https://arm.sputniknews.ru/20240912/spacexy-bac-tiezerq-e-durs-berel-arajin-masnavvor-andzin-80576190.html
«SpaceX»–ը բաց տիեզերք է դուրս բերել առաջին մասնավոր անձին
«SpaceX»–ը բաց տիեզերք է դուրս բերել առաջին մասնավոր անձին
Sputnik Արմենիա
«Polaris Dawn» վեցօրյա առաքելությունը մեկնարկել է երկու օր առաջ և նախօրեին ևս մեկ ռեկորդ է սահմանել։ 12.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-12T18:38+0400
2024-09-12T18:38+0400
2024-09-12T18:38+0400
spacex
տիեզերք
տիեզերագնաց
տիեզերանավ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0c/80575472_0:0:851:478_1920x0_80_0_0_b16d702e71013248be23dc8333eb9e8e.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. «SpaceX»–ը բաց տիեզերք դուրս բերեց առաջին մասնավոր անձին։ Այդ մասին նշված է «SpaceX»–ի X–ի էջում։Նշվում է, որ տիեզերական մասնավոր հետազոտությունների առաջատար ամերիկյան «SpaceX» ընկերությունը հաջողությամբ իրականացրել է պատմության մեջ առաջին ամբողջովին մասնավոր տիեզերական զբոսանքը:«Polaris Dawn» առաքելության կապիտան և հովանավոր, միլիարդատեր ավիատոր Ջարեդ Այզեկմանը դուրս է եկել Երկրի մակերևույթից ավելի քան 700 կմ բարձրության վրա 25 հազար կմ/ժ արագությամբ թռչող «Dragon» տիեզերանավից և մի քանի րոպե անց հաջողությամբ հետ վերադարձել։Տիեզերանավից դուրս գալը համարվում է ուղեծրային թռիչքի ամենավտանգավոր մասը:«SpaceX»–ի առաջատար ինժեներ Սառա Գիլիսը, հետևելով նրան, բաց տիեզերքում նույնպես մի քանի րոպե է անցկացրել։ Մասնավոր անձնակազմի երկու մյուս անդամները՝ Գիլիսի գործընկեր Աննա Մենոնը և Այզեկմանի ընկեր Սքոթ «Քիդ» Փոթեթը, մնացել են տիեզերանավի ներսում։Սակայն նրանք նույնպես հայտնվել են անօդ տարածության մեջ, քանի որ «Dragon»–ը օդային փականներ չունի, և տիեզերք դուրս գալու համար պետք էր լայն բացել լյուկը։Նշվում է նաև, որ «Polaris Dawn» վեցօրյա առաքելությունը մեկնարկել է երկու օր առաջ և նախօրեին ևս մեկ ռեկորդ է սահմանել՝ բարձրացել է երկրագնդի ամենաբարձր ուղեծիր՝ մարդատար թռիչքների ողջ պատմության ընթացքում՝ ավելի քան 1400 կմ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0c/80575472_0:0:637:478_1920x0_80_0_0_8960d3f57fbcfb41560597a280b042d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
spacex, տիեզերք, տիեզերագնաց, տիեզերանավ, տեսանյութեր, տեսանյութ
spacex, տիեզերք, տիեզերագնաց, տիեզերանավ, տեսանյութեր, տեսանյութ
«SpaceX»–ը բաց տիեզերք է դուրս բերել առաջին մասնավոր անձին
«Polaris Dawn» վեցօրյա առաքելությունը մեկնարկել է երկու օր առաջ և նախօրեին ևս մեկ ռեկորդ է սահմանել։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. «SpaceX»–ը բաց տիեզերք դուրս բերեց առաջին մասնավոր անձին։ Այդ մասին նշված է «SpaceX»–ի
X–ի էջում։
Նշվում է, որ տիեզերական մասնավոր հետազոտությունների առաջատար ամերիկյան «SpaceX» ընկերությունը հաջողությամբ իրականացրել է պատմության մեջ առաջին ամբողջովին մասնավոր տիեզերական զբոսանքը:
«Polaris Dawn» առաքելության կապիտան և հովանավոր, միլիարդատեր ավիատոր Ջարեդ Այզեկմանը դուրս է եկել Երկրի մակերևույթից ավելի քան 700 կմ բարձրության վրա 25 հազար կմ/ժ արագությամբ թռչող «Dragon» տիեզերանավից և մի քանի րոպե անց հաջողությամբ հետ վերադարձել։
Տիեզերանավից դուրս գալը համարվում է ուղեծրային թռիչքի ամենավտանգավոր մասը:
«SpaceX»–ի առաջատար ինժեներ Սառա Գիլիսը, հետևելով նրան, բաց տիեզերքում նույնպես մի քանի րոպե է անցկացրել։ Մասնավոր անձնակազմի երկու մյուս անդամները՝ Գիլիսի գործընկեր Աննա Մենոնը և Այզեկմանի ընկեր Սքոթ «Քիդ» Փոթեթը, մնացել են տիեզերանավի ներսում։
Սակայն նրանք նույնպես հայտնվել են անօդ տարածության մեջ, քանի որ «Dragon»–ը օդային փականներ չունի, և տիեզերք դուրս գալու համար պետք էր լայն բացել լյուկը։
Նշվում է նաև, որ «Polaris Dawn» վեցօրյա առաքելությունը մեկնարկել է երկու օր առաջ և նախօրեին ևս մեկ ռեկորդ է սահմանել՝ բարձրացել է երկրագնդի ամենաբարձր ուղեծիր՝ մարդատար թռիչքների ողջ պատմության ընթացքում՝ ավելի քան 1400 կմ: