00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը պետք է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ ներկայացնի. Թաթուլ Մանասերյան

© МИД РФ / Անցնել մեդիապահոցԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը ՀԱՀ-ում
ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը ՀԱՀ-ում - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2024
Բաժանորդագրվել
Անդրադառնալով Ադրբեջանի ու Թուրքիայի` կառույցին անդամակցելու նախաձեռնությանը` Թաթուլ Մանասերյանը նկատել է, որ այդ պարագայում Հայաստանին այլընտրանք չի մնում, քան սերտացնել կապերը ԲՐԻԿՍ–ի հետ և մոտ ապագայում նույնպես դիմել անդամակցության համար։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը պետք է ավելին անի, քան պարզապես ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողվին ներկա լինելը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
«ՀՀ–ն ավելին պետք է անի, և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ, մասնավորապես` Ռուսաստանի և Ղազախստանի հետ միասին փորձի ավելի արագ ինտեգրվել ԲՐԻԿՍ երկրների համագործակցության ձևաչափում»,– ասել է Մանասերյանը։
Հոկտեմբերի վերջին Կազանում նախանշված ԲՐԻԿՍ գագաթնաժողովում Հայաստանը ներկայացնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. փոխարտգործնախարար
Գագաթաժողովի աշխատանքային օրակարգը դեռ չի հրապարկվել, բայց ամենայն հավանականությամբ, տնտեսական համագործակցության հարցերից զատ,Կազանում կքննարկվի նաև կազմակերպության նոր անդամների հարցը։ Անդամակցության հայտ են ներկայացրել Թուրքիան և Ադրբեջանը։ Թուրքիայի նախագահն արդեն հայտնել է, որ անձամբ է մասնակցելու գագաթնաժողովին։ Կազան են հրավիրվել ԱՊՀ երկրների ղեկավարները, նաև` Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Շատ կարևոր է արձանագրել, որ ԲՐԻԿՍ-ը որևէ երկրի կամ երկրների դեմ ուղղված ձևաչափ չէ։ Այն փոխլրացնող ռազմավարական ալյանս է, որի անդամ երկրները միմիայն խաղաղ ճանապարհով, տնտեսական համագործակցությամբ փորձում են բարելավել երրորդ աշխարհի երկրների բնակչության կենսամակարդակը, սոցիալական վիճակը, և ամենակարևորը` անցում կատարել միաբևեռ աշխարհից բազմաբևեռ աշխարհի, որտեղ ցանկացած երկիր կունենա հավասար իրավունքներ և ստիպված չի լինի, ինչպես, տվյալ դեպքում` Հայաստանը, որ կողմից որ հողմերը փչեն, այդ ուղղությամբ հարկադրված գործողություններ կատարի»,– նշում է Թաթուլ Մանասերյանը` հավելելով, որ Հայաստանի համար այսօր հատկապես պետք է կարևոր լինի տնտեսական դիվանագիտությունը։ Ճկուն տնտեսական դիվանագիտություն վարելով, տնտեսագետի համոզմամբ, ՀՀ–ն կարող է և՛ Արևմուտքի, և՛ Արևելքի, և՛ ԵՄ–ի, և՛ ԱՄՆ–ի հետ արդյունավետ տնտեսական կապեր զարգացնել և տնտեսական լուրջ միավոր դառնալ գոնե տարածաշրջանում։
Անդրադառնալով Ադրբեջանի ու Թուրքիայի` կառույցին անդամակցելու նախաձեռնությանը` Մանասերյանը նկատում է, որ այս պարագայում Հայաստանին այլընտրանք չի մնում, քան սերտացնել կապերը ԲՐԻԿՍ–ի հետ և մոտ ապագայում դիմել անդամակցության համար։
«ՀՀ–ն պետք է ավելի շատ բարեկամ երկրներ ունենա և զարգացնի հարաբերությունները Հնդկաստանի հետ, որը ռազմաքաղաքական հետաքրքրություն ունի տարածաշրջանում, Չինաստանի հետ, որի դերակատարությունն անառարկելի է, և որն արդեն դառնում է միանձնյա առաջատար համաշխարհային տնտեսության մեջ` կախվածություն ստեղծելով իր տնտեսությունից և՛ ԱՄՆ–ի, և՛ ԵՄ–ի, և մյուսների համար։ Այս հարաբերությունները ԲՐԻԿՍ ձևաչափում Հայաստանի համար ուղղակի նվեր կարող են լինել»,– ասում է մասնագետը։
Մանասերյանն ընդգծում է, որ ՀՀ իշխանությունը պետք է կարևորի ԲՐԻԿՍ–ի դերը ժամանակակից աշխարհում, ՀՀ–ի կապերը կառույցի անդամ երկրներից յուրաքանչյուրի հետ, և այս փուլում գոնե բանավոր հայտարարի ԲՐԻԿՍ–ին անդամակցելու` Հայաստանի պատրաստակամության մասին։
«Կարծում եմ՝ սրանք այն նվազագույն քայլերն են, որ ՀՀ ղեկավարն ուղղակի պարտավոր է անել, եթե իսկապես ցանկանում է պետությունն ու տնտեսութունը զերծ պահել անընդհատ ցնցումներից, կախվածությունից և տարատեսակ աշխարհաքաղաքական սցենարներից։ Որպես փոքր պետություն` մենք պարտավոր ենք մեր համեստ, բայց մնայուն տեղն ունենալ տարածաշրջանային և գլոբալ համատեքստերում»,– եզրակացնում է Թաթուլ Մանասերյանը։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ ԲՐԻԿՍ գագաթնաժողովին մասնակցելը բխում է Հայաստանի շահերից։ Նրա խոսքով` տնտեսական առումով ՀՀ–ն կարևոր կապեր ունի և չպետք է տարածաշրջանից դուրս մնա։
Լրահոս
0