00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թավշյա» հայերի թուրք-ադրբեջանական արկածները Նյու Յորքում

© Photo : Screenshot / Social media of Anna Hakobyan Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի այցը Նյու Յորք
Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի այցը Նյու Յորք - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2024
Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի այցը Նյու Յորք. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիրը նշում Է, որ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը ԱՄՆ-ի հերթական փորձն էր` իրավիճակը մոտեցնելու «խաղաղության համաձայնագիր» կոչվող ինչ–որ բան ստորագրելուն։
Անցած շաբաթ հայ բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց ընտանիքների անդամները (առնվազն ի դեմս Նիկոլ Փաշինյանի տիկնոջ) մեկնել Էին Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։
Սովորականի պես հայկական լրատվական դաշտում զարմանքի, ցասման, դատապարտման և ոչ այնքան դրական (մեղմ ասած) քննարկումների էպիկենտրոնը վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր:
Ինչպես դիպուկ նկատել է սոցցանցերի հայտնի մեկնաբաններից մեկը, Փաշինյանը «զվարճանում» էր ինչպես կարող էր և որտեղ կարող էր։
Իրականում դժվար է տրամաբանական բացատրություն գտնել Փաշինյանի՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ գտնվող «Թուրքական տուն»՝ հայկական կողմի համար նվաստացուցիչ այցելության համար, որտեղ նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ ինչ-որ անհասկանալի բանակցություններ վարեց և նվեր ստացավ Էրդողանի հեղինակած գիրքը։ Հետո, պայծառ ժպտալով և երջանիկ դեմքով, լուսանկարվեց՝ Էրդողանի այս ստեղծագործությունը քնքշորեն սեղմելով կրծքին։
Այնուհետև Փաշինյանն իրեն բնորոշ ոճով սկանդալային հայտարարություն արեց, որ Հայաստանը, եթե պետք լինի, կարող է փոխել իր Սահմանադրությունը հանուն խաղաղության։
Իսկ ինչն առանձնապես չարժանացավ մամուլի ուշադրությանը. ԱՄՆ-ի ուղղակի հովանավորությամբ՝ ի դեմս պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Ինչպես և սպասվում էր` ոչ մի առաջընթաց չգրանցվեց, թեև կողմերն իհարկե արարողակարգային հայտարարություններ փոխանակեցին Հարավային Կովկասում խաղաղության ձգտման մասին։
Անշուշտ, հանդիպումը ԱՄՆ-ի հերթական փորձն էր իրավիճակը «մոտեցնելու»` ըստ էության ԱՄՆ-ի կողմից վերահսկվող հայկական իշխանության և Իլհամ Ալիևի թուրքամետ վարչակարգի միջև «խաղաղության համաձայնագիր» կոչվող ինչ–որ բան ստորագրելուն։
Ինչպես հայտնի է, Փաշինյանի իշխանությունը պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրել ինչ ասես և որտեղ ասես, միայն թե այդ թղթի տիտղոսային էջին լինի «խաղաղություն» բառը, և կարևոր չէ, որ նման պայմանագիրն ավելի մեծ արժեք չի ունենա, քան թուրքական զուգարանի թղթի գլանակը։
Սա փաստ է, որը Հայաստանի ներկայիս իշխանություններն առանձնապես չեն թաքցնում՝ նրանք պետք է «խաղաղություն» գրությամբ գոնե մի բան ստանան, որպեսզի Երևան վերադառնալուց հետո ամեն անկյունում գոռան, որ երկրի գլխին իրենց բերած բոլոր կորուստները, նվաստացումները, մահերը, վշտերն ու դժբախտությունները եղել են «խաղաղության» բաղձալի թուղթը ստանալու համար, և կարևոր չէ, որ այդ թուղթն իրենից ոչինչ չի ներկայացնի։
Բայց Փաշինյանի և նրա արևմտյան գործընկերների համար կա մի «մեխ»։ Ադրբեջանի համար ՀՀ–ի հետ խաղաղության մասին ցանկացած, նույնիսկ աննշան կամ կեղծ թղթի ստորագրումն այս փուլում իմաստ չունի, քանի որ Բաքուն պատճառ չի տեսնում իրեն սահմանափակել թղթի վրա հայերի նկատմամբ ամրագրված պարտավորություններով: Չէ՞ որ Ադրբեջանը Հայաստանի իշխանություններից, նաև առանց թղթի, ստանում է այն, ինչ ցանկանում է։
Իսկ հաշվի առնելով Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» դարձնելու թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրերը` ցանկացած թուղթ, որը տեսականորեն կարող է ստորագրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է այդ նույն տանդեմի հաշվարկով ծառայի Հայաստանի վերջնական կազմաքանդմանը: Ուրեմն ինչո՞ւ են ամերիկացիներն այդքան համառորեն դրդում Հայաստանին ստորագրել բոլորովին հակահայկական թուղթ՝ առանց իրական խաղաղության հասնելու հեռանկարի:
Պատասխանը տվել են իրենք՝ ամերիկացիներն ու եվրոպացիները, որոնք ուղիղ, ազնվորեն և առանց տարընթերցումների հայտարարել են, որ տարածաշրջանում իրենց քաղաքական ներկայության հիմնական նպատակը տեսնում են Թուրքիայի դերի ուժեղացմամբ, Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում հարաբերությունների ընդլայնմամբ և տարածաշրջանում Ռուսաստանի ու Իրանի ազդեցության նվազմամբ։
Անշուշտ, ռուսներին և իրանցիներին դուրս մղելն անհնար է առանց Հայաստանի փաստացի կազմաքանդման, ինչն անխուսափելիորեն տեղի կունենա, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև կեղծ խաղաղության մասին թուղթ ստորագրվի։
Գիտե՞ն ամերիկացիներն այդ մասին:
Իհարկե՛ գիտեն, բայց հարցն այն չէ, որ ամերիկացիները մեզ գիտակցաբար դրդում են ինքնաոչնչացման, հարցն այլ է․․․ Եթե Հայաստանի ղեկավարությունը որոշում է կայացրել իր իրավունքը փոխանցել արտաքին խաղացողներին, ապա նրանք որոշումներ կկայացնեն իրենց շահերից ելնելով, այլ ոչ թե հայերի։
Լրահոս
0