00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ–ում էներգակիրների ընդհանուր շուկա դուրս գալը դժվար կլինի. ԵՏՀ նախարար

© official site of Eurasian Economic CommissionՄաքսիմ Երմոլովիչ
Մաքսիմ Երմոլովիչ - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2024
Բաժանորդագրվել
Երմոլովիչը հիշեցրել է, որ առաջիկայում Երևանում կկայանան Եվրասիական տնտեսական համաժողովը, ԵՏՀ–ի խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերը։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ–ում էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորման ժամկետները կարող են խախտվել։ Այս մասին, БелТА–ի փոխանցմամբ, հայտնել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարար Մաքսիմ Երմոլովիչը։
«Ժամկետներ էին սահմանվել, երբ պետք է էլեկտրաէներգիայի, նավթի և գազի ընդհանուր շուկա դուրս գայինք, բայց այդ ժամկետները կարծես չեն պահպանվում։ Հետևաբար անհրաժեշտ է կողմնորոշվել, թե ինչ պետք է անենք, և ինչպես է այս իրավիճակում հետագայում կառուցվելու ընդհանուր շուկան։ Ընդհանուր շուկայից մի կողմ քաշվել չենք կարող, դա անբաժան մաս է, դրա համար նոր ուղիներ է պետք մշակել, հասկանալ` ինչպես է պետք առաջ շարժվել և ինչ ուղղություններով», – ասել է Երմոլովիչը։
Նրա խոսքով` այժմ խնդիր է դրված «ԵԱՏՄ ողջ տարածքում զգալիորեն նվազեցնել ռոումինգ ծառայության սակագները»։
«Բացի այդ, մենք տեսնում ենք, որ դեղագործական շուկան է լրացուցիչ պարզաբանումներ պահանջում, այդ թվում՝ տարբեր պետություններում գների տարբերության վրա ազդելու ու այդպիսով կենսական կարևոր նշանակություն ունեցող դեղերի և ընդհանուր առմամբ դեղերի լայն շրջանակի գները նվազեցնելու ուղղությամբ», – ասել է նախարարը։
Միջկառավարական խորհրդի օրակարգը բավական մեծ է, այն շուրջ 60 հարց է ներառում, որոնք նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ երկրների վարչապետների մակարդակով։ Երմոլովիչը նշել է, որ քննարկում չպահանջող հարցերի հետ մեկտեղ կան տասնյակից ավելի բարդ հարցեր, որոնք պետք է ազդեն ինտեգրման հետագա ընթացքի վրա։
Լրահոս
0