության ընթացքում։ Այս պահին Հայաստանի տարբեր մարզերի 5 ֆերմեր, որոնք միջինում ունեն խոշոր եղջերավոր 50 կովեր և ցուլեր, համագործակցում են երիտասարդների հետ, և հենց նրանք էլ կլինեն հավելվածի առաջին թեստավորողները։
«Օրինակ` Սյունիքում մարդիկ կային, որոնք ոչխարաբուծությամբ էին զբաղվում, ու նրանք ևս շատ հետաքրքրված էին հավելվածով։ Նրանք հասկանում են, որ այն կենդանիները, որոնք արոտավայր են դուրս գալիս, նրանց գտնելն արդեն շատ դժվար է»,– նշեց Նորայրը։
Այն հարցին, որ շատ արոտավայրեր գտնվում են բարձրադիր գոտիներում, ու այնտեղ հնարավոր են ինտերնետ կապի, հետևաբար` հավելվածի աշխատանքի խափանումներ լինեն, Նորայրը վստահեցրեց, որ մինչև ֆերմերներին համապատասխան սարքերի տրամադրումը նախապես ուսումնասիրելու են տեղանքը` հասկանալու համար, թե տվյալ հատվածում կապի հատկապես որ օպերատորի հասնելիությունն է ավելի բարձր ու, ըստ այդմ էլ կտրամադրեն ինտերնետ քարտ։
Հայաստանում նման հավելված առաջին անգամ է ստեղծվում, արտերկրում կան նմանատիպ հավելվածներ, սակայն դրանք չեն համապատասխանում մեր տեղանքին ու առանձնահատկություններին։
Լրահոս
0