00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երրորդ աշխարհամարտի մասին լուրերը խիստ չափազանցված են. բոլոր կողմերը բավարարված են ու գոհ

© AP Photo / Ohad ZwigenbergԻսրայել
Իսրայել - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2024
Իսրայել. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իրանի հրթիռային հարձակման տեսարանները, որոնց ականատեսը եղանք այս շաբաթ, իրոք տպավորիչ էին։
Նույնիսկ տարբեր երկրների միջև կանոնավոր միջազգային թռիչքներ իրականացնող որոշ ինքնաթիռների ցնցված ուղևորներն են պատմում՝ տեսանք, թե ինչպես են դեպի Իսրայել թռչում տասնյակ հրթիռներ։ Իսկապես, երբ կարդում ես, որ Իրանը մոտ 500 բալիստիկ հրթիռ է արձակել, հսկայական ավերածություններ ես պատկերացնում, զոհերի մասին էլ չեմ ասում։ Մինչդեռ լրատվամիջոցները հաղորդում են, որ ընդամենը երկու իսրայելցիներ բեկորային թեթև վնասվածքներ են ստացել, Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Երիքով քաղաքի օդային տարածքում խփված իրանական հրթիռի հատվածներից մեկը մի պաղեստինցու մահվան պատճառ է դարձել։ Համենայնդեպս զոհերի մասին հաստատված այլ տեղեկություններ չկան։
Ճիշտ է, իրանական կողմը պնդում է, որ արձակված հրթիռների 90 տոկոսը հասել է նշանակետին, բայց ախր, այդ դեպքում ավերածությունները պետք է ակնհայտ լինեին, այնինչ, օտարերկրյա լրագրողներն Իսրայելից հաղորդում են գրեթե աննշան վնասների մասին՝ այսինչ քաղաքում քանդվել է ռեստորանի պատերից մեկը, մեկ այլ տեղ դպրոցի պատուհանների ապակիներն են կոտրվել և այլն։
Այսինքն` բոլոր կողմերը բավարարված են ու գոհ։ Իրանը հուժկու պատասխան տվեց «Հզբոլահի» ղեկավարների սպանությունից հետո, Իսրայելը հերթական անգամ համոզվեց, որ իր օդային պաշտպանության համակարգը գերազանց է գործում, իսկ Ամերիկայի գործող վարչակազմը խուսափեց նախագահական ընտրությունների նախօրեին իր համար խիստ անբարենպաստ իրավիճակից, որից անպայման օգտվելու էր Դոնալդ Թրամփի թիմը՝ Մերձավոր Արևելքում դեպքերի զարգացումը վերահսկելու անկարողության մեջ մեղադրելով Դեմոկրատներին, բայց այդ մասին՝ քիչ հետո։ Իսկ հիմա մի հարց, որը, երևի թե, բոլոր հայաստանցիներին է հուզում. ինչպե՞ս է հաջողվում հրեաներին անառիկ պահել իրենց պետության տարածքը։
Պատասխանը մոտավորապես էսպիսին է՝ Իսրայելի բոլոր իշխանությունները միշտ միաժամանակ երկու ուղղությամբ են գործել՝ երբեք չհակադրելով մեկը մյուսին։ Մի կողմից, այո՛, անընդհատ փորձել են լեզու գտնել հարևան ժողովուրդների հետ, խաղաղ գոյակցության պայմաններ ստեղծել, ինչը ոչ միշտ էին ըմբռնումով ընդունում քաղաքացիները՝ հիշենք թեկուզ, թե ինչպես գրեթե 30 տարի առաջ իր հայրենակցի ձեռքով սպանվեց վարչապետ Իցհակ Ռաբինը։
Բայց այդ խաղաղասիրական ջանքերին զուգահեռ՝ Իսրայելի առաջնորդներն ամեն ինչ անում էին պետության անվտանգությունն ապահովելու համար։ Նկատե՛ք, ոչ թե շարունակ խոսում էին պետության դերի մասին, այլ անում էին. մոբիլիզացնում էին իրենց երկրի ողջ մտավոր, գիտական, տեխնիկական պոտենցիալը, սփյուռքի ուժերը օդային պաշտպանության ամենաարդիական ու ամենաարդյունավետ համակարգեր ստեղծելու համար։ Հսկայական գումարներ էին ծախսում դրա վրա։
Պարզապես պատկերացնելու համար՝ իրանական հեռահար բալիստիկ հրթիռները խոցելու նպատակով օգտագործվել են «Դավթի պարսատիկ» և «Նետ-2», «Նետ-3» հակաօդային պաշտպանության համակարգերը։ Իսկ դրանց մի հրթիռի արժեքը գիտե՞ք որքան է՝ 1 միլիոն դոլար։ Հիմա եթե ասեք՝ բա մեզ որտեղի՞ց այդքան փող, կհակադարձեմ՝ բայց արդյոք մենք սպասո՞ւմ ենք հարձակում հեռահար բալիստիկ հրթիռներով։ Չէ՞ որ Իսրայելը ստեղծել է նաև շատ ավելի մոտ տարածություններից իրականացվող օդային հարվածները կանխելու հրաշալի համակարգ։ Այո′, շատ ճիշտ եք, հանրահայտ «Երկաթե գմբեթն» է, որի հրթիռներից յուրաքանչյուրն արժե 50 հազար դոլար։
Եվ վերջապես, Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին։ Բազմաթիվ փորձագետներ խիստ կասկածում են, որ աշխարհը հայտնվել է նոր գլոբալ հակամարտության եզրին. նման հակամարտությունը ոչ առճակատվող կողմերին՝ Իսրայելին և «Հզբոլահին» է պետք, ո′չ էլ նրանց թիկունքին կանգնած պետություններին՝ Ամերիկային և Իրանին։
Իսկապես, Իսրայելը փոքր պետություն է, Հայաստանից էլ փոքր։ Մենք 28 հազարից ավելի քառակուսի կիլոմետր ենք, իրենք՝ ընդամենը 22 հազար։ Բնակչությունն էլ 10 միլիոնի չի հասնում։ Ու ճիշտ մեզ նման հրեաները շատ լավ գիտեն, որ համաշխարհային պատերազմների ժամանակ առաջին հերթին տուժում են փոքր ազգերը, որոնց հետ ահավոր բաներ կարող են կատարվել։ Եվ կատարվել են։ «Հզբոլահն» էլ ամենևին չի կարող վստահ լինել, որ գլոբալ հակամարտությունն իրեն ինչ-ինչ դիվիդենտներ կբերի։ Իսրայելի թիկունքին կանգնած Ամերիկայի ներկա վարչակազմը վերջին տարվա ընթացքում ամեն ինչ անում է, որպեսզի կանխի լայնածավալ ռազմական հակամարտությունը Մերձավոր Արևելքում գոնե մինչև նոյեմբերյան ընտրությունները, այնպես որ, Վաշինգտոնին էլ պատերազմը բոլորովին պետք չէ։ Եվ վերջապես, Իրանը պատժամիջոցների պատճառով այժմ ամենևին այն վիճակում չէ, որ կարողանա պատերազմական գործողություններ վարել։
Քաղաքական գործիչներն ու քաղաքագետներն, իհարկե, կշարունակեն ամպագոռգոռ հայտարարություններ անել, լրատվամիջոցներն էլ կվախեցնեն ընթերցողներին ապոկալիպտիկ վերնագրերով, սակայն եթե ողջ լիներ Մարկ Տվենը, հաստատ կասեր՝ Երրորդ համաշխարհային պատերազմի մասին լուրերը խիստ չափազանցված են։
Լրահոս
0