https://arm.sputniknews.ru/20240917/aveli-qan-2800-mard-viravvorvel-e-8-y-zvohvel-libananum-pejjerneri-pajtecman-hetevanqvov-80769017.html
Ավելի քան 2800 մարդ վիրավորվել է, 8-ը՝ զոհվել Լիբանանում փեյջերների պայթեցման հետևանքով
Ավելի քան 2800 մարդ վիրավորվել է, 8-ը՝ զոհվել Լիբանանում փեյջերների պայթեցման հետևանքով
Sputnik Արմենիա
Սարքերը պայթեցվել են հեռավար՝ կիբեռհարձակման հետևանքով։ 17.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-17T19:51+0400
2024-09-17T19:51+0400
2024-09-17T23:02+0400
լիբանան
կիբեռանվտանգություն
կիբեռհանցագործություն
պայթյուն
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/11/80769621_0:111:1600:1011_1920x0_80_0_0_c39a307fb7e1b9e34433b1284eabbd18.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik․ Լիբանանի տարբեր շրջաններում փեյջերների պայթեցման հետևանքով տուժածների թիվը գերազանցում է 2800-ը։ Տեղեկությունը հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։Գերատեսչության տվյալներով՝ առնվազն 8 մարդ զոհվել է։Թուրքիայում բացահայտել են ահաբեկիչներին անձնական տվյալներ վաճառող կիբեռցանց․ ԶԼՄՆշենք, որ փեյջերները պայթեցվել են հեռավար՝ կիբեռհարձակման հետևանքով։Հաղորդվում է, որ զոհերի թվում է «Հզբոլլահի» ղեկավարներից մեկի որդին։Փորձագետներն արդեն առաջ են քաշում գաջեթների պայթյունի մի քանի վարկած՝ կա՛մ հաքերային հարձակում, կա՛մ էլ իսրայելական «Մոսադը» Մերձավոր Արևելքի շուկայում տարածել է ականապատ փեյջերների խմբաքանակ։ Լիբանանում Իրանի դեսպանը վիրավորվել է փեյջերի պայթյունի հետևանքովՄասնագետները դիտարկում են նաև երրորդ վարկածը, որի համաձայն` իսրայելցի հաքերները կոտրել են սարքերում ներկառուցված «Հզբոլլահի» ինքնաոչնչացման համակարգը (այն դեպքերի համար, եթե սարքերը հայտնվեն հակառակորդի ձեռքում):Լիբանանի իշխանությունները փեյջերների պայթեցումն արդեն որակել են որպես իսրայելական ագրեսիա։
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/11/80769621_52:0:1548:1122_1920x0_80_0_0_1aa97c25cabd0ad23bbaef2a9a89193e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիբանան, կիբեռանվտանգություն, կիբեռհանցագործություն, պայթյուն, զոհ
լիբանան, կիբեռանվտանգություն, կիբեռհանցագործություն, պայթյուն, զոհ
Ավելի քան 2800 մարդ վիրավորվել է, 8-ը՝ զոհվել Լիբանանում փեյջերների պայթեցման հետևանքով
19:51 17.09.2024 (Թարմացված է: 23:02 17.09.2024) Սարքերը պայթեցվել են հեռավար՝ կիբեռհարձակման հետևանքով։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik․ Լիբանանի տարբեր շրջաններում փեյջերների պայթեցման հետևանքով տուժածների թիվը գերազանցում է 2800-ը։ Տեղեկությունը հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ առնվազն 8 մարդ զոհվել է։
Նշենք, որ փեյջերները պայթեցվել են հեռավար՝ կիբեռհարձակման հետևանքով։
«Այս պահի դրությամբ առողջապահության նախարարության ԱԻ օպերատիվ շտաբը գրանցել է ավելի քան 2,8 հազար տուժած, որոնցից 200-ի վիճակը ծանր է։ Ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ ութ տարեկան երեխա»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրան Աբիադը։
Հաղորդվում է, որ զոհերի թվում է «Հզբոլլահի» ղեկավարներից մեկի որդին։
Փորձագետներն արդեն առաջ են քաշում գաջեթների պայթյունի մի քանի վարկած՝ կա՛մ հաքերային հարձակում, կա՛մ էլ իսրայելական «Մոսադը» Մերձավոր Արևելքի շուկայում տարածել է ականապատ փեյջերների խմբաքանակ։
Մասնագետները դիտարկում են նաև երրորդ վարկածը, որի համաձայն` իսրայելցի հաքերները կոտրել են սարքերում ներկառուցված «Հզբոլլահի» ինքնաոչնչացման համակարգը (այն դեպքերի համար, եթե սարքերը հայտնվեն հակառակորդի ձեռքում):
Լիբանանի իշխանությունները փեյջերների պայթեցումն արդեն որակել են որպես իսրայելական ագրեսիա։