00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում տարբե՞ր երկրներ են․ Զախարովան՝ Երևանի հայտարարությունների մասին

© SputnikՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2024
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսաստանի հետ տնտեսական կապերն ամրապնդելուն զուգահեռ Հայաստանի իշխանությունները ակտիվորեն հեռանում են ՌԴ-ից քաղաքական հարթությունում։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանի իշխանությունները սկսել են սահմանափակել Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունն ու միջգերատեսչական համագործակցությունը։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Տնտեսությունը ցույց է տալիս մարդկանց, ընկերությունների, բիզնեսի շահագրգռվածությունը կապերի սերտացման և ամրապնդման համար, իսկ չգիտես ինչու, քաղաքական վերնախավը լրիվ հակառակն է անում։ Ռուսաստանը շահագրգռված է լիաֆորմատ համագործակցության վերականգնմամբ, մանիպուլյատիվ հռետորաբանությունից լիարժեք փոխգործակցության անցմամբ»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Զախարովայի խոսքով՝ Երևանի հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, թե ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի կազմում նույն երկրները չեն, մինչդեռ կորիզը միասնական է (միայն Տաջիկստանը ներառված չէ ԵԱՏՄ-ի մեջ-խմբ.):
Նրա կարծիքով՝ ՀԱՊԿ-ի մասին Հայաստանում կարծես միտումնավոր ապատեղեկատվություն է տարածվում որոշակի քաղաքական ուժերի կողմից։ Հավելում է՝ խոսակցությունները, թե ՀԱՊԿ-ը չի պաշտպանել Հայաստանը, ճիշտ չեն:
«Ինչ էլ որ լինի, այդ պատրվակով (Հայաստանը չպաշտպանելու) երկրի ղեկավարությունը սահմանափակել է Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունն ու միջգերատեսչական համագործակցությունը։ Այդ համագործակցությունը Երևանն անընդհատ կրճատում է։ Սրան հակառակ՝ Հայաստանը սկսել է արագացված տեմպերով մերձենալ Արևմուտքի հետ։ Այս ամենի մեջ ինչ-որ մանիպուլյատիվ բան կա»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ Հայաստանի միջազգային քաղաքականության վրա փորձում է ճնշում գործադրել Արևմուտքը, և դա հաստատում են արևմտյան պաշտոնյաների հայտարարությունները Հայաստանը Ռուսաստանից պոկելու փորձերի մասին:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին մեղադրել էր ՀԱՊԿ-ին՝ կազմակերպությունն անվանելով սպառնալիք Հայաստանի ինքնիշխանության համար: Միևնույն ժամանակ վարչապետը հայտարարել էր, որ Երևանը չի պատրաստվում խզել տնտեսական կապերը Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ:
Նշենք, որ 2023 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ առևտուրը կազմել է ռեկորդային 7,4 մլրդ դոլար, իսկ այս տարվա առաջին կիսամյակում ցուցանիշն աճել է մինչև 8,4 մլրդ դոլար։
Լրահոս
0