https://arm.sputniknews.ru/20240918/artur-svoghvomvonjany-vatsharum-e-pjunik-akumby-ev-heranum-hajkakan-futbvolic-80805565.html
Արթուր Սողոմոնյանը վաճառում է «Փյունիկ» ակումբը և հեռանում հայկական ֆուտբոլից
Արթուր Սողոմոնյանը վաճառում է «Փյունիկ» ակումբը և հեռանում հայկական ֆուտբոլից
Sputnik Արմենիա
Սողոմոնյանը հայտնել է, թե որն է եղել նման որոշման պատճառը։ 18.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-18T15:48+0400
2024-09-18T15:48+0400
2024-09-18T15:51+0400
հայաստան
արթուր սողոմոնյան
փյունիկ
սպորտ
ֆուտբոլ
https://cdn.am.sputniknews.ru/img/1328/06/13280631_0:0:1600:901_1920x0_80_0_0_c1c569be1e106e1eb4af96410e59bdc5.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը որոշել է վաճառել ակումբը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հալածանքների պատճառով։ Նա հանդես է եկել տեսաուղերձով, որը հրապարակվել է ակումբի պաշտոնական էջում։Սողոմոնյանի խոսքով՝ ինքն ու իր ակումբը ավելի քան երկու տարի պայքարել են ՀՖՖ ղեկավարության անզուսպ պահվածքի, ագրեսիայի ու ոչ կոմպետենտության դեմ:Նա հիշեցրել է, որ վերջին 4 տարում Բարձրագույն լիգայի 5 թիմ, ինչպես նաև 6 խոշոր ներդրող լքել են հայկական ֆուտբոլը` հայտարարելով, որ անհնար է աշխատել ֆեդերացիայի ոչ կոմպետենտ ղեկավարների հետ:«Ցավոք, ես նույնպես եկել եմ նման եզրահանգման: Սա ինձ համար շատ ցավալի, բայց կշռադատված որոշում է, քանի որ իսկապես որևէ իմաստ չեմ տեսնում աշխատելու նման անառողջ մթնոլորտում»,- ասել է «Փյունիկի» սեփականատերը։Նա նաև վստահեցրել է, որ կշարունակի ներդրումները ակումբի մանկապատանեկան ակադեմիայում։Սողոմոնյանը չի բացառել, որ մի օր կվերադառնա, բայց դա կլինի այն ժամանակ, երբ կփոխվի ֆեդերացիայի ղեկավարությունը ու գան մարդիկ, որոնք իսկապես հետաքրքրված կլինեն ֆուտբոլի զարգացմամբ։Էլեմենտար շանտաժ. «Փյունիկի» սեփականատերը պատմում է թիմի և ՀՖՖ-ի դիմակայության մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1328/06/13280631_162:0:1586:1068_1920x0_80_0_0_07f382f068636b1710b54a6de2abe7de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արթուր սողոմոնյան, փյունիկ, սպորտ , ֆուտբոլ
հայաստան, արթուր սողոմոնյան, փյունիկ, սպորտ , ֆուտբոլ
Արթուր Սողոմոնյանը վաճառում է «Փյունիկ» ակումբը և հեռանում հայկական ֆուտբոլից
15:48 18.09.2024 (Թարմացված է: 15:51 18.09.2024) Սողոմոնյանը հայտնել է, թե որն է եղել նման որոշման պատճառը։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը որոշել է վաճառել ակումբը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հալածանքների պատճառով։ Նա հանդես է եկել
տեսաուղերձով, որը հրապարակվել է ակումբի պաշտոնական էջում։
«Ցավոք, իրավիճակը վաղուց դուրս է եկել ողջամտության ու պրոֆեսիոնալ էթիկայի սահմաններից` վերածվելով անձնական առճակատման: Դա մեծ վնաս է հասցնում թիմին, երկրպագուներին ու մեր ակադեմիային, ամենակարևորը` հայկական ֆուտբոլի հեղինակությանը»,- նշել է նա։
Սողոմոնյանի խոսքով՝ ինքն ու իր ակումբը ավելի քան երկու տարի պայքարել են ՀՖՖ ղեկավարության անզուսպ պահվածքի, ագրեսիայի ու ոչ կոմպետենտության դեմ:
Նա հիշեցրել է, որ վերջին 4 տարում Բարձրագույն լիգայի 5 թիմ, ինչպես նաև 6 խոշոր ներդրող լքել են հայկական ֆուտբոլը` հայտարարելով, որ անհնար է աշխատել ֆեդերացիայի ոչ կոմպետենտ ղեկավարների հետ:
«Ցավոք, ես նույնպես եկել եմ նման եզրահանգման: Սա ինձ համար շատ ցավալի, բայց կշռադատված որոշում է, քանի որ իսկապես որևէ իմաստ չեմ տեսնում աշխատելու նման անառողջ մթնոլորտում»,- ասել է «Փյունիկի» սեփականատերը։
Նա նաև վստահեցրել է, որ կշարունակի ներդրումները ակումբի մանկապատանեկան ակադեմիայում։
Սողոմոնյանը չի բացառել, որ մի օր կվերադառնա, բայց դա կլինի այն ժամանակ, երբ կփոխվի ֆեդերացիայի ղեկավարությունը ու գան մարդիկ, որոնք իսկապես հետաքրքրված կլինեն ֆուտբոլի զարգացմամբ։