https://arm.sputniknews.ru/20240919/eatm-um-petq-e-anvtangutjan-nvor-pahanjner-mtcnel-gajetneri-hamar-mirvonvov-80863358.html
ԵԱՏՄ-ում պետք է անվտանգության նոր պահանջներ մտցնել գաջեթների համար. Միրոնով
ԵԱՏՄ-ում պետք է անվտանգության նոր պահանջներ մտցնել գաջեթների համար. Միրոնով
Sputnik Արմենիա
Սերգեյ Միրոնովի խոսքով՝ հեռակառավարվող ցանկացած սարք կարող է զանգվածային ոչնչացման և ահաբեկչության զենք դառնալ: 19.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-19T18:17+0400
2024-09-19T18:17+0400
2024-09-19T18:17+0400
սերգեյ միրոնով
պայթյուն
լիբանան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/13/80860762_0:225:2842:1824_1920x0_80_0_0_669d550e38abcbb8bddcec54e2bb407f.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանում և Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) անհրաժեշտ է գաջեթների անվտանգության նոր պահանջներ ներդնել։ Այս մասին իր Telegram-ալիքում գրել է «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը։Միրոնովը հստակեցրել է, որ անվտանգության նոր ստանդարտներ են պետք բոլոր հեռակառավարվող սարքերի նկատմամբ, այսինքն՝ հեռախոսների, համակարգիչների, «խելացի» կենցաղային տեխնիկայի. ինտերնետին հասանելիություն ունեցող ցանկացած սարքի դեպքում պետք է ստուգվի խոցելիություն և օգտատերերի համար պոտենցիալ ռիսկի առկայությունը, և դա պետք է անել տեղեկատվական անվտանգության այն ծրագրերի նմանությամբ, որոնք գործում են պետական կառույցներում։ Բացի այդ, պետք է խստացնել դրա հավաստագրման պահանջները՝ հաշվի առնելով նոր սպառնալիքները:Բացի այդ, խորհրդարանականը հայտնել է, որ մոտ ժամանակներս ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին առաջարկություններ կուղարկի ծրագրային ապահովման և կապի միջոցների մշակման ոլորտներում ներմուծման փոխարինման վերաբերյալ:Լիբանանի տարբեր շրջաններում սեպտեմբերի 17-ին և 18-ին տեղի է ունեցել կապի միջոցների, այդ թվում ՝ փեյջերների և ռացիաների պայթեցում: Պաշտոնական տվյալներով՝ 32 մարդ մահացել է, ավելի քան 3 հազար մարդ վիրավորվել է։ Առայժմ հայտնի չէ, թե ինչն է եղել հազարավոր սարքերի միաժամանակյա պայթյունի պատճառը։ «Հըզբոլլահն» ու Լիբանանի իշխանությունները կատարվածի պատասխանատվությունը դրել են Իսրայելի վրա։
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/13/80860762_56:0:2787:2048_1920x0_80_0_0_84b21fefb1a949b81cfcb6aa64da8dd5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ միրոնով, պայթյուն, լիբանան
սերգեյ միրոնով, պայթյուն, լիբանան
ԵԱՏՄ-ում պետք է անվտանգության նոր պահանջներ մտցնել գաջեթների համար. Միրոնով
Սերգեյ Միրոնովի խոսքով՝ հեռակառավարվող ցանկացած սարք կարող է զանգվածային ոչնչացման և ահաբեկչության զենք դառնալ:
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանում և Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) անհրաժեշտ է գաջեթների անվտանգության նոր պահանջներ ներդնել։ Այս մասին իր Telegram-ալիքում գրել է «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը։
Միրոնովը հստակեցրել է, որ անվտանգության նոր ստանդարտներ են պետք բոլոր հեռակառավարվող սարքերի նկատմամբ, այսինքն՝ հեռախոսների, համակարգիչների, «խելացի» կենցաղային տեխնիկայի. ինտերնետին հասանելիություն ունեցող ցանկացած սարքի դեպքում պետք է ստուգվի խոցելիություն և օգտատերերի համար պոտենցիալ ռիսկի առկայությունը, և դա պետք է անել տեղեկատվական անվտանգության այն ծրագրերի նմանությամբ, որոնք գործում են պետական կառույցներում։ Բացի այդ, պետք է խստացնել դրա հավաստագրման պահանջները՝ հաշվի առնելով նոր սպառնալիքները:
«Լիբանանում ահաբեկչությունների ալիքը հաստատում է, որ մարդկությունը թևակոխել է նոր, վտանգավոր տեխնոլոգիական դարաշրջան։ Գլոբալ հսկողության ցանցի ստեղծումից հետո, որը ժամանակին մերկացրել էր Սնոուդենը, հաջորդ քայլն է կատարվել հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման ոլորտում: Հեռակառավարվող ցանկացած սարք կարող է զանգվածային ոչնչացման և ահաբեկչության զենք դառնալ։ Կամ ընդհակառակը՝ ընտրովի գործողության զենք, կախված է նպատակներից»,-նշել է կուսակցության առաջնորդը։
Բացի այդ, խորհրդարանականը հայտնել է, որ մոտ ժամանակներս ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին առաջարկություններ կուղարկի ծրագրային ապահովման և կապի միջոցների մշակման ոլորտներում ներմուծման փոխարինման վերաբերյալ:
Լիբանանի տարբեր շրջաններում սեպտեմբերի 17-ին և 18-ին տեղի է ունեցել կապի միջոցների, այդ թվում ՝ փեյջերների և ռացիաների պայթեցում: Պաշտոնական տվյալներով՝ 32 մարդ մահացել է, ավելի քան 3 հազար մարդ վիրավորվել է։ Առայժմ հայտնի չէ, թե ինչն է եղել հազարավոր սարքերի միաժամանակյա պայթյունի պատճառը։ «Հըզբոլլահն» ու Լիբանանի իշխանությունները կատարվածի պատասխանատվությունը դրել են Իսրայելի վրա։